February 28

Չախ-չախ թագավոր

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։  — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։ — Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․  — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։ — Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։ — Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։ — Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

February 26

Страницы 33-34

Это зимняя картина. Идёт снег и облачно.

Это весенняя картина. Деревья зелёные.

Это летняя картина. солнечно и очен жарко.

Это осенняя картина. Облачно и холодно, дует ветер.

February 22

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

– Անունդ ի՞նչ է, բարեկամ։

– Հասան։

– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտեր Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

Continue reading
February 22

Дни недели

Что вы делаете сегодня, в субботу, что вы делали вчера, в пятницу, что вы будете делать завтра, в воскресенье.

В субботу я играл в футбол, в карты и телефонные игры.

Вчера, в пятницу я пошёл в школу и на карате. Делал уроки и играл в футбол.

Завтра, в воскресенье я буду играть в футбол и слушать музыку.

Выпишите слова-действия, которые отвечают на вопрос что делает?

Кричит, небо, рисует, поёт, голова, сидит, несёт, ковёр, дрова, спит, гуляет, стол.

Кричит, рисует, поёт, сидит, несёт, спит, гуляет.

February 16

10 Փաստ Հովհաննես Թումանյանի մասին

  1. Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին։
  2. Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։
  3. Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ 
  4. Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։
  5. Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։
  6. Թումանյանի ուսուցիչներից են եղել պատմավիպասան Ծերենցը, տեսակգետ-հրապարակախոս Ավետիք Արասխանյանը, բանասեր-հայագետ Կ․ Կոստանյանցը, թարգմանիչներ Գ Բարխուդարյանը, Փիլ․ Վարդանյանը։ Ծերենցի հետ, հատկապես, աշակերտները և Թումանյանը լավ հարաբերություններ ունեին։
  7. Ներսիսյան դպրոցում աշակերտության տարիներին Թումանյանը մեկ տարի՝ 1882 օգոստոսից մինչև 1884 թվականը ապրել է իր մոր ազգականի՝ Քեռի Բաղդոյի տանը, ապա, 1884-ի սեպտեմբերից մինչև 1886 թվականի հունիսը՝ մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տան ներքնահարկում, Կուկիա թաղամասի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ նախկին Միխայլովսկի պողոտայի վրա, Վորոնցովի կամրջի մոտ։ 
  8. Այստեղ նա շատ վատ պայմաններում է ապրել, որոնք թողել են ճնշող տպավորություն․ Թումանյանը հետագայում (1890) փորձել է վերարտադրել իր ապրումները սևագիր և անավարտ «Դարձ» պոեմում[40]։
  9. 1884 թվականի սեպտեմբերին, փոխադրվելով Մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տունը, Թումանյանն այդտեղ ծանոթանում և հետզհետե մտերմանում է թիֆլիսցի մասնավոր փաստաբան Գրիգոր Գոլոշյանի ընտանիքի հետ, որ ապրում էր նույն տան վերնահարկում։ Այս ընտանիքի անդրանիկ զավակն էր Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից մեկը, որը հետագայում ծառայել է որպես Թումանյանի «Հին կռիվը» պոեմի հերոս Վահանի նախատիպը։
  10. Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին Թումանյանը հանդիպել է Ադամյանին և Րաֆֆուն։ Ադամյանի հետ հանդիպումը ըստ Թումանյանի եղել է ոչ ուշ քան 1886 թվականի սեպտեմբերը[42]։ 

February 15

Կիկոսը և ամբողջ աշխարհը

Լինում է մի Կիկոս: Մի օր Կիկոսը տնից փախչում է: Գնում է գնում հասնում մի ջունգլի։ Տեսնում է Սուտլիկ որսկանին և խնդրում է , որ մի բադ տա իրեն, որ ինքը ուտի:

-Ասում է, ո՛չ ,ինքդ բռնիր։

Կիկոսը նեղված գնում է չաղ -չաղ թագավորի մոտ և բողոքում, որ Սուտլիկ որսկանը իրեն բադ չի տալիս։

Թագավորն ասում է.

– Դրա համար չեն բողոքի։

Կիկոսը գնում է գնում, տեսնում է մի տուն, որտեղ Բարեկենդանն էին նշում։

Կիկոսը մտնում է ներս ու ասում է.

-Ես էլ գամ ձեզ հետ Բարեկենդանը նշեմ։

Բարեկենդանը նշող գյուղացիները ասում են.

– Քեֆ անողին, քեֆ չի պակսիլ, արի միացիր մեզ, Կիկոս ախպեր:

February 14

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

– Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

– Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

– Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  – Էդ ո՞ւր եկար։

– Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

– Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

– Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

– Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

– Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

– Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

– Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

– Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

– Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

– Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

– Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

– Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

– Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

– ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

– Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

– Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

– Հը՜, հո չե՞ս բարկանում։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

– Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

– Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

– Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

– Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

– Ո՞րը։

– Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

– Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

– Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

– Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

– Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

– Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

– Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

– Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

– Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

February 14

There is there are

There is one house.

There are seven blocks.

There is one ball.

There are two tree.

There is one table.

There is a cat in under the table.

There are seven dogs on the house.

There are seven cars in Armenia.

There is one tiger in India.

There are nine elephants in Senegal.

Good job!!!

Category: English | LEAVE A COMMENT
February 13

Անխելք մարդու հեքիաթը գայլի անունից

Ես տեսա մի մարդ, որ գնում էր Աստծու մոտ: Եվ ես նրան իմ դարդը ասեցի. «Որ հասնես Աստծուն, ասա, որ էսպես մի գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս, ուտելու բան չի գտնում: Ի՞նչ պետք է անեմ ես»: Երբ մարդը Աստծու մոտից վերադարձավ, ինձ պատմեց իր ամբողջ պատմությունը:

Եվ ես հասկացա, որ այդ մարդը այնքան հիմար է, որ իր բախտը բաց է թողել։

Ես հարցրեցի. «Իսկ իմ մասին ի՞նչ ասաց»։ «Ասեց անխելք մարդ տեսնես, կեր»։

Եվ ես կարծեցի, որ նա անխելք մարդ է ու կերա նրան: