April 23

Կախարդական մատանի

Կար չկար մի տղա կար: Նա մի օր իր ծիտիկի բնից գտավ կախարդական մատանի։ Գնաց տուն ու դրեց մատին, պարզվեց, որ ով այդ մատանին հագնում էր, նա դառնում էր անտեսանելի։ Տղան շատ ուրախացավ, և նա ամեն օր կախարդական մատանին դնում էր մատին, մեկ մեկ էլ հանում։ Մի օր էլ մի գող նրա մատանին գողացավ:Տղան գնաց գողին գտնելու, բայց գողը արդեն ուրիշ երկրում էր։ Տղան գնաց տարբեր երկրներ՝ Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա, Ամերիկա և վերջապես նրան գտավ Ավստրալիայում։ Տղան իր հետ վերցրել էր նաև իր ծիտիկին, ծիտիկը գնաց և գողին այնքան կտցահարեց, որ գողը մատանին տվեց տղային։ Եվ տղան տուն գնաց, և նորից նա իր կախարդական մատանիի օգնությամբ հաղթեց շատ ուրիշ չարերի։ Եվ տղան ապրեց ուրախ և երջանիկ։

Խորհուրդ բոլորին կարդացողներին՝
Փորձեք դուք էլ գտնել կախարդական առարկաներ…


April 23

Լույս և ձայն

Աշխարհի մասին տեղեկությունները մենք հիմնականում ստանում ենք տեսնելով:  Մեզ  շրջապատող առարկաները, նրանց ձևն ու  չափը  տեսնում ենք լույսի  շնորհիվ:  Լույս արձակող մարմինները  կոչվում են լույսի  աղբյուրներ:
Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:
Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Լույսը  տարածվում է ուղիղ գծերով՝  ճառագայթներով: Տեսե՞լ  եք,  թե  ինչպես  է արևի ճառագայթը  լուսամուտից ներս  ընկնում: Լույսն անցնում  է  ապակու միջով, որովհետև ապակին թափանցիկ  է: Մարմինների   մեծ  մասը անթափանց  են:
Այդպիսի մարմինների հետևի մասում, ուր լույսը չի  կարող ընկնել, ստվեր է  գոյանում:  Ստվերի  օգնությամբ կարելի  է իմանալ  ժամանակը.  կեսօրին,  երբ Արեգակը մեր  գլխավերևում է, ստվերները  կարճ են,  իսկ  առավոտյան և  երեկոյան՝  երկար:

                     Ձայն
Երբ  ինչ-որ առարկա շատ  արագ շարժվում է, շարժվում է նաև դրա շուրջը եղած օդը: Օդի այն  տատանումներից էլ  առաջանում է ձայնը: Օրինակ, խոսելիս թոքերից դուրս եկող օդը շարժում է մեր  կոկորդի ձայնալարերը:
Ձայները  մարդկանց և  կենդանիներին օգնում են կողմնորոշվել շրջապատում, հաղորդակցվել միմյանց հետ և զգուշանալ վտանգներից:
Փորձե՛ք  խոսելիս ձեռքը դնել  կոկորդին և  կզգաք ձայնալարերի տատանումը:
Ձայնն էլ, ինչպես լույսը, տարածվելու  արագություն  ունի: Բայց ձայնի արագությունը շատ  ավելի փոքր  է,  քան լույսինը: Ամպրոպի  ժամանակ երևի   նկատած կլինեք՝ նախ երևում է կայծակը, ապա նոր լսվում է որոտի  ձայնը: Իրականում որոտն ու  կայծակը միաժամանակ  են  առաջանում,  բայց կայծակի լույսն ավելի արագ է հասնում մեր  աչքերին, քան որոտի ձայնը՝ ականջներին:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Հարցեր և  առաջադրանքներ
1.Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր:  Թվարկել  տեսակները:
2. Ի՞նչն  են  անվանում  ձայն:
3.Ի՞նչն  են  անվանում  արձագանք:

April 22

SPORT IS GOOD FOR HEALTH

Mike is 10. He is in the fourth form. He is fond of sports. He runs and does
exercises every day. Mike goes in for swimming. He is one of the best
swimmers at school. But he is not only a good swimmer. He is good at
basketball and tennis as well. His coach says: ‘Sport is important for your
health. You must do exercises. You must go in for sport.’

April 21

How to Ask for & Give Direction

Asking For Direction

  1. Where is Karbi?
  2. How do I get to Talin?
  3. How do you get to the Bank?
  4. Where can I find the KFC?
  5. Is there a pizza place near here?
  6. How can I get to Vardenis from here?
  7. Can you show me the way to Dilijan?
  8. Can you tell me how to get to Ijevan?

Giving Directions

  1. Go right/left/trough to the gas station.
  2. Turn left/right from the corner.
  3. Take the first (turning) to the left/to the right from Gealla store.
  4. Go past the school on the left.
  5. The Pizza hut is next to…/beside…/in front of Tashir pizza.
  6. The easiest way is to the left.
  7. The best way is to the right.

If you don’t know the way, you can say

  1. I’m afraid. I don’t know what to advise.
  2. I wish I could help.
  3. I’m sorry, I’m not from here.
  4. Sorry, I don’t know my way around here.
April 19

Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը:

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝ նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:
Ուղեղից ու սրտից հետո ամենակարևոր դերը։

2. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն ըստ պոչի:
Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

3. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝

· արագ վազել,

· ազատվել թշնամիներից,

· ձմռան ցրտին տաքանալ,

· պոչով կախվել ճյուղերից ու թաթերով բանան պոկել:

4. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:
Աղվեսը

5. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ քշում են ճանճերին:

· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:
Բոլորն էլ նոր էին։

7. Գրի´ր դեղինով ներկված բառերի հականիշները

Անհնար- հնարավոր

Ուրախություն- տխրություն

Ներքև- վերև

Ցուրտ- տաք

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
Կենդանիներ
Ճյուղեր

9. Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ, խաբել բառերի հոմանիշները:

Պոչատ- առանց պոչ
Ճերմակ- սպիտակ
Փափուկ- կակուղ
Խաբել- ստել

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.

· առարկա,

· թիվ,

· հատկանիշ

· գործողություն:

April 16

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝  58 կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

 75 կոտորակը անկանոնէ, քանի որ 7>5

77 կոտորակը անկանոնէ, քանի որ 7=7:

Դասարանական և տանյին առաջադրանքներ՝

Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները․

95,714,1615,718,11725,789855,73,2735,17195,7995,5665,1111
Կանոնավոր- 718
Անկանոն- 95, 714, 1615, 11725, 789855, 73, 2735, 17195, 7995, 5665, 1111

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս

 կանոնավոր կոտորակ

79,2734,136215,127178

Անկանոն  կոտորակ

10919,947314,236215,127137

Համեմատեք․

734 > 83

274 < 8294

934 > 87

1 <  34

1 <  43

1 <  66

Արտահայտիր նշված միավորներով՝

85 դմ=   850սմ

410 մ=   41սմ

610 սմ=   6100մմ

425 կգ=   4205գ

415 ժ=   24900ր

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած գաթայի 15-րդ մասը տվեց Արմենին, 25-րդ մասը՝ Դավիթին, իսկ  մնացած մասը՝ Սերգեյին։

Ո՞ւմ  բաժինն  էր  ամենաշատը։
Սերգեյինը

Խնդիր2․

Ավտոմեքենան  պետք  է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի 35-րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։
146 կմ

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի 34-րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։
140

Խնդիր4․

Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։
56 էջ

Լրացրու բաց   թողնված բառը(բառերը)։ 

  • Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են կանոնավոր կոտորակ։
  • Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից  կամ  հավասար է նրան, ապա այդպիսի կոտորակն անվանում են անկանոն կոտորակ։
April 16

Վահագնի ծնունդը

 Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագնը ամպրոպի աստվածն էր այսինք երբ որ ամպրոպ էր գալիս մարդիկ համարում էին, որ Վահագնն էր անում։
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
    Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ: Նա հուր հեր ունէր,Բո՛ց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք։ Կարմիր գույնն էր իշխում։
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Ամպրոպի
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
    Նա կրակե մորուք ուներ և արևի նման աչքեր ուներ։
  5. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:
    ինչ-որ բան խորհրդանշող
April 16

Տիգրան Մեծ, արքաների արքա

Մ.թ.ա. 95-55թթ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

April 14

Джанни Родари ,,Страна, где нет ничего острого»

Джованнино-Бездельник очень любил путешествовать. Путешествовал он, путешествовал и оказался в удивительной стране, где дома строили без углов — они были круглые. И крыши тоже ставили не углом, а плавно закругляли. Вдоль дороги, по которой шел Джованнино, тянулась живая изгородь из кустов роз, и ему, конечно, захотелось вдеть одну розу в петлицу своей курточки.
Он собирался осторожно, чтобы не уколоться о шипы, сорвать цветок, как вдруг заметил, что шипы нисколечко не колются, — они, оказывается, вовсе не острые и только слегка щекочут руку.
— Чудеса, да и только! — удивился Джованнино.
В ту же минуту из-за куста с розами появился городской стражник, и, очень вежливо улыбаясь, спросил его:
— Вы, должно быть, не знаете, что нельзя рвать розы?
— Мне очень жаль… Я не подумал…
— Тогда вам придется заплатить только половину штрафа, — сказал стражник все с той же приветливой улыбкой и стал выписывать квитанцию.
Джованнино заметил, что карандаш у него был не заточен — совсем тупой, и спросил стражника:
— Простите, а можно взглянуть на вашу саблю?
— Пожалуйста, — ответил тот и протянул Джованнино свою саблю. Она тоже оказалась не острой, а тупой.
— Так, что же это за страна такая? — удивился Джованнино. — Куда я попал? Здесь все так странно!
— Это страна, где нет ничего острого, — объяснил стражник, и так вежливо, что все его слова надо было бы писать только с заглавной буквы.
— А как же гвозди! — удивился Джованнино. — Они ведь должны быть острыми!
— Мы давно уже обходимся без них. Ведь есть клей! А теперь, будьте добры, дайте мне две пощечины.
Джованнино широко открыл рот, будто собирался проглотить сразу целый торт.
— Что вы! — воскликнул он наконец. — Я вовсе не хочу оказаться в тюрьме за оскорбление городского стражника. Уж если на то пошло, так это я должен получить две пощечины, а не вы.
— Но у нас так принято, — любезно объяснил стражник, — полный штраф — это четыре пощечины, а половина штрафа — две.
— Две пощечины — стражнику?
— Стражнику.
— Но это ужасно несправедливо! Так нельзя!
— Конечно, несправедливо! Конечно, так нельзя! — ответил стражник. — Это настолько несправедливо и ужасно, что люди, чтобы не давать пощечин ни в чем не повинным стражникам, просто не делают ничего такого, что запрещается законом и за что нужно брать штраф. Ну, так я жду — дайте мне две пощечины! И в другой раз, синьор путешественник, вы, конечно, будете осторожнее, не так ли?
— Но я не хотел бы даже ущипнуть вас за щеку, не то что ударить!
— В таком случае я вынужден проводить вас до границы и предложить покинуть нашу страну!
И Джованнино, вынужден был покинуть страну, где нет ничего острого. Однако он до сих пор все еще мечтает вернуться туда, чтобы жить по самым вежливым законам на свете, среди самых воспитанных людей, в домике, где нет ничего острого.

изгородь -ցանկապատ

Вопросы:

  • Понравилась ли тебе сказка? Да, нет (почему?)
  • В чем мораль сказки?
  • Kак зовут главного героя сказки?
  • Опишите главного героя.
  • Опишите стражника.
  • В какой стране он оказался?
  • За что его хотели оштрафовать?
  • Какой штраф должен был заплатить герой?
  • Какой была сабля стражника?
  • Почему герой покинул
  • Хотели бы вы побывать в этой стране?
  • Что необычного и интересного было в городе?

Выберите правильный вариант:

Вчера Ника: а) читает; б) читал; в) будет читатьВчера Лена: а) отдыхает; б) будет отдыхать; в) отдыхала
Вчера мы: а) учили; б) будем учить; в) учимВчера они: а) гуляют; б) будут гулять; в) гуляли
Сейчас дети: а) отвечали; б) отвечают; в) будут отвечатьСейчас  студенты: а) говорят; б) говорили; б) будут говорить
Сегодня  я: а) работаю; б) работал; в) буду работатьРаньше музей: а) находится; б) будет находится; в) находился