October 28

Արևի մոտ։ Ավ Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:


Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
    վայել- սուլել
  3. Ինչպիսի՞ հակադրություններ կային պատմվածքում։
    Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ-Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը:
  4. Բնութագրի՛ր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։
    Մի աշխարհում մարդիկ ուշադրություն չէին դարձնում անտուն երախային, իսկ մյուսում բարի մարդ հայտնվեց և նրան տուն ապահովեց։
October 27

A Change in Lifestyle

“Today we’ll talk about a healthy lifestyle and how small changes can make us feel better.”

What do you do to stay healthy?”
“Do you eat healthy food?”
“Do you like sports?”

Տեքստ

A Change in Lifestyle

A year ago, Anna was not very healthy. She often stayed up late watching TV or playing games on her phone. She rarely ate breakfast and usually had fast food for lunch. She felt tired, sleepy, and sometimes even unhappy.

One day, her doctor told her that she needed to change her lifestyle. Anna decided to start small. She began to wake up earlier and go jogging three times a week. She replaced fast food with homemade meals — salads, vegetables, and fruit. She also started drinking more water and less soda.

After a few weeks, Anna noticed a big difference. She had more energy at school, she could concentrate better, and she felt more positive. Now she says, “Healthy habits are not difficult — they just need time and motivation. I feel stronger and happier than before.”

Բառապաշար

English Word / PhraseArmenian Meaning
to stay up lateուշ քնել
rarelyհազվադեպ
to replaceփոխարինել
homemade mealsտնային պատրաստի սնունդ
to concentrateկենտրոնանալ
energyէներգիա
positiveդրական, լավատես
motivationմոտիվացիա
to notice a differenceտարբերություն նկատել
sodaգազավորված ըմպելիք

Վարժություններ

1․ Ընթերցում և ըմբռնում

Պատասխանի՛ր հարցերին (կարճ նախադասություններով)․

  1. What bad habits did Anna have before?
    He is eating fast food very usually and play games on her phone.
  2. What changes did she make?
    She start to wake up earlier, eat fruits meal, she start to go juggling 3 times in a week.
  3. How often does she go jogging now?
    3 times in a week
  4. What food does she eat instead of fast food?
    She replaced fast food with homemade meals — salads, vegetables, and fruit. She also started drinking more water and less soda.
  5. How does she feel now?
    I feel stronger and happier than before.”

2․ Լրացրո՛ւ բաց թողնված բառերը

Complete the sentences with the correct words from the text.

  1. Anna used to stayed up late watching TV.
  2. She replaced fast food with homemade meals.
  3. She drinks more water and less soda.
  4. Healthy habits need time and motivation.
  5. Now Anna feels stronger and happier.

3․ Պատասխանե՛ք օգտագործելով պարզ նախադասություններ.

  • What do you do to stay healthy?
    Do a sport.
  • What food do you try to avoid?
    mushroom.
  • Do you sleep enough?
    8 hours a day.
  • What sport or activity do you like?
    Football.

4․ Գրի՛ր կարճ պարբերություն (6–8 նախադասություն)՝ “My Healthy Lifestyle” թեմայով։
Օրինակ՝

I used to eat too many sweets, but now I eat more fruit.
I go cycling every weekend.
I try to sleep at least eight hours every night.
I drink a lot of water and I don’t drink soda.
A healthy lifestyle helps me feel happy and active.

Ամփոփում

Քննարկում ենք՝
“What small changes can we make to live a healthier life?”

October 27

Աչք և տեսողություն: Հիգիենա

Մարդու աչքը կազմված է բազմաթիվ մասերից, շատ նուրբ և զգայուն համակարգ է:

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը: 

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Լրացուցիչ՝
Լույսի ուղղագիծ տարածումը
Լույսի անդրադարձում: Հայելիներ
Լույսը և գույնը բնության մեջ։ Ծիածան

October 27

Գաղափար Տիեզերքի մասին, Արեգակնային համակարգ։ Լուսինը որպես Երկրի արբանյակ

Երկիրը մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթը պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:
Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լուսինն ու Արեգակը: Մութ գիշերը երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջը պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկը Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն ընդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
 Արեգակնային համակարգը մնում է Ծիր Կաթինի գալակտիկայի համակարգի մեջ։ Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է։ Համակարգի մյուս մարմիններ են մոլորակներն իրենց արբանյակներով, թզուկ մոլորակները, աստղակերպները, գիսավորները, ասուպային մարմինները։ Դրանք անհամեմատ փոքր են Արեգակից։

