January 30

About me

Hello my name is Trdat. I like football. I from Armenia and Astharak. My best friend is Van. My favorite car is Mclaren. I am 8 years old. My birth day is jule 10. I am a boy. My favorite food is lahmago.

Category: English | LEAVE A COMMENT
January 25

Չար դդումը

Լինում է մի դդում։ Նա ապրում է անտառում մի ծառի փչակում։ Նա բոլորին վատություն էր անում անտառի բնակիչները նրան չէին սիրում։ Օրինակ գայլի ոտքն էր ջարդել, աղվեսի ձեռքն էր ջարդել։ Եվ մի օր Լուսանը ու արջը կամաց մոտենում էին նրան նա կարեր անում և արջն ու լուսանը հարձակվեցին նրա վրա նա աղաչեց չեմ անի, բայց մենք մի քիչ ծեծեցինք նոր թողեցինք։ Նա արդեն հասկացել էր և դդումը էլ կյանքում չարություն չարեց նա արդեն մենակ բարիություն էր անում։

8

January 24

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

– Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

– Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

{{Կենտրոն|2}

– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

– Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

– Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

3

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

– Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

– Ո՞վ է։  – Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

– Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

– Ո՞րտեղից ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

– Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

– Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

– Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

– Ուրեմն՝ մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն՝ խուլ է։

– Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

– Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

– Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Չկա
  • Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
    Խոսող ձուկը բարի է։
    Պապիկը բարի է։
    Հրեշը չար է։
  • Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
  • Ինչպիսի՞ն էր ձուկը։
    Հնարամիտ։
  • Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
    Հոգատար։
  • Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր բլոգումդ:
  • Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
    Ինձ մի բարի պապիկ բռնեց, բայց բաց թողեց ջուրը։ Հետո նա ընկել էր վտանգի մեջ և ես իրեն օգնեցի և հրեշին խճճեցի։
  • Նամակ գրի՛ր ձկանը:
    Ձու՛կ, դու կյանքից բան ես հասկանում ու շատ լավն ես ու բարի։ Ապրես դու։
January 24

Лисичка-сестричка и серый волк

Дед пошел ловить рыбу. Когда шел домой, увидел лисичку. Положил в воз. Лиса рыбу выбросила и убежала. И начала кушать. Пришел серый волк. И попросил рыбу. Лиса сказала: – Иди лови. Волк пошел в реку и хвост опустил в прорубь. И замерз.

Мой конец

Волк понял, что лиса его обманула и убил лисичку.

January 18

Դդմատիկա

  1. Վանն ունի 3 դդում, Տրդատն ունի 4 դդում։ Սամսոնն ունի 544 դդում, իսկ Արենն ունի 456 դդում։ Քանի՞ դդում ունենք նրանք միասին։

Լուծում՝ 3 + 4 + 544 + 456 = 1007

Պատասխան՝ 1007 դդում

2. Վանն ունի 7 դդում, իսկ Տրդատը Վանից 11 անգամ ավելի։ Քանի՞ դդում ունի Տրդատը:

Լուծում՝ 7 . 11 = 77

Պատասխան՝ 77 դդում

3. Տրդատն ունի 240 ֆուտբոլազարդ դդում, իսկ Վանը Տրդատից 4 անգամ պակաս: Քանի՞ դդում ունի Վանը։

Լուծում՝ 240 : 4=60

Պատասխան՝ 60 դդում

4. Վանն ունի 424 դդում, իսկ Տրդատը 4 անգամ քիչ։ Քանի՞ դդում ունի Տրդատը։

Լուծում՝ 424 : 4 = 106

Պատասխան՝ 106 դդում

5. Երեխաները հավաքեցին 648 կգ դդում: Քանի՞ կգ դդում կհասնի յուրաքանչյուրին, եթե երեխաները 6-ն են:

Լուծում՝ 648 : 6 = 107

Պատասխան՝ 107 կգ դդում

January 18

Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

– Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

39

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկինՍարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Առակը համառոտ պատմի՛ր:

