December 20

Եղևնի

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի,

Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ

Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…

Զարդարանքներով, աստղերով իր պերճ

Կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Այնպես հպարտ է նայում աշխարհին,

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

1 Անհասկալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

աբրեշում- մետաքս։

պերճ- շքեղ

2 Ինչ էր հիշում եղևնին։ պատմիր եղևնու անունից։

Ես հիշում եմ կանաչ իմ ընկերներին, արահետը ձյունի տակ, բացատն ու բուքը սպիտակ և երկինքը իմ գլխի վերևի։

Եղևնին ինչ էր զգում անտառից հեռու։

Եղևնին համ տխրում, համ ուրախանում էր։

4

December 16

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև Ձեզ, լա՞վ եք։ Ես շատ-շատ, շատ-շատ, շատ-շատ եմ սիրում ֆուտբոլ և Ֆորմուլա 1։ Իմ անունը Տրդատ է։ Ձմեռ պապիկ, ինձ բեր բոլոր ֆուտբոլիստների շապիկները, քարտերը և ամեն ինչ։ Կներեք, որ ես Ձեզ չեմ հավատում։ Հաջողություն, Ձմեռ պապիկ։

December 15

Երբ մտքերը սառչում են օդում, (2-րդ մաս)

Ալբերտ Մորավիա

Մի օր նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ,

Օձ Ա. Ձուկ,

Չկա քեզ պես

Սիրուն ձուկ:

Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոտացել էր, որ Արեւադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը

Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սեւամորթի տեսավ, որն իր կնոջ հետ

36

Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բեւեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:

արդեն տապակված էր ու խժռված:

Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բեւեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:

Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արեւադարձ կոչվող երկրում եւ ընտելացավ այդ երկրի սովորություններին:

Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:

Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:

Ահա եւ պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բեւեռից: Կանք, որովհետեւ մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արեւադարձ կոչվող այս կեղծ երկրից եւ կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բեւեռ»: Ի վերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց եւ մի գեղեցիկ օր վերադարձավ Բեւեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:

Մի անգամ Բեւեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, եւ ինքը չի կարողանում չմտածել:

Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերեւում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…

Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:

Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բեւեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլեւս չեն սառչում եւ դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:

Ի՞նչ իմանաս:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

ա. երբ նա Բեւեռում էր ապրում

Երբ նա ապրում էր բևեռում նա ոչինչ չէր մտածում։

բ. երբ նա Արեւադարձում էր ապրում

Երբ նա ապրում էր արևադարձում նա վախենում էր, մտածում էր, սարսափում էր։

2. Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ոչ։

3. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բեւեռի բնակիչներին

Մտածեն, բայց այնպես, որ իրենց մտքերը չկարդան։

բ. Արեւադարձի բնակիչներին

Որ անկապ բաներ չմտածեն։

4. Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արեւադարձ, արեւայրուք, արեւային, արեւոտ, արեւածաղիկ, արեւածագ:

Արև։

5. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.

Սիրուն – գեղեցիկ

ակնթարթ – մի վայրկյան

հսկա – մեծ

անմիջապես – միանգամից

արեւ – արեգակ

6. Հորինի՛ր.

Մի օր ծնվում է Ծով. Ա Փիղ։ Նա ունենում է մի ընկեր, անունը՝ Ծով. Ա Ռյուծ։ Նրանք ամեն օր իրար հետ գնդակ էին խաղում՝ ֆուտբոլ, բասկետբոլ և այլն։ Նրանք ապրում էին բևեռի հյուսիսում, որտեղ ջերմաստիճանը մինուս դեցիլիոն էր։

December 15

Տեդիի արկածները

Իմ դուրը չեկավ մուլտֆիլմը, որովհետև ամեն ինչ անընդհատ փոխվում էր ու ես չէի հասկանում՝ ինչ եղավ։ Մենակ մի քիչ դուրս եկավ, որովհետև տղան ամենալավն էր։

December 9

Երբ մտքերը սառչում են օդում

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ անշարժ պառկած  սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում:
 -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը:
– Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
 – Ի՞նչ ես ասում:
 -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
 -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի:
– Ի՞նչ էիր մտածում:
 – Տարբեր բաներ:
 – Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի:
– Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
 – Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
-Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես:
– Իհարկե:
 – Իսկ ի՞նչ ես մտածում:
– Հազար ու մի բան ու բոլորը քո մասին:
– Ի՞նչ ես մտածում իմ մասին:
– Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:  Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Հարցեր և առաջադրանքներ

 1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

բևեռ- հիուսիս

ծովացուլ- ջրային կենդանի է

կիսախուփ- դեռ նոռմալ չբացել

օձաձուկ- ջրային կենդանի է։

 2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
 ա. գլուխներս առնենք – կորչենք –
բ. կուշտ մտածել – լավ մտածել

3. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ: շատ սիրուն։

4. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ: հետաքրքիր։

5. Քո կարծիքով ի՞նչ է միտքը: լավ բան

6. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել: բոլորը դմբո կլին էին։

7. Նշի՛ր «կրկնվող» բառը: Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ: ծով

8. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր. ծով-ից հավ-ից։

9. Հորինի՛ր. «Սառնարանում ապրող մտքերը» Սառնարանում ապրող պտքերը միշտ մտածում էին ուտելիքի մասին։

December 7

Ձյուն

Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն,սպիտա՛կ ձյուն,
Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:


Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
 Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

2. Ի՞նչն էր ծաղիկների անկողինը: Հողը։

 3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր: Այն ինչն է, այն ինչը, սպիտակ է ու փափուկ։

5. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ձյունը թափվում է երկնքից, երբ ամպերի միջի գոլորշին սառում է։

Իսկ ծաղիկը բույս է, որն աճում է գարնանը։

6. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար։

Ծաղիկները ձյան աշխարհում։

December 6

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել… Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»: Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

բացատ – որտեղ ծառ չկա,

բուրմունք – անուշ հոտ,

պարծենալ – հիանալ իրենով

շքեղ – հոյակապ

զգեստներ – հագուստներ։

սոսափել – խշխշալ

2. Բարդ բառերը գունավորի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

4. Բնութագրի՛ր փշատերևին: Փշատերևը շատ բարի էր։

 5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Երբ ձմեռ էր։

6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին: Որ իր խաղալիքների կեսը տա մյուս ծառերին։

 7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

 8. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին: Ծառերը բողբոջում էին։
Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր: Փշատերևը կանգնած էր։
Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները: Աստղիկները վառվեցին։


9. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Օրինակ՝ զարմանք-զարմանալ
Ուրախ – ուրախանալ
Տխուր – տխրել
Բողբոջ – բողբոջել
Կանաչ – կանաչել
Չոր – չորանալ


10. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:
 Տերև-տերևաթափ, ծաղիկ- ծաղկաման, ծառ-ծառուղի, թերթիկ-թերթապատ, փուշ-փշատենի, տոն-տոնածառ


11. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր:
Օրինակ փոքր + իկ = փոքրիկ

 Ա. Փուշ-իկ- փշիկ, ուրախ-անալ-ուրախանալ, խորհուրդ-խորհել

 Բ. Ություն-ուրախ- ուրախություն, իկ-բադ- բադիկ, ավոր-ածանց- ածանցավոր

12. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Եզակի/մեկ/Հոգնակի/շատ/
անտառ անտառներ
 ծառծառեր
 փշիկփշիկներ
նապաստակ նապաստակներ
 գազանգազաններ
սկյուռ սկյուռեր

 13. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան սյունակում.

 Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար, զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ, հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

ի՞նչԻնչպիսի՞ի՞նչ անել, ի՞նչ լինել
փաթիլ
  Անտառ   խորհրդավոր   նայում է
  տոնածառ   գեղեցիկ   բողբոջում էին
  գիշեր   փոքրիկ   թափվում են
  փշատերև   տխուր   զարդարում էին
 սկյուռ դալար  պատրաստվում էին
 կաղին կանաչ  հարցնում է
 ընկույզ   զարդարված է