September 30

Կոմիտաս վարդապետ

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիա Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր դժվարությունները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ։
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող։Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

September 25

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Որ այդ կույրը առիթից օգտվում էր ու ագահանում։
  • Բնութագրի՛ր կույրին:
    Ագահ, չհագեցող, չարամիտ։
  • Նոր վերնագիր մտածի՛ր:
    Մտքով և աչքով կույրը։

2. Համացանցից կամ առակների այս բլոգից առանձնացրո՛ւ երկու առակ, որոնք կցանկանաս ներկայացնել ընկերներիդ։ Անպայման առակի խորհուրդն էլ սովորիր, որ հարց ուղղես ընկերներիդ առակը ներկայացնելուց հետո։

Վախեցած կատվիկը

Շունը կատաղած հաչում էր՝ ցատկելով առջևի թաթերի վրա, հենց իր դիմաց՝ ցանկապատին սեղմվելով, նստած էր փոքր կատվիկ: Նա մեծ բացում էր բերանը և խղճահարույց մլավում էր, ոչ շատ հեռու կանգանծ էին երկու տղա և սպասում էին, թե ինչ կլինի:

Պատուհանից ցած նայեց մի կին՝ շանը մի կողմ քշեց և բարկացած բղավեց տղաների վրա.

-Դուք չե՞ք ամաչում

-Իսկ ինչո՞ւ ամաչենք, մենք ոչինչ չենք արել,- զարմացան տղաները

-Հենց դա էլ վատ է, — զայրացած պատասխանեց կինը, եթե ուզում եք, որ չարը հաղթի ապա բարին ոչինչ չպետք է անի:

Ի՞նչն է ավելի լավ

28 сентября, 2023Admin

Մի մարդ տեսնելով Սոկրատեսին արմատներ ուտելիս, ասաց.

-Եթե ծառայեիր մեր տիրոջը, երբեք այսպիսի վիճակի չէիր հասնի, որ արմատ ուտեիր։

-Եթե բավարարված լինեիր արմատներով, ստիպված չէիր ծառայի քո տիրոջը, — առարկեց փիլիսոփան:

September 24

Past simple

Complete these sentences. Use the verbs below.
clean – die – enjoy – end – happen – live – open – play – rain – repair – start – stay – want – watch

1. Yesterday evening I watch TV.
2. I only clean my teeth four times last week.
3. Bruce repairing his mountain bike yesterday evening.
4. The concert start last night  at 7.30 and  at 10 o’clock.
5. The accident happened last Sunday afternoon.
6. When I was a child I  wanted to be a lawyer.
7. Mozart lived from 1756 to 1791.
8. We  stay our holiday last week.
9. Today the weather is nice, but yesterday it rainy.
10. It was hot in the room, so I  enjoy the window.
11. The weather was good yesterday afternoon, so we  play tennis.
12. William Shakespeare died in 1616.

Fill in the correct simple past forms.
The students of class 8B  (do) a project last week. First the pupils  (choose) what they wanted to do. Then they  (get) information from books and brochures, and they  (talk) to a lot of people. They  (find) some interesting photos in the library. Their teacher  (help) them when they  (ask) her. Then they  (make) a poster and a video and  (tell) the other groups about their project.

Լրացուցիչ առաջադրանք

Tell the story – fill in the past simple tense
On Friday, the children  (talk) about a day out together in the country. The next morning, they  (go) to the country with their two dogs and  (play) together. Ben and Dave  (have) some kites. Some time later the dogs  (be) not there. So they  (call) them and  (look) for them in the forest. After half an hour the children  (find) them and  (take) them back. Charlie (be) very happy to see them again. At lunch time Nick  (go) to the bikes and  (fetch) the basket with some meat sandwiches. Then they  (play) football. Nick and Dave  (win). In the evening they (ride) home.

Lesson 2

  1. Read the text.

Planet Earth

Welcome to Planet Earth Museum, a museum where you can learn some interesting facts about the world we live in.
‘There are many amazing places on Earth. Who knows, maybe you’ll see them all one day! Where shall we go first, children?’
‘Forests!’
Forests are home to over half of the world’s animals and plants. Trees clean the air and produce oxygen for us to breathe.
We destroy more than 36 football fields of forests every minute and throw away thousands of trees in paper and card every day.
The oceans are home to millions of marine animals. They absorb the sun’s heat, transfer it to the atmosphere and move it around the world.
A lot of the rubbish we produce on land pollutes the oceans. Turtles mistake plastic bags for jellyfish and die when they eat them.
At opposite ends of the world, the Arctic and Antarctic are freezing cold lands. It is so cold that the sea is covered in ice.
The fuel we use for energy makes the climate warmer. As it gets warmer, the ice melts and the sea rises. The land disappears.
Rivers collect rain water and carry it to the oceans. Along the way, plants absorb and clean the water so it is safe for us to drink.
This is a green world, where people respect nature and live a long and healthy life. Wouldn’t you like to live here?

2. Write out the unfamiliar words
fact- փաստ
over half- կեսից ավելին
produce- արտադրել
use- օգտագործել
breathe- շնչել
throw away- դեն նետել
marine- ծովային
absorb- կլանել
atmosphere- մթնոլորտ
rubbish- աղբ
pollute- աղտոտել
opposite- հակադիր
covered- ծածկված
fuel- վառելիք
disappear- անհետանալ
carry- կրել
oxygen- թթվածին
healthy- առողջ

3. Let’s speak about our Planet and its problems. What can we do to help?

Watch the story.

Լրացուցիչ առաջադրանքներ:

Write the missing words in the sentences.
a. Forests are home to over half of the world’s animals and plants.
b. Tress clean the air and produce oxygen for us to breathe.
c The oceans are home to millions of marine animals.
d. They absorb the sun’s heat and transfer it to the atmosphere.
e. At opposite ends of the world, the Arctic and Antarctic are freezing cold lands.
f. It is so cold that the sea is covered in ice .
g. Rivers collect rain water and carry it to the oceans.
h. Along the way, plants absorb and clean the water so it is safe for us to drink.

Watch the story. Find the mistake, underline it and write the correct word.
a. We destroy more than 36 football fields of oceans every minute. 
b. We throw away thousands of trees in plastic and card every day.
c. A lot of the food we produce on land pollutes the oceans.
d. Turtles mistake plastic bags for jellyfish and die when they see them.
e. The fuel we use for energy makes the climate colder.
f. As it gets warmer, the ice melts and the sea rises. The sea disappears.

We destroy more than 36 football fields of oceans every minute. 
We throw away thousands of trees in plastic and card every day.
A lot of the food we produce on land pollutes the oceans.
Turtles mistake plastic bags for jellyfish and die when they see them.
The fuel we use for energy makes the climate colder.
As it gets warmer, the ice melts and the sea rises. The sea disappears.


September 23

Հայաստանի Հանրապետու­թյուն

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելյան բարձրադիր մասը: Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիս արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր  են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:

Հայաստանի Հանրապետության մայրա­քաղաքը Երևանն է: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞րտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը:
    Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում:
  2. Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը:
    Այդ լեռը Արագածն է՝ 4090 կմ։
  3. Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետու­թյունում:
    Արագած, Կապույտ ջուխ, Աժդահակ, Խուստուփ։
  4. Թվարկեք մեր երկրով հոսող գետերը:
    Արաքս, Հրազդան, Որոտան, Դեբետ։
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը:
    Գրանիտ, բրոնզ, պղինձ, ոսկի, արծաթ։
  6. Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին:
    Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաս­տանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:
  7. Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք:
    Որովհետև այնտեղի տները սարքած են վարդագույն տուֆից։
  8. Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին:
    Որովհետև Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
  9. Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչու­թյունը:
    Հայաստանում ապրում են եզդիներ, ասորիներ, մոլոկաններ, հնդիկներ և այլն։
  10. Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել:
    Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան։
  11. Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը:
    Ուժեղ բանակը։
September 23

Մարմիններն ու նյութերը մեր շրջապատում

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:
Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև անվադողեր և այլ իրեր:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր իրեր։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։
Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։
Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:
Նյութերը բաժանվում են երկու խմբի  օրգանական և անօրգանական։
Օրգանական նյութերը  գերակշռող են բուսական և կենդանական աշխարհներում: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։
Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Հարց 1

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
 Կենդանի Ջուր
 Մարդ Կաթ

Հարց 2

Թվարկե՛ք երկու  նյութ, որոնցից  կարելի է պատրաստել բաժակ, քանոն:
Ապակի, փայտ։

Հարց  3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք  կարելի է ապակուց պատրաստել:
Բաժակ, պատուհան, լամպ։

September 23

Գործնական քերականություն

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:
վարսավիր

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
զանգակ

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:
Գիրք- Թղթից կազմված հաստ կամ բարակ բան, որի մեջ գրված են հետաքրքիր բաներ։
Դիմակ- Մի բան, որը դնում ես դեմքիդ ու քեզ ոչ ոք չի ճանաչում։
Դերասան- Մարդ, որը խաղում է ուրիշ կերպար։
Ընկույզ- Ուտելու բան։
Ժպիտ- Բերանի շարժում, որը ցույց է տալիս, որ դու ուրախ ես։
Երեխա- Փոքրիկ մարդ, որն ակտիվ է։

35. Ի՞նչ է նշանակում՝

հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:
Հեռախոս- Սարք, որով խոսում ես հեռու եղած մարդու հետ։
Դպրոցական- Մարդ, որը պետք է սովորի հասուն կյանք մտնելու համար։
Ձայնագրիչ- Սարք, որ պահպանում է քո ձայնը։
Ականջ- Մարմնի կարևոր մաս, որով մարդը լսում է։
Աղմուկ- Ձայն, որը բարձր է։

September 23

Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:


1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

  1. Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:
    Կոմիտասը շատ բարի էր, քանի որ այդ կնոջը հարյուր մարկ տվեց։
  2. Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:
    շուրջբոլոր- ամբողջ կողքդ
    անմիջնորդ- անմիջապես
    հանդարտ- հանգիստ
    ծածուկ- կամաց
    գոցել- փակել
  3. Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:
    գլուխ տալ- խոնարհվել
    գլուխ ջարդել- մտածել
    գլուխ կորցնել – խառնվել
    գլխին նստել – լկստվել
    գլուխ տանել – զզվացնել
  4. Ի՞նչ իմացար Կոմիտասի մասին պատմվածքը կարդալուց հետո։
    Որ նա այնքան բարի է, որ այդ կնոջը հարյուր մարկ տվեց։
September 23

Մաթեմատիկա.23.09.2024

1․ Կատարե՛ք գումարում

Օրինակ՝ 6458+2141=8599

              
   +6458      
    2141      
    8 599      
              
              
              
              

3249+9815= 13064

               
    +3249      
     9815      
    13064      
               
               
               
               

93725+698911= 792636

              
  +93725      
  698911      
  792636      
              
              
              
              

65417+41136= 106553

              
   +65417     
    41136     
   106553     
              
              
              
              

2328+807= 3135

              
   +2328      
     807      
    3135      
              
              
              
              

2  Աստղանիշները փոխարինե՛ք այն թվանշաններով, որոնց դեպքում կատարված գումարումը ճիշտ կլինի․

      
+6814 
 4467 
10271 
      
        
+ 71237 
  29963 
 101200 
        
        
+  763  
  9999  
 14762  
        

3․ Որո՞նք են այն ամենամեծ և ամենափոքր վեցանիշ թվերը, որոնք կարելի է գրի առնել՝ մեկական անգամ գործածելով 2, 7, 1, 0, 3, 5 թվանշանները։ 0, 1, 2, 3, 5, 7

4․ Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400 աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի ամանների քանակը։
7200-5400= 1800


5. Բանավոր հարցեր․

Ո՞րն է բնական թվերի գումարման տեղափոխական հատկությունը։

Ո՞րն է բնական թվերի բազմապատկման տեղափոխական հատկությունը։

Ո՞րն է բնական թվերի գումարման զուգորդական օրենքը։

Ո՞րն է բնական թվերի բազմապատկման զուգորդական օրենքը։

Ո՞րն է բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ։

Տնային առաջադրանքներ

1․ Կատարե՛ք գումարում

5992+3779= 9771

              
  + 5992      
    3799      
    9771      
              
              
              
              

3207+8034= 11241

              
  + 3207      
    8034      
   11241      
              
              
              
              

23051+4158= 27209

              
  +23051      
    4158      
   27209      
              
              
              
              

77528+19056= 96584

              
  +77528      
   19056      
   96584      
              
              
              
              

2  Աստղանիշները փոխարինե՛ք այն թվանշաններով, որոնց դեպքում կատարված գումարումը ճիշտ կլինի․

    
+55 
 31 
 86 
    
     
+337 
 422 
 759 
     

3. Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ։ Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ։ Քանի՞ էջ կա գրքում։
30*6= 180
180+18= 198
Պատ. 198 էջ

September 18

Владение речью

Владение речью — это умение говорить, читать, писать, слушать и понимать речь.