Չորսը կույրեր դեմ առան մի փղի։ Մեկը բռնեց մարմինը և ասում էր՝ պատ է։ Իսկ մյուսը բռնեց ոտքը և ասաց, որ կոճղ է: Մյուսը բռնեց կնճիթը և ասաց, որ օձ է։ Մյուսը բռնեց պոչը ևասաց ձեռ առնելով, որ թոկ է: Այդպես կռիվ արեցին և գնացին։

2. Ի՞նչ է սովորեցնում առակը:

 Որ, եթե դու պատկերը տեսնում ես կիսատ-պռատ, ապա դու ճիշտ չես տեսնում։

3. Նամակ գրի՛ր հերոսներին. նրանց խորհուրդ տուր:

Չորրորդին խորհուրդ կտամ ձեռ չառնել, իսկ բոլորին խորհուրդ կտամ ոչ թե վիճել, այլ միացնել իրենց տեսածը։

4. Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Մեկը կբռներ կտուցը և կասեր, որ ոսկոր է։ Մյուսը կբռներ ոտքը և կասեր, որ ճաղ է։ Մյուսը կբռներ փետուրը և կասեր. «տերև է»։ Մյուսը կբռներ աչքը և կասեր, որ փոքր գնդակ է։

5. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք – երրորդ

Ութ – ութերորդ

Չորս – չորրորդ

Վեց – վեցերորդ

Յոթ – յոթերորդ

Մեկ – առաջին

January 15

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ  

1. Դու գիտես այս բանաստեղծությունը։ Ճի՛շտ դասավորի՛ր տողերը։

Արի արի

Ձմեռ պապի,

Սպիտակ հագի,

Սպիտակ կապի,

Դաշտ ու անտառ

Գետ ու գետակ

Այս ամենը

Ա՛ռ թևիդ տակ։

2. Ձյուն  բառով ակրոստիքոս հորինի՛ր։

Ձուկը
Յասաման
Ուտի
Նավում։

3. Այս բառերը կորցրել են իրենց ընկերներին, օգնի՛ր գտնել զույգերին։
Բեռնատար գնացք, Լայնէկրան հեռուստացույց, Երկարօրյա դպրոց, Արագընթաց ինքնաթիռ, Կիսաեփ ճաշ, Լայնեզրգլխարկ։

4.Այս բառերում գտի՛ր կրկնվող բառը:
Նորամուտ Ամանոր Նորովի Նորեկ Նորագույն

Նոր։

5. Տրված բառաշարքին համապատասխան՝ գտի՛ր ճիշտ հաջորդականությամբ դասավորված կենդանիներին՝ ըստ նրանց արձակած ձայների։

Մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց։ 
կատու, կով, առյուծ, ձի, հավ

6. Բառազույգերից չորսը կազմվել են նույն օրինաչափությամբ։ Ո՞ր բառազույգը չի ենթարկվում այդ օրինաչափությանը։

արջ — թաթ արծիվ — մագիլ վարազ — ժանիք ձի — սմբակ այծ — կճղակ

վարազ- Ժանիք

7. Ո՞ր բառում հատապտուղ չես գտնի: Ոսպնյակ, վերելակ, միամորիկ, անմոռուկ, մոշահավ։

Ոսպնյակ

8. Պատասխանի տարբերակներից չորսը «բարեկամներ» են, իսկ մեկը նրանց հյուր է եկել: Ո՞րն է հյուրը: Դեղձ, լոլիկ, սմբուկ, ճակնդեղ, պղպեղ։

Դեղձ

9. Շնորհակալական նամակ գրի՛ր Ձմեռ պապին։

Շնորհակալություն իմ ծնողներին Նոր Տարվա նվերների համար, իսկ Ձմեռ Պապուն ութ տարեկան տղաները բնական չի, որ հավատան: