Պատմական աղբյուրների մասին

Дата: 31 августа 2025Автор: flouradavtian60280 Комментарии
Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։
Այդ աղբյուրներն են ՝
1. Տվյալ ժողովրդի լեզուն (հայ ժողովրդի պատմության աղբյուրներից առաջինը հայոց լեզուն է)։
2. Այդ ժողովրդի մասին պատմող գրավոր հուշարձանները, հին մատյանները (հայոց պատմության ամենահին ժամանակների մասին հայ հեղինակներից առաջինը գրել Մովսես Խորենցին 5-րդ դարում )։
3. Տվյալ ժողովրդի ժողովրդական ստեղծագործությունը (հայ ժողովրդի ժողովրդական ստեղծագործություններից են՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» «Սասունցի Դավիթ» որոնք կարևոր տեղեկություններ են տալիս այդ ժամանակահատվացի մասին)։
4. Գործածված դրամները, հնագիտությունը նույնպես կարևոր պատմական աղբյուրներ են։

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ
Հնագույն մարդիկ
Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով` դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փորձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս:
Մարդկանց զբաղմունքը
Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածքչունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ` այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր` քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ` կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:
Ժայռապատկերներ Հայաստանի լեռներում մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ


Գործնական առաջադրանքներ
36.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:
Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից և գտել են նրանց բնակարանը, որը քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով. որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:
Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ, քարայր:
Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս գիտական արշավախմբի անդամները նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ։ Գիտնականները հետապնդել են նրանց և հայտնաբերել են նրանց բնակարանը, որը քարայր է եղել։ Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ։ Նրանք չեն կարողանում գործածել կրակը, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները։ Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է։ Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է սարսափով ու ծայրաստիճան ապշահարությամբ։
37. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հո- րինի՛ր:
Պատրաստակամ. Կարդալ. Տարի, երամ, թակարդ, պարգևել, մառան. թութակ, տակառ:
Մի տարի գյուղում մի մարդ մեծ պատրաստակամությամբ որոշեց թութակ պահել։ Նա ամեն օր նստում էր և բարձրաձայն կարդում իր սիրած պատմությունները, որ թութակը սովորի։ Թռչունը շատ արագ դարձավ համառ ու զվարճալի ընկեր։ Մի օր թութակը տեսավ, որ բակում թակարդ են դրել աղավնիների երամը բռնելու համար, և սկսեց ճչալ՝ նախազգուշացնելով։ Աղավնիները փրկվեցին։ Տերը նրան պարգևեց՝ թարմ սերմեր և մի փոքր մառանից վերցրած քաղցր մրգեր։ Իսկ մառանի անկյունում դրված տակառում միշտ ջուր կար, որ թութակը ծարավի ժամանակ խմի։
38. Անջատ գրվող բարդ բառերի (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:
Պար գալ-պարել. զրույց անել-զրուցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:
39. Այբբենական կարգով դասավորի՛ր՝
ա) սենյակիդ իրերի անունները.
Բազմոց, գնդակ, հեռախոս, հեռուստացույց, պահարան, վահանակ։
բ) սիրածդ գրքերի անունները.
Զիդան, Իբրահիմովիչ, Մբապե, Մեսսի, Նեյմար, Ռոնալդու։
գ) այն առարկաների անունները. որոնք կուզենայիր ունենալ:
չունեմ առակ, որ կուզենայի ունենայի։
40. Կազմի՛ր տրված բայերի այն ձևերր, որոնք պա- տասխանում են ի՞նչ է անում հարցին (ներկա ժամանակ):
Օրինակ՝ պարել — պարում է:
Ա. Կրկնել-կրկնում է. խոնարհել-խոնարհվում է. գնալ-գնում է, տապակել-տապակում է. հասնել-հասնում է. վերցնել-վերցնում է. թռչել-թռչում է. աճել-աճում է, հանգստացնել-հանգստանում է. վերադառնալ-վերադառնում է, դնել-դնում է, թողնել-թողնում է:
Բ. Գալ-գալիս է. լալ-լալիս է. տալ-տալիս է:
Ո՞րն է Բ խմբի բայաձևերի շեղումը ընդհանուր օրինաչափությունից:
իս-ը
41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):
Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞ կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի, ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:
Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:
Հետո զարթնեցի իմ երազից։
42. ա) Ընդգծված բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն:
բ) Երկու և մեկ գծով ընդգծված բառերի միջև ի՞նչ տարբերություն կա:
գ) Այդ տարբերությունը վերացրո՛ւ:
Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված՝ բաց թողնում :Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել:
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս է նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թռցնում նրա գլխարկը: Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից: Պատից բավական հեռու արծիվը նետեց իր ավարը: Գեղջուկը գլխարկը վերցրեց ու շրջվեց, որ նորից նստի: Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը: Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:
43. Նախադասություներն ընդարձակի՛ր:
Պտտվում է: Երկիրը պտտվում է։
Հասկանում ենք: Մենք հասկանում ենք։
Հեռանում են: Նրանք հեռանում են։
Մոռացել ես: Դու մոռացել ես։
Գտա: Բանալի գտա։
44. Քո սովորական մեկ օրը նկարագրի՛ր (ամեն ինչ հերթով գրի՛ր, աշխատիր ոչինչ բաց չթողնել. Քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, որ գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն):
Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալս և հեռախոս խաղալս նաև նոր բաներ իմանալս։
45. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի՛ր:
Որ խոսքր կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր):
Պարանը կարճ էր. աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր. երկար չէր)
Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (խոնարհ էր. իջեցներ)
Դույլը ջրհորը կախեր թե չէ. թզուկը հայտնվելու էր: (խոնարհ էր. իջեցներ)
Դռան Ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի. ծածկի)
Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի. ծածկի)
Մխիթար Գոշ «Թագավորի երեք երազը»
Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.
— Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով գնում, ասում է.
— Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:

Եվ նա, գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
— Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:
Նա պատասխանում է.
— Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։
Ասում է.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման։
Եվ մարդը գնալով թագավորին ասաց։ Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի։ Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները։ Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ։
Ժամանակ անց մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում։ Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնի երազը։ Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ՝ ամաչում է գնալ վիշապի մոտ։ Եվ, այնուամենայնիվ, գնալով պաղատագին ասաց.
— Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս։
Վիշապը, առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն։
Եվ գնալով մարդը մեկնեց երազը։ Այս մեկնությունը ևս հավանելով՝ թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան։ Վերցնելով դրամը՝ մարդը տարավ, հանձնեց վիշապին։
Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում։ Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի։ Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.
— Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ։
Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է՝ խփեմ վիշապին ու սատկեցնեմ»։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից։ Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։
Տեսնելով, որ մարդը փոշմանել է, վիշապն ասաց նրան.
— Ո՜վ մարդ, դու մի´ տրտմիր, քանզի անձիդ թելադրանքով ոչինչ չես արել, այլ արել ես ժամանակի բերումով։ Խաբելդ կեղծավորների ժամանակ եղավ, զղջալդ ու հազար դահեկան տալդ՝ միամիտների, իսկ ինձ խփելդ՝ բռնավորների ժամանակ։
Առաջադրանքներ
- Ընթերցել առակը և պատմել:
Առակըի վերջը շատ հետաքրքիր։ - Բնութագրել վիշապին ու մարդուն:
Վիշապը ամենաիմաստուն էր, իսկ մարդը ագահ։ - Գոշի առակի վիշապին համեմատել այլ ստեղծագործություններում ձեզ հանդիպած վիշապների հետ:
Նա ամենալավն էր։ - Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:
դահեկան- վարձ
կմեկնեմ- կգնամ
տարակուսած- կասկածամիտ
նենգավոր- չարամիտ
ապերախտ- երախտամոռ
պաղատագին- խնդրելով
պարտազանցություն- ուխտադռույժ
պարզամիտ- պրիմիտիվ
բռնավոր- չարամիտ
սուսերավոր- սուսերամարտիստ
Շփման ուժեր: Շփումը բնության մեջ
Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:
Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:
Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:
Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:
Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:
Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:
Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

Օրինակ՝
Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:
Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:
Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:
Օրինակ՝
Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:
Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:
Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը):

Լրացուցիչ՝ Շփման ուժեր:
Հարցեր՝
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:
Գլորման շփման ուժ, սահքի շփման ուժը և դադարի շփման ուժն է:
2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:
Եթե չլիներ շփումը մարդիկ, կենդանիները և այլն։ Չէին կարողանա քայլել և առնչվել գետնին։
3. Բնագիտական մի փորձ կատարիր:
Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:
Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ,
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում,
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին:
Բառ
Խոսքը կազմվում է նախադասություններից ու բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից: Հայերեն բառերը սովորաբար մեկից ավելի հնչյուններից են կազմված: Հայերենում շատ քիչ բառեր կան, որոնք մեկ հնչյունից են բաղկացած, օրինակ՝ ու, է: Հետևաբար, բառն ամենից առաջ հնչյուն է կամ հնչյունախումբ:
Հնչյունների ամեն պատահական խումբ չի կարող բառ կոչվել, ուրեմն կարող ենք ասել, որ այն հնչյունը կամ հնչյունախումբն է բառ, որն իմաստ է արտահայտում: Առանց իմաստի բառ չկա:
Բանավոր խոսքում բառերը առանձին՝ որոշակի շեշտով են արտասանվում, իսկ գրավոր խոսքի մեջ՝ առանձին գրվում, այսինքն՝ առանձին գործածություն ունեն: Ահա թե ինչու երգչուհի բառի ուհի-ն, որ իգական սեռի իմաստ է արտահայտում, բառ չէ (այն առանձին գործոծություն չունի):
Այսպիսով՝ բառը հնչյուն է կամ հնչյունախումբ, որն իմաստ է արտահայտում, ունի շեշտ և առանձին գործածություն:
Գրի՛ր քսան բառ, որոնք հաճախ ես օգտագործում խոսքում։ Դասավորի՛ր դրանք այբբենական կարգով։
Արի, Բաց, Գոլ, Գնդակ, Դավայ, Էկավ, Ժամ, Լավնա, Խաղա, Ծառ, Կգաս, Հա, Ճամփա, Մամ, Նայի, Շարնակի, Որ ինչ, Չէ, Պաս, Ստեղ, Վազի, Տուր, Ուր, Փակի, Քելե, Օդ, Ֆուտբոլ։
Именительный падеж
- Именительный падеж отвечает на вопросы кто? что?».
Примеры:
- Кто? — мальчик, учитель, кошка.
- Что? — стол, книга, окно.
«Слово в именительном падеже — это то слово, которое называет предмет или лицо само по себе, без действия. Это начальная форма существительного».
Можно сказать так:
«Когда мы просто называем предмет или отвечаем на вопрос “кто это?” или “что это?”, мы употребляем именительный падеж».
«Именительный падеж нужен, чтобы назвать предмет: кто это? что это? Это мальчик, это собака, это стол.»
2. Упражнение 1. Прочитай предложения. Подчеркни слова в именительном падеже.
Солнце светит ярко. Деревья качаются на ветру. Ученик решил задачу. Мама купила хлеб. Собака громко лает.
Упражнение 2. Продолжи предложения, используя слово в именительном падеже.
В саду растёт роза. На улице стоит человек. В классе работает ученик. У доски отвечает мальчик. В небе летит птица.
Упражнение 3. К каждому слову подбери вопрос, который задаётся в именительном падеже (кто? что?).
Пример: Учитель — кто?
Слова: девочка-кто?, книга-что?, воробей-кто?, машина-что?, солнце-что?, стол-что?, медведь-кто?, хирург-кто?, море-что?, кот-кто?, водитель-кто?, здание-что?, сооружение-что?, служащий-кто?, продавец-кто?, лестница-что?.
Упражнение 4. Определи подлежащее в предложении (оно всегда в именительном падеже).
Строители достроили здание. На окне сидит кошка. Ласточки прилетели в деревню. Звёзды ярко сияют. По дороге шёл странник.
Упражнение 5. Составь 3 предложения, где подлежащее будет выражено:
- существительным (например: Дерево стоит у дороги.),
Диван танцует в комнате. - местоимением (например: Она читает книгу.),
Он играет футбол. - числительным (например: Трое играли в мяч.).
Двое кушали йогурт.
Упражнение 6. Слова перепутаны по падежам. Исправь ошибки.
На дереве сидела у кошки.
На дереве сидела кошка.
В школу пришёл у мальчика.
В школу пришёл мальчик.
По телевизору шла к интересной передаче.
По телевизору шла интересная передача.
Տոկոս 2
Worksheet
Part A: Choose the correct answer (Circle the right option).
- She (play / plays) the piano very well.
- They (doesn’t / don’t) like spicy food.
- What time (do / does) the train leave?
- My sister (watch / watches) TV after school.
- We (eat / eats) lunch at 12:30 every day.
Part B: Match the sentences with the time expressions.
- My father works in an office.
- She never drinks coffee.
- We go to the park on Sundays.
- The bus leaves at 7:15.
- I always brush my teeth.
Time expressions
a) Every morning the bus leaves at 7:15.
b) On weekends She never drinks coffee.
c) Never I always brush my teeth.
d) We go to the park on Sundays at 7:15.
e) Every day my father works in an office.
Part C: Sentence Reordering
Rearrange the words to make correct sentences.
- to / every / they / go / school / day
They go to school every day. - plays / tennis / she / on / never / Mondays
On Mondays she never plays tennis. - at / opens / the / 9 o’clock / library
Library opens at the 9 o’clock. - you / do / what / eat / usually / for lunch
What do you usually eat for lunch? - brother / my / football / often / plays
My brother often plays football.
Part D: Gap Filling with Adverbs of Frequency
Fill in the blanks with: always, usually, often, sometimes, never.
- I often eat vegetables.
- My teacher never gives us homework on Fridays.
- We usually go to the beach in summer.
- He is late for class. He never runs to school.
- My parents sometimes drink soda.