Արեգակը շիկացած գազային գունդ է, որից ճառագայթող ջերմությունն ու լույսն ապահովում են Երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։ Արեգակի չափերը պատկերացնելու համար նշենք, որ նրանում կարելի են տեղադրել մեկ միլիոն երեք հարյուր հազար երկրագունդ։ Արեգակի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է մոտ 6000 °C, իսկ կենտրոնում այն ​​հասնում է մինչև 14-15 միլիոն °C։ Հենց այսպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ է, որ Արեգակի լույսն ու ջերմությունը հասնում են մինչև Երկիր։ Արեգակի տարիքը գնահատվում է մոտ 5 միլիոն տարի։ Երկրից Արեգակ հեռավարությունը մոտ 150 000 000 կմ է։

Արեգակի շուրջը պտտվում է ութ մոլորակ։ Ըստ Արեգակից ունեցած հեռավորության՝ դրանք դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն։ Մոլորակները լուսավորվում են Արեգակից ընկնող ճառագայթներով, ինչի շնորհիվ էլ աստղալից երկնքում տեսանելի են լինում։ Յուպիտերն ու Սատուրնը կարելի է դիտել միայն հեռադիտակով կամ աստղադիտակով, իսկ մյուսները՝ նաև անզեն աչքով։ Յուպիտերը, Մարսն ու Սատուրնը երևում են ամբողջ գիշեր։

Մոլորակներից շատերի շուրջ պտտվում են իրենցից անհամեմատ փոքր մարմիններ, որոնց անվանում են բնական արբանյակներ։ Օրինակ՝ Երկրի բնական արբանյակն է Լուսինը, Մարսինը՝ Ֆոբոսն ու Դեյմոսը։

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է։ Այն ունի 58 արբանյակ։

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է:

Արեգակնային հա­մակարգի մեջ են ներառվում նաև մի շարք այլ մարմիններ, որոնցից են գի­սավորներն ու ասուպները:

Գիսավորները երկնային մարմիններ են, որոնք կազմված են միջուկից և երկար գեսից՝ պոչից (այստեղից է ա­ռաջացել անվանումը): Գիսավորները ձգված հետագծով պտտվում են Արեգա­կի շուրջը՝ պարբերաբար մոտենալով և շատ հեռանալով նրանից:

Գիսավորի միջուկը  կազմ­ված է սառցակտորներից և քարի ու մե­տաղների խառնուրդից: Արեգակից հեռու դիրքում գիսավորի միջուկի ջերմաստի­ճանը շատ ցածր է՝ մոտ -260 0C աստիճան: Արեգակին մոտենալիս գիսավորի միջուկն աստիճանաբար տաքանում է, և նրա նյութը սկսում է գոլորշանալ: Միջուկի շուրջն առաջանում է գազի և փոշու խառնուրդ: Արեգակի ճառա­գայթման ազդեցությամբ այդ խառնուրդն սկսում է հեռանալ միջուկից՝ ա­ռաջացնելով երկար, թափանցիկ պոչ: Գիսավորի պոչը միշտ ուղղված է դեպի Արեգակից դուրս: Որքան գիսավորը մոտենում է Արեգակին, այնքան նրա պոչը երկարում է և կարող է հասնել մինչե տասնյակ միլիոն կիլոմետրերի:

Արեգակից հեռանալիս գիսավորի պոչը աստիճանաբար անհետանում է:

Առավել նշանավոր է անգլիացի աստ­ղագետ Հալեյի պատվին անվանված գի­սավորը, որն Արեգակին մոտենում է մո­տավորապես 75 տարին մեկ անգամ:

Հաջորդ անգամ այդ գիսավորը Երկրից անզեն աչքով կերևա 2061 թվականին:

Ասուպներ: Մութ գիշերը երկնքում, բացի աստղերից, հաճախ կարելի է տեսնել դեպի ներքև շարժվող լուսարձակող մարմիններ: Հնում չիմանալով, թե ինչ են այդ մարմինները, մարդիկ դրանք անվանել են «ընկնող աստղեր»: Իրականում դրանք ոչ մի կապ չունեն աստղերի հետ:

Տիեզերական տարածության մեջ միշտ շարժվում են տարբեր չափեր ունեցող բազմաթիվ կարծր մարմիններ: Դրանց մի մասը, մեծ արագու­թյամբ մտնելով Երկրի մթնոլորտ, վերջինիս հետ շփման հետևանքով շիկանում և լրիվ այրվում է՝ երկնքում թողնելով լուսավոր հետքեր: Այդ մար­միններն անվանում են ասուպներ:

