October 31

Ճպուռն ու մրջյունը

Թռի-վռի մի ճպուռ, 
Ողջ ամառը շուռ ու մուռ, 
Երգեց, ճռռաց, ճռճռաց: 

Մին էլ, ըհը՜, ձմեռը, 
Փռեց իրա թևերը. 
Բացեց գորգը սպիտակ, 
Դաշտերն առավ ձյունի տակ: 
Անցան պայծառ օրերը, 
Էլ ո՞ րն ասեմ, էլ ո՞ րը, 
Երբ ամեն մի թփի տակ 
Թե սեղան կար, թե օթյակ: 
Եկան օրեր ցրտաշունչ, 
Ճպուռն ընկավ լուռ ու մունջ. 
Քաղցած փորին էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք: 
Զընգր-զընգր դողալով, 
Ծանր-ծանր սողալով 
Նա մրջյունին ասում էր. 

– Գլխիդ մատաղ, սանամե՛ր, 
Մի ճա՛ր արա շունչ առնեմ, 
Ցրտից, սովից չմեռնեմ: 
Կերակրի՛, տաքացրու՛, 
Մինչև գարուն ապրեցրու: 
– Ի՜նչ խաբար է, սանիկս, 
Զարմանում եմ, ջանիկս, 
Չաշխատեցի՞ր ամառը, 
Ասա՛, ինչ էր պատճառը: 
– Էդպես բանի, սանամե՛ր, 
Էլ ժամանակ ո՞ վ ուներ. 
Էն խոտերում բուրավետ 
Երգում էինք մերոնց հետ… 
– Ուրեմն դու՞ … 
– Այո՛, ես 
– Ողջ ամառը դեն ու դես 
Երգում էի մշտապես: 
– Երգո՞ւ մ էիր… շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարի՛:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

պայծառ – լույս
լուռումունջ – սուս
քաղցած – սոված
բուրավետ – լավ հոտ ունեցող
մշտապես – միշտ
օթյակ – սրճարանների մենակ տեղը

  1. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  2. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  3. Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։ Աշխատասեր։
  4. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։ Ալարկոտ։
  5. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն: Այդ մի օրը կթողնեի։
October 29

Մկների ժողովը

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդո´ւռ

Էլ չթողեց տունկտուր

Ջահել ահել գեղովի,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թե ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին,

Լսե´ք, մկներ, ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պէտք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը

Ա՜յ բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

Է´, զանգը ո՞վ կախ անի.

Ալո դո´ւ:

Ալո՞ն տանի:

Բալո դո´ւ :

Բալո՞ն կախէ:

Չստո, դո´ւ:

Չստոն կաղ է :

Մստո, դո´ւ:

Մստոն կարճ է:

Փստո, դո´ւ:

Էդ էլ խի՞ղճ է:

Համբօ, դո´ւ:

Ես տկար եմ:

Չամբո, դո´ւ:

Ասենք տարա,

Բա որ կատուն գա ինձ վրա՞:

Բտոն, Խտոն թող մեկից

Բռնեն կատվի քամակից:

Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―

Ճստաց Բտոն ճստճստան:

Լռի´, հանդուգն

Կոտորվե´ք դուք,

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―

Գոչեց ջոջը,

Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան – լկստված

գզիր – կատարածու

ահել – ծեր

 ջոկ – մի հատ

 հնարք – նոր բան

կողակից – ամուսին

անոթի – սոված

զուլում – աղետ

տկար – թույլ

հանդուգն – համարձակ

պոչը քաշել – հեռանալ

2.Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը – մենք բոլորս սոված ենք։

ցավն էլ ունի իր դեղը – ամեն ցավ ունի իր բուժումը։

չոր գանգ – կոշտ գանգ։

3. Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն խաբլան էր ու գող։

4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։

Մկստանում բոլորը մուկ էին։

5. Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ ժողովի մասին։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ իմ հախից գան։

October 17

Այց Կոմիտասի թանգարան

Մենք գնացինք Կոմիտասի թանգարան և մեզ հարցեր տվեցին։ Հետո տեսանք՝ նա որ երկրներում է եղել, նաև նրա նկարները, նրա դաշնամուրը և քնարը։ Հետո Սարյանի նկարները նայեցինք և թղթին նկարեցինք նրա նկարները։ Հետո վերադարձանք դպրոց։

October 16

The greedy hippo

There is a greedy hippo. He eats everything in sight.
From cheese to peas, chips and cake, he always has a bite.
The Hippo is selfish. He eats everybody’s food.
He eats the cat’s, the dog’s, the cow’s. He is very, very rude.
One morning after breakfast, he jumps into the lake.
One big splash and he is stuck. That is a big mistake.
The hippo sinks deeper, then begin to shout.
‘Help, please help, I’m sinking. Can someone pull me out?’

2. Learn new words and make sentences.

greedy- ագահ

hippo-գետաձի

everything-ամեն բան

peas- ոլոռ

selfish- ինքնահավան

food- սնունդ

rude- կոպիտ

mistake- սխալ

deep- խորը

to shout- գոռալ

to sink- խորտակվել

to pull out- դուրս հանել

Hippo is greedy.

Hippo is selfish.

Hippo is rude.

3.Let’s try to tell the text by answering the questions.

  1. What is the story about? Greedy hippo.
  2. What does the Hippo like to eat? cheese and peas and chips and cake.
  3. Whose food does the Hippo like to eat? everybody’s food.
  4. Where does the hippo jump in the morning after breakfast? into the lake.
  5. What happens to him after he jumps into the lake? He begins to sink and shout.

Լրացուցիչ առաջադրանքներ:

Days of the weeks are _________________________________________________

The day after Monday is Tuesday.

The day before Friday is  Thursday.

Wednesday is between Tuesday and Thursday.

The last day of the week is Sunday. 

 Monday is after Sunday. 

The first day of the week is Monday.

The day after Wednesday is Thursday.

The day between Sunday and Tuesday is Monday. 

Sunday is the last day of the week. 

Category: English | LEAVE A COMMENT
October 16

10 փաստ Կոմիտասի մասին

փաստ 1 Կոմիտասի իրական անունն եղել է Սողոմոն Սողոմոնյան։

փաստ 2 Կոմիտասը ծվել է սեպտեմբերի 26-ին կամ հոկտեմբերի 8-ին։ սեպտեմբերի 26-ը իմ հայրիկի ծնունդն է, իսկ հոկտեմբերի 8-ը՝ եղբորինս։

փաստ 3 Կոմիտասը ծնվել է 1869 թ․։

փաստ 4 Կոմիտասի մայրը մահացել է, երբ Կոմիտասը 1 տարեկան էր։

փաստ 5 Կոմիտասի հայրը մահացել է, երբ Կոմիտասը 11 տարեկան էր։

փաստ 6 Ուսանելու տարիներին Կոմիտասը սկսում է հավաքել հայ ժողովրդական երգեր։

փաստ 7 Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով Կոմիտասը մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու։

փաստ 8 Կոմիտասը զբաղվել է խազերի վերծանմամբ։

փաստ 9 1907 թ. Կոմիտասը Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

փաստ 10 Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ․ 69 տարեկանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

October 16

Փեսացու մուկը

Մուկը ուզեց

Ամուսնանալ

Եվ հզորին

Փեսա դառնալ։

Նրան ասին,

Որ աշխարհում

Արեգակն է

Սիայն հզոր։

Մուկը տեղից

Վեր է կենում,

Իրեն կոկում

Ու փառավոր

Գարնան մի օր,

Ջերմ առավոտ

Ուղիղ գնում

Արևի մոտ։

Գնում, ասում.

— Բարև, բարև,

էս աշխարհի հզոր արև՛.

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Ես որտեղի՞

Հզորն եմ որ…

Տե՛ս էն ամպն է

Ինձնից հզոր,

Մին էլ տեսար

Արագ, արագ,

Կտավի պես

Երկար-բարակ

Տարածվում է,

Կապուտակում,

Վարագույրով

Դեմքս ծածկում, —

Արեգակը

Մկանն ասավ։

Մուկը վազեց

Ամպին հասավ.

Այ, հզոր ամպ,

Բարև, բարև.

Ու՞ր ես գնում

Վերև, վերև։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ

Անեմ հարսիկ։

— Ես որտեղի՞

Հզորն եմ որ…

Այ, քամին է

Ինձնից հզոր։

Որ բարկացավ,

Էլ գութ չունի,

Ուր ուզենա՝

Ինձ կտանի։

Նա ինձ կանի

Փաթիլ-փաթիլ,

Ու կքամի

Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց

Հասավ քամուն.

— Քամի՛, ասավ,

Հզոր ես դուն։

Ամպին կանես

Փաթիլ-փաթիլ

Ու կքամես

Կաթիլ-կաթիլ։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ

Անեմ հարսիկ։

— Ե՞ս եմ հզոր…

Երանի՜ քեզ.

Չէ՛, չէ՛, մկնիկ,

Դու խաբվել ես։

Զորեղ տեսնես

Դու սև գոմշին,

Կուզեմ պոկեմ,

Բերեմ կաշին,

Բայց որտեղի՞ց…

Ինչի՞ տեր եմ,

Որ ուզածս

Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց

Գոմշին արտում՝

Լուծ քաշելիս,

Հոգնած, տրտում.

— Գոմե՛շ,-ասավ,-

Դու հզոր ես,

Ուժի տեր ես,

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Ե՞ս եմ հզոր

Եվ ուժի տե՞ր…

Որ էդպես է,

Բա էս անտեր

Գութանն ի՞նչ է

Ինձ չարչարում

Ու իմ ուսին

Ցավ պատճառում։

Գոմշին թողեց,

Վազեց գնաց.

— Հզոր գութան,—

Ասավ,— մի կաց…

Օրոր, շորոր

Արտ ես վարում,

Հողում խոր-խոր

Ակոս շարում,

Քանի՜- քանի՜

Լուծ ու լծկան

Ճիպոտի տակ

Քեզ քաշող կան։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ՝ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Ուժիս գովքը

Այլ կերպ կտան.

Հզորն ո՞վ է,

Էն էլ գութա՞ն…

Որ հզոր եմ,

Ինչո՞ւ համար

Հողի միջին

Մութ ու խավար՝

Ինձնից ուժեղ

Արմատ ու սեզ

Ինձ ջարդում են

Ուզածի պես։

— Արմա՛տ, արմա՛տ,

Հզոր արմատ,—

Ասավ փեսա

Մուկը մի մատ։

Դու շատ զոռ ես,

Դու հզոր ես,

Հզոր գութան

Դու կկոտրես։

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Ոսկեմազիկ,

Տուր ինձ տանեմ,

Անեմ հարսիկ։

— Արմատը՝ ո՞վ,

Հզորը՝ ո՞վ,

Վեր կաց գնա

Դու մկան քով,

Ա՛յ ձեր ցեղը

Շատ հզոր է,

Գետնի միջին

Բուն կփորե,

Կորոնե

Սեզ ու արմատ,

Կուտե, կուտե

Մեկ-մեկ, հատ-հատ։

Մուկը վազեց

Մկնուհու մոտ.

— Նանի՛ ,— ասավ,—

Մեր հին ծանոթ,

Ա՛յ, արմատը

Խոսքիս վկա,

Քեզնից հզոր

Չկա՛, չկա՛,

Քո դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Հեզիկ-նազիկ

Շեկլիկ մազիկ,

Տո՛ւր ինձ՝ տանեմ.

Անեմ հարսիկ։

— Բարով, մկնի՛կ,

Բարով տեսա,

Ես քեզ զոքանչ,

Դու ինձ փեսա։

Իմ դստրիկը

Հեզիկ-նազիկ,

Շեկլիկ-մեկլիկ

Շեկլիկ մազիկ,

Կտամ ես քեզ,

Արա հարսիկ։

Մուկը մկան

Առավ փեսա.

էս աշխարհի

Օրենքն է սա։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: չկա

2. Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ, դու հորինի՛ր:

Միհրդատ

3. Դուրս գրի՛ր ստեղծագործության բոլոր հերոսներին: մուկ, արև, ամպ, քամի, գոմեշ, գութան, արմատ։

4. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել:

Աշխարհում հզոր չկա, որովհետև ում էլ հարցնես իրանից ուժեղ կա։

5. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր: Մուկ մետք է դու ման հետ ամուսնանաս։

6. Ստեղծագործությունից առանձնացրո՛ւ ի՞նչ և ինչպիսի՞ հարցերին պատասխանող 5-ական բառ և մուտքագրի՛ր համապատասխան սյունակում:

Ի՞նչԻնչպիսի՞  
 արև շեկլիկ
 ամպ ոսկեմազիկ
 քամի ուժեղ
 գոմեշ հզոր
 գութան լծկան

October 12

Վատ ընկերը ոնց դարձավ լավ ընկեր

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից․

Գազաները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու։

Եվ աղվեսը ասաց․ «Արքա կարո՞ղ եմ գնալ քո դեղը գտնել»։ Արքան ասաց՝ այո։ Գայլն էլ ասաց․ «Ես էլ կօգնեմ»։ Գնում են, գնում, դեղը գտնում, բերում, տալիս արքային։ Արքան լավանում է և բոլորին փող է բաժանում և քեֆ են անում։

October 11

Վատ ընկերը

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

– Ո՞ւր ես, մեռած…

– Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

– Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

19

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը: խորամանկ խելոք

3. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը: զրպարտող խաբար բզիկ դմբո։

4. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:

միավանկ երկվանկ

որ դողը

տաք կողը

խմի գելի

5. Տրված բառերի հականիշները գրի՛ր.

Վախկոտ – անվախ

Մեղավոր – անմեղ

Հիվանդ – առողջ

Ուժեղ – թույլ

Պառավ – ջահել

6. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – հիվանդանալ

Դող – դողալ

Նախաճաշ – նախաճաշել

Քրտինք – քրտնել

Հագուստ – հագնվել

October 10

Եթե չլիներ աշունը

Եթե չլիներ աշունը, տերևները չէին գունավորվի, և ֆուտբոլի ախարհի չեմպիոնատը կլիներ ձմռանը։ Տարին կկարճանար, և երկրագունդն ավելի շուտ կպտտվեր արևի շուրջ։ Հայրիկիս ծնունդը չէր լինի և Սամսոնի։