Чтобы общаться, нам нужно называть то, о чём мы говорим. А чтобы называть что-то, нужны слова.

Слово — строительный материал для выражения мыслей. Только человеку принадлежит уникальная возможность облекать свои мысли в слова. Слово неразрывно связано с мыслью.
Слова дают имена всему, что есть в мире: предметам, явлениям, действиям, состояниям, признакам. А чтобы сделать нашу речь образнее, богаче, выразительнее, необходимо применять синонимы, антонимы, омонимы, фразеологизмы.

К. Паустовский: «для всего, существующего в природе, — воды, воздуха, облаков, солнца, дождей, лесов, болот, рек и озер, лугов и полей, цветов и трав — в русском языке есть великое множество слов и названий».

Способы толкования слова:

  1. Изображение предмета (фотография, рисунок…)
  2. Перечисление признаков предмета. Например, радуга — это дугообразная полоса на небесном своде
  3. Подбор синонимов. Например, болтливый — разговорчивый, многоречивый, говорливый.

Чтобы сделать нашу речь разнообразной, мы используем синонимы и антонимы.

Синонимы — это слова одной и той же части речи, которые звучат и пишутся по-разному, но одинаковы или близки по значению.  

Пример:

слова ВЛАЖНЫЙ, СЫРОЙ и МОКРЫЙ — синонимы, так как называют один и тот же признак предмета — «не сухой»;

Пример: синонимы ВЗИРАТЬ — ГЛЯДЕТЬ — ПЯЛИТЬСЯ имеют одинаковое значение «смотреть на кого-то». Различаются они следующим:

September 17

Մաթեմատիկա.17.09.2024

1 Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը։ (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

  • 87∙9=9∙87= 783
  • 25∙33=33∙25= 825
  • 192∙16=16∙192= 3072
  • 24∙543=543∙24= 13032

2․ Ստուգե՛ք հավասարությունը:

 (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

  • (8∙3) ∙5=8∙(3∙5)= 120
  • (2∙18) ∙4=2∙(18∙4)= 144
  • 11∙(8∙9)=(11∙8) ∙9=792
  • 27∙(5∙6)=(27∙5) ∙6=607

3. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով:

  • 3∙4∙5= 60
  • 25∙4∙7= 440
  • 20∙10∙17= 3400
  • 38∙24∙5= 4560

4. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:

4∙25∙138= 13800

2∙14∙25∙5= 3500

6∙4∙5∙20= 2400

5. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

  • 290+290+290+290+290+290+290+290+290=9*290= 2610  
  • 2388+2388+2388= 3*2388=7164

6. Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց։ Քանի՞ մետր գործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար։
36:12= 3
3×15= 45
Պատ. 45 մ

7. Երբ Անուշը դպրոց է գնում ոտքով և վերադառնում ավտոբուսով, ամբողջ ճանապարհի վրա ծախսում է 1 ժամ 20 րոպե։ Երբ նա այդ նույն ճանապարհը գնում և վերադառնում է ավտոբուսով, ծախսում է 40 րոպե։ Անուշը քանի՞ րոպե կծախսի ճանապարհի վրա, եթե գնա և վերադառնա ոտքով։
40։2=20ր

1ժ20ր-20ր=1ժ

2*1ժ=2ժ

Պատ. 2ժ

Տնային առաջադրանքներ

1 Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը: (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

  • 15∙18=18∙15= 270
  • 24∙12=12∙24= 288
  • 21∙44=44∙21= 924

2 Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով:

  • 72∙6∙0=0
  • 15∙4∙11= 660
  • 30‧40‧5= 6000
  • 38‧24‧50= 45600

3. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:

  • 8∙3∙5= 120
  • 11∙2∙30∙5= 3300
  • 17∙8∙4∙5= 2720

4. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

  • 27+27+27+27+27+27+27=7*27=189
  • 104+104+104+104+104+104+104= 7*104= 728