May 31

Ամառը մենք մեր լողավազանում

Մայիսի երեսունմեկն էր, երբ մենք մտանք լողավազան ես շատ ուրախացա։ Ես այդ օրվան շատ էի սպասում։ Երբ մենք մտանք լողավազան ես շատ ուրախ էի։ Եվ մենք բոլորս նորից սպասում ենք մյուս չորեքշաբթիին, քանի-որ մեր օրը լողավազան մտնելու չորեքշաբթին է։

May 30

Կես ձին

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անծանոթ բառ չկա։

2. Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:

Ինձ կիսեցին։ Հետո ես գնացի ջուր խմելու, բայց չէի կշտանում, որովհետև ետևս չկար։ Վերջում իմ ետևը կարեցին ինձ։

3. Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

Փաստ 1. Ձիերը կարող են քայլել և վազել ծնվելուց ընդամենը մի քանի ժամ հետո։

Փաստ 2. Տնային ձիերը սովորաբար ապրում են մոտ 25 տարի:

Փաստ 3. Այնուամենայնիվ, ամենատարեց տնային ձին Older Բիլլին էր, որը մահացավ 62 տարեկան հասակում:

Փաստ 4. Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:

Փաստ 5. Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, և, բացի դրանից, լավ են տեսնում մթության մեջ:

4. Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.

Օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել, սեր-սիրել, գործ-գործել, միտք-մտածել։

5. Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝

ընդարձակ:

Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի։

Ձայն լսեցի։

Ես ապշեցի։

Ես ապշեցի, երբ տեսա, որ գայլը խոսում է։

Արածում է։

Այծը հանգիստ արածում է սիրուն, կանաչ դաշտում։

Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր։

Նա արածում էր։

6. Տրված բառակապակցությունները գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ – երամակ

Որս անող մարդ – որսորդ

Բույսով կերակրվող – բուսակեր

Ձիու ձագ – քուռակ

Հրաման տալ – հրամայել

Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ

May 25

«Համբարձման ծեսը Անտառուտի միջնակարգ դպրոցի հետ»

Մենք գնացինք Անտառուտ և այնտեղ նշեցինք համբարձման ծեսը։ Մենք սկզբում աղբյուրից յոթ բուռ ջուր հավաքեցինք, հետո մեջը յոթ քար գցեցինք։ Հետո գովացինք ընտանիքի փոքրերին։ Հետո մենք գնացինք ուտելու։ Ուտելուց հետո մենք խաղացինք պախկվոցի։ Հետո երգեցինք։ Եվ գնացինք եկեղեցի։ Այդ եկեղեցում Սամսոնի պապիկի դասընկերը քահանա էր աշխատում նրա անունն էր Տեր Վարդան։ Հետո մենք նկարվեցինք ու գնացինք դպրոց։ Ինձ ճամփորդությունը շատ դուր եկավ։

May 24

Ալարկոտ նապաստակը

Լինում է մի ալարկոտ նապաստակ։ Նա ապրում էր Սևանում։ Նա այնքան ալարկոտ էր, որ իր ֆիֆայի կայքի վարկանիշը մնաց 57։ Նրան անկողնում մատուցում էին իր ամենասիրած ուտելիքները։ Եվ ահա նրա սիրած ուտելիքների ցանկը. ֆանտա, կոլա, սփրայթ, բում-բեստ, մաքս, հայ կոլա, ֆրի, պիցցա, պաղպաղակ, օրեո, ալպեն գոլդ, չոքո փայ։ Համարյա բոլորը՝ վնասակար ուտելիքներ։ Նա այնքան ալարկոտ էր, որ իր հետ նույնիսկ արկածներ չպատահեցին։

May 24

Ութոտնուկ նապաստակը

– Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի

կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ

ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական

ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ

էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ)

բառերը:

Զարմանալի – սովորական

Արտասովոր – սովոր

Վազել – քայլել

Հավատարիմ – անպատասխանատու

Ընկնել – կանգնել

2. Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

3. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ, ի՞նչ

արեց հարցերին պատասխանող բառերը:

Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Նա ուներ։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Ես վազում էի։

4. Հորինի՛ր։

«Ալարկոտ նապաստակը»

May 24

Համբաձման առավոտը

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:


ծաղկունք-ծաղիկներ
ալվան-վառ կարմիր
վիճակ հանել- նախապես պահված իրը հանելով՝ դրա տիրոջ ապագան գուշակել

  1. Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրված են.

    ա. ծաղիկները

    Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում,
    բ. աղջիկները
    աղջիկներ սարերը ելան Վիճակ հանելու աշխույժ երգերով:
  • Ինչպե՞ս ես հասկանում՝
    Ծաղկունքը ալվան զուգել են հանդեր նախշուն գորգերով:
    Սիրուն դաշտերում ծաղկել են ծաղիկները
  • Նշի՛ր քեզ դուր եկած հատվածը:
  • Համացանցից տեղեկություններ հավաքի՛ր Համբարձման տոնի, խորհրդանիշ տիկնիկի՝ վիճակի Արուսի մասին և տեղադրի՛ր քո բլոգում:
    Փաստ 1 Զատկից ուղիղ 40 օր հետո նշվում է Համբարձման տոնը, որը ժողովուրդն անվանում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի տոն:
    Փաստ 2 Եկեղեցական հանդիսություններից հետո տարածված էր տոնը շարունակել՝ հետևելով ժողովրդական ավանդույթներին։
    Փաստ 3 Տոնի ընթացքում խստորեն կանոնակարգված էր ժողովրդական հանդիսությունների հերթականկանությունը:
    Փաստ 4 Այս ամենը կապված է մի շատ հետաքրքիր ավանդության հետ, որի համաձայն Ծաղկամայրը Վարվառե անունով կույս է, որին քրիստոնեությունը ընդունելու պատճառով հետապնդել է իր կռապաշտ հայրը, և նա, Արևմտյան Հայաստանից փախչելով, եկել հասել է մինչև Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռը, այնուհետև թաքնվել նրա այրերից մեկում:
    Փասստ 5 Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով:
    Փաստ 6 Սովորաբար հայկական ծիսական տիկնիկներ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութերը` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:
  • Սովորի՛ր անգիր: