July 4

Կավագործության մասին

Կավագործության պարապմունքին ես սովորել եմ աշխատել կավագործի սարքով, որին ուսուցիչները կոչում են «գոնչար», որը հայերեն չի։ Նաև սովորել եմ կավից տարբեր իրեր սարքել։

Մենք այնտեղ բացի կավից նաև աշխատում ենք պլաստիլինով, իսկ բրուտի սարքով ես այս տարի սարքել եմ միայն ափսե։ Ինձ դուր է գալիս կավագործությունը, որովհետև այդ սարքով աշխատելը հաճելի է։

July 4

Ռոբոտաշինության մասին

Ռոբոտաշինության պարապմունքին ես սովորել եմ լազերային սարքով փայտից տարբեր իրեր պատրաստել։ Նաև սովորել եմ «Aspire» համակարգչային ծրագրով աշխատել։ Եվ Aspire-ով իմ գծած պատկերները տեղափոխել սարքի մեջ, որպեսզի այն իմ ուզած պատկերը փորագրի։

Ինձ ռոբոտաշինությունը դուր է գալիս, որովհետև փայտից տարբեր բաներ ենք սարքում։ Օրինակ՝ այս տարի մեր արած աշխատանքներից ինձ ամենաշատը դուր է եկել փայտից լամպը, որը սարքել ենք ամբողջ խմբով։