Եթե մթնոլորտ մտնող մարմնի զանգվա­ծը բավականաչափ մեծ է, ապա նա չի հասց­նում լրիվ այրվել և ընկնում է Երկրի վրա: Այդ մարմինները կոչվում են երկնաքարեր: Երկնաքարերը սովորաբար անվա­նում են այն վայրի անունով, որտեղ դրանք ընկել են: Երկրի վրա հայտնաբերված երկ­նաքարերի մեծ մասն ունի մի քանի գրամից մինչև մի քանի կիլոգրամ զանգված: Հայտնաբերվածներից առավել խոշոր է Աֆրիկայում ընկած Գոբայի երկնաքարը, որի զանգվածը 60 տոննա է:

October 17

Дательный подеж

Мария написала писмо старой подруге. Мы послали открытки лучшим друзьям. Юра купил подарок младшиму брату. Бабушка прачетала сказку любимой внучке. Етот автобус идёт ктеатру. Самолёт подлетаеть к огромоному аеропорту. Отец подорил велосипед. Лодка пливёт к скалистому берегу. Теплаход ливёт по широкой реке. Дети бегают по нашему фруктовому саду. Саша едеть в деревну к свойм родителем. Мы направляемся к томы болвому зданию.

October 17

Նախնադարյան համայնական հասարակարգ․ Նախնադար

Հնագույն մարդկանց պատմությունը համաշխարհային պատմության առաջին շրջանն է։ Այն անվանում են նախնադար։ Այս շրջանը անվանել են քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին։
Քարի դարը բաժանված է երեք փուլի՝

  • Հին քարի դար ( պալեոլիթ)- անհիշելի ժամանակներից մինչև Ք․ա․ XII հզ․
  • Միջին քարի դար ( մեզոլիթ) -Ք․ա․ XII հզ․- Ք․ա․ X հզ․
  • Նոր քարի դար ( նեոլիթ)- Ք․ա․ X հզ․-Ք․ա․ VI հզ․
October 16

Փոքր քայլերի արվեստը։ Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Հարցեր և առաջադրանքներ

Դանդաղ գնացողը հեռուն կգնա: (Չինական ասացվածք)

Ի՞նչ կարծիք ունես ընթերցածիդ մասին:

Ո՞րքանով ես, ըստ քեզ, տիրապետում փոքր քայլերի արվեստին:

Ի՞նչ կասես հետևյալ արտահայտությունների մասին.

Մի դատիր օրդ քաղածդ պտուղներով, դատիր տնկածդ սերմերով։(Ռ. Լյուիս Սթիվենսըն)

October 14

Գործնական աշխատանք

Ուղղագրություն և ուղղախոսություն

  1. Պազի՛ր, թե ուղղախոսական ինչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և որ բառը դրան չի համապատասխանում:

Ա. Հարթել, մեղավոր, մանրել, կարպետ, սեր, թերի, ամենաեռանդուն, թելել, կերակուր:

Բ. Թեյել, վայելուչ, վայելչակազմ, վրաերթ, բայեր, հայհոյել, մայել, վկայել:

2. Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:

Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:

3. Ուղղագրական կամ ուղղախոսական ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Միջօրե, օրեցօր, անօգնական, կանխորոշում, կեսօր, անօգուտ, ապօրինի, անօրինակ:

Բ. Անորակություն, հազարոտնուկ, եղբորորդի, ամենաորոշակի, անորոշություն, անողնաշար:

4.Գրի՛ր բառեր, որոնց մեջ

ա) ղ-ից հետո գրվում է ջ.
աղջիկ, չղջիկ

բ) խ-ից հետո գրվում է չ:
խչխչալ

5.Գրի՛ր բառեր, որոնց մեջ ր-ից հետո գրվում է ջ:
արջ, որջ

6.Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել: Մի փոքրիկ գյուղում ապրում էր խոնարհ տղա որը երազում էր տեսնել աշխարհը։ Նա ուներ երաժշտական մեծ շնորհք և նվագում էր ամեն օր։ Մի օր նա որոշեց ճանապարհ ընկնել՝ իր տաղանդը ցույց տալու աշխարհին։ Ճանապարհը։ դժվար էր բայց նա երբեք չնահանջեց։ Շատերը արհամարհում էին նրան ասում էին՝ չի հաջողի
Բայց տղան չէր տրտնջում շարունակում էր իր գործը սիրով։ Մի օր նրա երաժշտությունը լսեց մի հայտնի մարդ։ Նա օգնեց տղային նվագել մեծ բեմում։ Ամբողջ աշխարհը լսեց խոնարհ երաժշտին
Եվ նա հասկացավ՝ շնորհքն ու ջանքը երբեք չեն արհամարհվում։

Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Աշխարհեաշխարհ, աշխարհակալ, շնորհավորել, շնորհակալություն

7.Գրի՛ր բառեր, որոնց մեջ և-ը արտահայտված լինի երկու տառով (ե, վ) և հիմնավորի՛ր գրության այդ ձևը:
Եվրոպա- Որովհետև և-ը մեծատառ չունի։

8.Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Բամիա, խավիար, Մարիամ, Սուքիաս, հեքիաթ, դաստիարակ, փասիան, կրիա, օվկիանոս:

Մի օր Մարիամը ու Սուքիասը դուրս եկան զբոսնելու և տեսան մի հին դաստիրակի, որ պատմում էր հեքիաթ օվկիանոսի խորքից եկած կրիայի մասին։ Կրիան իր հետ բերում էր փասիան խաղալու քարտեր ու փոքրիկ բանկա լի բամիայով ու խավիարով։ Մարիամը զարմացած լսեց, թե ինչպես կրիան հաղթեց ծովի արքային փասիանում ու դարձավ օվկիանոսի իմաստունը։ Սուքիասն ասաց Այս հեքիաթը դաստիարակչական է, իսկ դաստիրակը ժպտաց։ Յուրաքանչյուր հեքիաթ իր մեջ ճշմարտություն ունի։

9.Տրված բառերը գործածելով’ հորինիր պատմություն:

Մատյան, մետաղյա, հրեա, էներգիա, Անդրեաս, քվեարկել:

Հին քաղաքում մի երիտասարդ գիտնական Անդրեաս անունով, գտավ մետաղյա պատյանով մի հին մատյան։ Մատյանը գրված էր մի խոհեմ հրեայի կողմից, որը բացատրել էր, թե ինչպես է մարդկային էներգիան փոխում աշխարհը։ Անդրեասը օրեր շարունակ ուսումնասիրեց այն և որոշեց քվեարկել նոր նախագծի օգտին, որը պետք է օգներ մարդկանց մաքուր էներգիա ստանալ։ Այդ պահից նա զգաց, թե ինչպես հին մատյանի խորհուրդը վերածվեց իրականության լցնելով իր քաղաքը լույսով ու հավատով։

10.Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմիանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմյաական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիրակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղյազարյան, կյանք:

11.Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Հիանալ, էական, ծիածան, ձիարշավ, րոպեական, գնչուական:

Մի անգամ գնչուական տաղավարում կազմակերպվեց մեծ ձիարշավ։ Մարդիկ հավաքվել էին՝ հիանալու արագ ու գեղեցիկ ձիերով։ Սակայն մի աղջիկ նկատեց, որ ամենաէականը ոչ թե հաղթանակն է, այլ այն գունեղ զգացումը, որ մարդիկ միասին են։ Երբ մրցավազքից հետո երկնքում հայտնվեց ծիածան, բոլորը լռեցին։ Այդ րոպեական լռության մեջ աղջիկը հասկացավ, որ գեղեցկությունը հենց այդ պահին է անցողիկ, բայց անմոռանալի։

12. Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ-ն:

Հայացք, հաելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, բուեր, տղայի, Մարոի:

13.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ)

… սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)

Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)

… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)

… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)

… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)

… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

October 14

Վ. Սարոյանի «Հայն ու հայը»

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.

-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:

Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա՛յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:

Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա՛յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա՛յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա՛յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա՛յք:

Ոտք դրի, ուրեմն, գարեջրատուն` բարև տալու ինձ նման մեկին` օտար աշխարհի մեջ մի օտարականի:

-Վա՜յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ:

Եվ այդ «դու»-ն ճիշտ ես էի` իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:

-Ինչպե՞ս հոս ինկար:

-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է` որտե՞ղ ես աշխարհ եկել):

-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ի՞նչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:

Մուշ… Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է:

Տե՛ր Աստված, ի՜նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե՜զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե՜զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:

-Վա՜յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:

Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:

Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի` ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:

Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:

Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:

Ջանացե՛ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե՛ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:

 Առաջադրանքներ

  • Գտի՛ր հայերի արտաքինին բնորոշ գծերը և դո՛ւրս գրիր պատմվածքնից:
    Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը:
  • Ընդգծված հատվածները բացատրի՛ր;
  • Բարբառով գրված արտահայտությունները բացատրի՛ր:
  • Հիմնավորի՛ր վերնագիրը:
    Որովհետև այնտեղ երկու Հայ էին խոսում