February 27

Մեկ անհայտով հավասարում

  1. Լուծե՛ք հավասարումը.

 ա) x – 832 = 174
x= 174+832= 1006
գ) 1405 – x = 108
x= 1405-108= 1297
ե) x + 818 = 896
x= 896-818= 878
բ) x – 303 = 27
x= 27+303= 330
դ) 84 + x = 124
x= 124-84= 40
զ) 2003 + x = 4561
x= 4561-2003= 2528

  1. Լուծե՛ք հավասարումը.

ա) x-3/4=5/8
x= 5/8+3/4= 11/8

բ) x-1/2=5/6
x= 5/6+1/2= 4/3
գ) 3/10-x=4/5
x= 3/10-4/5= -1/2

դ) 2/3+x=7/9
x= 7/9-2/3= 1/9
ե) x-4/9=2/9
x= 2/9+4/9= 6/9= 2/3

3.Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը:

ա) x – 3 = 0 այո
գ) x – 5 = 0 ոչ
ե) 7 – x = 0 ոչ
բ) 3 – x = 0 այո
դ) 2 ⋅ x = 6 այո
զ) x = 6 – x այո

4.  Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.
ա) 2 ⋅ x = 5 ոչ
գ) x = 1 այո
ե) 6 ⋅ x + 8 = 14 այո
բ) 4 ⋅ x = 0 ոչ
դ) 7 ⋅ x = 7 այո
զ) 8 – x = 7 այո

5. Լուծե՛ք հավասարումը.
ա) 2 ⋅ (x + 3) = 6 – x
2x+6= 6-x
3x= 0
x= 0
գ) 7 ⋅ (3 – x) + 4 ⋅ (x + 2) = 8
7*3-7*x+4x+8= 8
21-7*x+4x= 0
21= =7x-4x= 3x
3x= 21:3
x= 7
ե) 3 ⋅ (4 – x) = 2x + 1
3*4-3*x= 2x+1
12-3*x= 2x+1
12-1= 2x+3x
11= 5x
x= 11/5= 2 1/5
դ) 5 ⋅ (x – 9) + 6 ⋅ (2 – x) = 1
5*x – 5*9 + 6*2 – 6*x = 1
5x- 45+ 12- 6*x= 1
5x-6x= 1+45-12
-x= 34
x= –34

6. Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 3.5/6սմ, 4.1/2սմ, 5 սմ։
S= 2* 3.5/6 * 4.1/2 + 2* 3.5/6 * 5 + 2* 4.1/2 * 5= 30/6 * 4/2 + 30/6 * 5 + 8/2 * 5= 120/12 + 150/6 + 40/2= 10+25+20= 55 սմ2
Պատ. 55սմ2

7.Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ ստանալու համար։
100:20= 5
5×5= 25
Պատ. 25 կգ խաղող

February 26

Մեկ անհայտով հավասարումներ

1․ x + 5 = 12
x=12-5=7

2․ x – 8 = 3
x=3+8=11

3․ 4x x = 20
x=20/4=5

4․ 2x x = 10
x=10:2=5

5․ x + 25 = 40
x= 40-25=15

6․ 7x = 42
x= 42:7= 6

7․ 6 – x = -5
x= 5+6= 11

8․ 2x + 6 = 18
2x=18 – 6
2x=12
x=12/2=6

9․ 3x – 4 = 11
3x= 11+4
3x= 15
x= 15:3= 5

10․ 5×4 + 10 = 2×4+ 22
5x-2x=22-10
3x=12
x=12/3=4

11․ 12 – 2x = 4
2x= 12+4
2x= 16:2
x= 8

12․ 8x – 5 = 3x + 15
5x= 5+15=20
x= 20/5=4

13․ 4(x – 2) = 12
x-2= 12:4=3
x= 3+2= 5

14․ 7x + 5 = 9
7x= 9-5= 4
x= 4/7

15. 3(2x – 1) + 4 = 5x + 10
3.(2x-1)-5x=10-4=6
6x-3-5x=6
x=6+3=9

16. 2(x + 4) – 3(x – 1) = 15
2x+8-3x+3=15
2x-3x=15-8-3
-x=4
x=-4

17. 5(x + 2) = 2(3x – 4) + 14
5x+10=6x-8+14
6x-5x=10+8-14
x=4

18. 6(2x-3)+4(x-5)=12
12x-18+4x-20= 12
12x+4x= 12+18+20
16x= 50
x=50/16=25/8=3 1/8

19. 7(x+4)+3(x-3)=15
7x+28+3x-9= 15
7x+3x= 15-28+9
10x= -4
x= -4/10= -2/5

20.2(x+2)=10
2x+4= 10
2x= 10-4
2x= 6
x= 6:2= 3

February 26

Հայերենի կետադրական նշանները

Կետադրությունը գրավոր խոսքում լեզվի կետադրական նշանների և դրանց կանոնների ամբողջությունն է։ Կետադրությունն ուսումնասիրում է նախադասության, նրա քերականական ու վերաբերական անդամների դադարները, ձայնի ելևէջները, երանգները, տոնի, շեշտի առանձնահատկությունները, ինչպես նաև՝ սրանց պայմանական նշանների գործածության կանոնները։ Բանավոր խոսքում նախադասությունների, նրանց բաղադրիչ մասերի հարաբերություններն արտահայտվում են ռիթմի, դադարի, ժեստի, մնջախաղի, մարմնի համապատասխան մասերի շարժումների, կրկնությունների միջոցով։ Գրավոր խոսքում դրանց փոխարինում են կետադրական նշանները։ 

 Հնում կետադրական նշաններ առհասարակ չեն եղել, նույնիսկ՝ բառերի միջև բացատներ։ Լեզվի պատմության մեջ դադարներ արտահայտող կետադրական նշանների առաջին օրինակները կարող ենք տեսնել մոավիտացիների թողած, այսպես կոչված, Մոշա Ստելլե արձանագրություններում (Ք. Ա. 9-րդ դար)։ Այդ արձանագրությունում բառերը միմյանցից առանձնացված են կետերով (.), իսկ նախադասությունները` հորիզոնական գծերով (-):

Հայերենի կետադրական նշանները ստեղծվել են միջնադարում։ Դրան համապատասխան էլ ստեղծվել է կետադրությունը, որ նախատեսված է եղել տարբեր դեպքերում ճիշտ նշան դնելու համար։

(։) Վերջակետը հայերենի կետադրական նշաններից է, որը դրվում է ավարտված նախադասության վերջում։ Վերջակետը հայերենում տրոհության նշան է(տրոհել-անջատել, առանձնացնել, զատել). դրվում է ավարտված նախադասությունների վերջում, և արտահայտում է մեծ դադար։

(․) Միջակետը դրվում է.
Անշաղկապ նախադասությունների մեջտեղում, եթե ինքնուրույնությունը շատ է։
Քամին դադարեց. ամպերը ցրվեցին. շողաց արևը։

ՈՒղղակի խոսքի և հեղինակի խոսքի միջև։
Արջը մռթմռթաց քթի տակ. «Ա՛յ քեզ բան»
Հայրն ասաց.
-Անիծվե՛ս, եթե չկատարես կամքս։


Երբ բառը կրճատում ենք
Ընկ. Արմեն, Հովհ. Թումանյան

Եթե բառին կամ բառաշարքին հաջորդում է ահա, սա բառերով սկսվող կարծիք, դնում ենք միջակետ
Լինե՞լ, թե՞ չլինել. սա է խնդիրը:

և այլ դեպքերում․․․

(,) Ստորակետ դրվում է.

1.Բարդ ստորադասական նախադասության շաղկապից առաջ (որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, ուստի, քանզի, թեպետ և այլն)։
Աշակերտը հետ քաշվեց, որ ուսուցիչն անցնի։

2. Համադաս նախադասությունների միջև (բացի, և, ու կամ շաղկապներից, եթե ենթական փոխված չէ)։
Երկնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս։

3. Եթե ցույց է տալիս թվարկում։
Դպրոցում սովորում ենք ընթերցել, հաշվել, երգել, պարել։

4.Միջանկյալ բառերից հետո (սակայն, իհարկե, ցավոք և այլն ) ։ Եթե դրանք գտնվում են նախադասության սկզբում, անջատել ստորակետով, իսկ եթե մեջտեղում է, երկու կողմից է ստորակետը դրվում։
Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ։

Հեշտ չեր, իհարկե, համակերպվել անարդարության հետ։
Միջանկյալ բառերի վրա շեշտ չի դրվում։

5. Ձայնարկություններից հետո (հե՜յ, ա՜խ)։
-Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ։

6.Կոչականից հետո։
-Անի՛, ինչո՞ւ չէիր եկել խաղալու։

7.Կրկնվող շաղկապից հետո (և՛…, և՛…., կա՛մ…, կա՛մ…, ո՛չ…, ո՛չ…, թե՛…,թե՛…։)
Կա՛մ հեռացիր, կա՛մ մնա։

և այլ դեպքերում․․․

(՛)Շեշտը դրվում է.

Կոչականի վրա։
Արմե՛ն, լսիր մորդ։
Հրաման արտահայտող բառերի վրա։ Եթե բառը վերջանում է ա, ի և ու տառերով, ապա դնում ենք շեշտ։
Գրի՛ր, խաղա՛, բարձրացրու՛, մի՛ հիշիր
Բնաձայնական ձայնարկությունների վրա
Թը՛խկ, թը՛խկ,-անտառից լսվում էր կացնի ձայնը։
Կրկնադիր շաղկապների վրա։
և՛…, և՛…., կա՛մ…, կա՛մ…, ո՛չ…, ո՛չ…, թե՛…,թե՛…։

Արևիկը և՛ լսում էր, և՛ խաղում էր։


(՞)Հարցական նշանը դրվում է.

Հարցական դերանունների վրա
Միթե՞ չես տեսնում նկարը։

Ցանկացած բառի վրա, եթե հարցական հնչերանգով է արտահայտված
Վերցնե՞մ, հե՞տս տանեմ, չե՞ս ուզում։

(՝)Բութը դրվում է՝

զեղչված ստորոգյալի փոխարեն

Օրինակ` Ես տուն գնացի, նա՝ շուկա (գնաց):

զեղչված ստորադասական շաղկապների փոխարեն 

Օրինակ` Ինձ թվում է՝ (որ) էլ չենք հանդիպի:

և այլ դեպքերում։

February 24

National Holidays in Armenia

In Armenia, people celebrate many national holidays. Two important holidays are Independence Day and Vardavar.

Independence Day is on September 21. On this day in 1991, Armenia became an independent country. People celebrate with concerts, parades, fireworks, and speeches. It is a serious and patriotic holiday. People show respect to their country and remember its history.

Vardavar is a very fun and joyful holiday. It is usually celebrated in summer. On this day, people throw water on each other. The holiday has old Armenian traditions and is connected with the Armenian Apostolic Church. It is a happy day full of laughter.

Similarities

  • Both holidays are important for Armenian people.
  • Both are celebrated every year.
  • People spend time with family and friends.
  • They show Armenian culture and traditions.

Differences

  • Independence Day is about history and freedom.
  • Vardavar is about tradition and joy.
  • Independence Day includes official ceremonies.
  • Vardavar includes water games and fun activities.

National holidays help us remember who we are. They teach us to respect our history and traditions. It is our responsibility to protect and keep our national culture for the future.

Vocabulary

WordMeaning (Armenian)
holidayտոն
celebrateնշել
traditionավանդույթ
cultureմշակույթ
independenceանկախություն
paradeշքերթ
fireworksհրավառություն
responsibilityպատասխանատվություն
protectպաշտպանել
freedomազատություն

Exercises

1. Answer the questions.

  1. When is Independence Day celebrated in Armenia?
    Independence day is in September 21.
  2. What do people do on Vardavar?
    People Throw water on top of each other.
  3. What are two similarities between these holidays?
    Vardavar is joyful holiday.
    Independence day is about our history.
  4. Why are national holidays important?
    Because it’s part of our culture and history.

2. True or False

  1. Independence Day is celebrated in winter.
    False
  2. Vardavar is a joyful holiday.
    True
  3. Both holidays are celebrated every year.
    True
  4. National holidays help protect culture.
    True

3. Fill in the blanks.

  1. Independence Day is about feedom and history.
  2. On Vardavar people throw water.
  3. We must protect our national traditions.
  4. Holidays are part of our culture.

Exercise 4. Match the words with their meanings.

  1. culture- the customs and way of life of a nation
  2. tradition- special activities from the past
  3. parade- a public celebration with music and people walking
  4. freedom- being free
  5. responsibility- something we must do and take care of
  6. fireworks- bright lights in the sky during celebrations

a. something we must do and take care of
b. a public celebration with music and people walking
c. bright lights in the sky during celebrations
d. the customs and way of life of a nation
e. special activities from the past
f. being free

February 23

Իմ ընկեր Նեսոն: Հովհ. Թումանյան

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․

IIԷնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։

IIIՄի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

IVԵրկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարգում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։

V— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

February 23

Առաջին դպրոցների առաջացումը

Շումերական
Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի։ Միջագետքում կատարված պեղումերը երևան են հանել հազարավոր կավե գրատախտակներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին։ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը։ Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել։ Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել։ Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ։ Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը։

Հունաստան
Ք․ա․ 8-6-րդ դարերում գրաճանաչ մարդկանց մեծ պահանջարկ առաջացավ։ Պոլիսներում սկսեցին պետական ծախսերով բացել տարրական դպրոցներ։ Երեխաներին սովորեցնում էին գիր, հաշիվ, սրբազան երգեր և ծեսեր։ Ք․ա․ 5-րդ դարում Հունաստանում գրաճանաչության մակարդակը բավականին բարձր էր։ Հետագայում բացվեցին նաև բարձր տիպի դպրոցներ։ Դրանք մասնավոր էին, պատկանում էին հանրաճանաչ իմաստուններին։ Այդպիսիք են Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի լիկեոնը։ Իմաստասերներն իրենց աշակերտներին գիտելիքներ էին տալիս բնության և հասարակության մասին։

Հռոմ
Հռոմեացիների լեզուն լատիներենն էր։ Գրավոր արտահայտման համար ստեղծվել էր 24 տառից բաղկացած լատինական այբուբեն։ Այս այբուբենից այժմ էլ օգտվում են շատ ժողովուրդներ։ Հռոմեական պետությունն գրագետ մարդկանց կարիք ուներ։ Ուստի 2-րդ դարից սկսած՝ ստեղծվեց տարրական դպրոցների համակարգ՝ պարտադիր բոլոր քաղաքացիների համար։ Երեխաները սովորում էին գրել, կարդալ, հաշվել։ Ծանոթանում էին իրենց հայրենիքի պատմությանը։ Դրանից հետո կրթությունը վճարովի էր։ Կային միջին և բարձր կարգի դպրոցներ, որտեղ աշակերտները խորացնում էին գիտելիքները քերականության, ճարտասանության և իրավագիտության մեջ։ Առավել ընդունակները կրթությունը շարունակում էին հելլենիստական կենտրոններում՝ Աթենք, Ալեքսանդրիա, Հռոդոս։ Նրանք դառնում էին հռոմեական պետության և մշակույթի ականավոր դեմքեր։ Նրանցից էին Պոմպեոսը, Կեսարը, Կատոն Կրտսերը և այլն։

Հայ հին դպրությունը

Հայաստանում հեթանոսական ժամանակահատվածում օգտագործվող գիրը կոչվում էր մեհենագրություն։ Մեհենագրային համակարգը բաղկացած էր 300 նշաններից, մինչդեռ օտար ծագում ունեցող այբուբենները բաղկացած էին 22 կամ 24 տառերից։ Նախաքրիստոնեական Հայաստանում պաշտվել է դպրության աստվածը՝ Տիրը։ Քրիստոնեության պետականացումից հետո արքունի գրագրության, հոգևոր քարոզչության և ուսումանական ասպարեզում Տրդատ 3-րդ արքայի հրամանով կիրառվել են հունարենն ու ասորերենը, ավելի ուշ օգտագործվել է նաև պարսկերեն լեզուն։ Հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ստեղծված գրավոր մշակույթը չէր կարող անհետևանք կորչել, և մաշտոցյան դպրության հիմքը դարձավ նախամաշտոցյան շրջանում գրի և դպրության նկատմաբ լավ վերաբերմունքը։
Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը։ Ամարասի վանական համալիրը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։
Հայոց առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է 5-րդ դարի սկզբին Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի ջանքերով։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն, հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն և այլ առարկաներ։ Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ։ Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ովքե՞ր են հիմնել առաջին դպրոցները։
Առաջին դպրոցները հիմնել են Շումերները
2․ Ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ իմացար, գրիր դրանց մասին։
Որ Շումերներն են ստեղծել առաջին դպրոցները և որ Վաղարշապատը ունեցել է դպրոց մինչև 510 թվական
3․ Համեմատի՛ր Հունաստանի և Հռոմի կրթության մակարդակները։ Հիմնավորի՛ր գրածդ։
Հռոմում սովորում էին գրել, կարդալ, հաշվել, իսկ հունաստանում սովորում էին գրել, հաշվել, երգել և ծեսեր։ Դրա համար երեվի հռոմինը ավելի լավներ նրանք նաև կարդալ էին սովորում, իսկ կարդալ ավելի կարևեր է քան երգելը։
4․Ինչպե՞ս է կոչվել նախաքրիստոնեական գիրը Հայաստանում։
Մեհենագրություն։
5․ Ե՞րբ և որտե՞ղ են հիմնվել հայկական առաջին դպրոցները և ու՞մ ջանքերով։
Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը։
6․ Համացանցի օգնությամբ տեղեկություն հավաքիր հելլենիզմի մասին։

Հելլենիզմը Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո տարբեր երկրներում տարածված հունական մշակույթի ազդեցությունն է՝ Փիլիսոփայություն, արվեստ, գիտություն, ռազմական գործ, լեզու։ Հելլենիզմը ծագում է հելլեն բառից, որը նշանակում է Հույն։ Հայաստանում Հելլենիզմի ամենահայտնի օրինակներից է Գառնու տաճարը։ Հին հունական մշակույթը Եվրոպական մշակույթի հիմքն է։

February 16

ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆԱՆԻՍՏԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ ԵՎ ՆՐԱ ՄԱԿԵՐԵՍԸ

Ուղղանկյունանիստի մակերևույթը կազմում են վեց ուղղանկյունաձև նիստերը։ Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նրանց մակերեսները։ Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը հավասար է նիստերի մակերեսների գումարին, ուստի և հաշվվում է հետևյալ բանաձևով. S = 2ab + 2ac + 2bc, S = 2 ⋅ (ab + ac + bc): որտեղ a-ն, b-ն, c-ն զուգահեռանիստի չափումներն են

Առաջադրանքներ

1.Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։
S= 2. ( 4.6 + 4.5 + 5.6)= 148 սմ2

2. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
S= 2. ( 2.4 + 4.3 + 2.3) = 52 սմ2

3.Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։
S = 2ab + 2ac + 2bc, S = 2 ⋅ (ab + ac + bc)

4.Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ2 -ն ներկելու համար պահանջվում է1/10 կգ ներկ:
a=4m, b=6m, c=3m

S=ab=4×6=24
S=bc=6×3=18
S=ca=4×3=12
S senyak=24+2×18+2×12=84m2

Nerk=84×1/10=84/10=8 2/5 kg

5. Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։
S1= 2. ( 2.2 + 2.2 + 2.2)= 24
S2= 2. ( 3.3 + 3.3 + 3.3)= 54
54-24= 30 սմ2

6. Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։
S1= 2. ( 3.1 + 1.6 + 3.6)= 54սմ2
S2= 2. ( 2.5 + 5.4 + 2.4)= 76 սմ2
Պատ. Երկրորդ ուղղանկյունանիստը ավելի մեծ է 76>54 սմ2

7.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.
ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6,
գ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1,
բ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2, 

ա) (3 · b + 4) ։ 2= 11
գ) 48 ։ (2 · c – 6)= -6
բ) (8 – a) ⋅ (a + 5)= 42

8.Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։
6+3= 9 սմ

9.Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 2/5 մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։ 
90:2= 45
225

February 13

Ранним осенним утром над тихой рекой стелется легкий туман. В золотистой листе тихо шуршал ветер. По узкой тропинке к деревне медлленно бел мальчик с книгой в руках.

February 12

Holidays and Celebrations – Տոներ և Հետաքրքրություններ

“Holidays are special days when people celebrate something important. Every country has its own holidays, and they are an important part of culture. Holidays help people relax, have fun, and spend time with family and friends. They also help us remember history, traditions, and important people.”

Key points / Կարևոր գաղափարներ

  • Holidays are part of culture.
  • They can be national, international, or personal.
  • Holidays show traditions and values.

Example sentences / Օրինակներ

  • Christmas is an important holiday in many countries.
  • On Independence Day, people celebrate their country.
  • Birthdays are personal holidays that everyone enjoys.

Class discussion / Դասի քննարկում
Ask students:

  • What holidays do you celebrate?
  • Which holiday is your favorite? Why?
  • How do holidays show culture?

2. Holidays vocabulary & structures / Բառապաշար և կառուցվածքներ

A. Vocabulary – Բառապաշար

EnglishArmenian / ՀայերենExample sentence
holidayտոն, արձակուրդEaster is a spring holiday.
birthdayտարեդարձMy birthday is in May.
national holidayազգային տոնJanuary 1st is a national holiday in many countries.
international holidayմիջազգային տոնValentine’s Day is an international holiday.
celebrationտոնակատարությունThere is a big celebration for New Year’s Eve.
traditionավանդույթIt is a tradition to give gifts on Christmas.
festivalփառատոնThe Lantern Festival is very colorful.
fireworksհրավառությունPeople watch fireworks on Independence Day.
paradeշքերթThere is a parade on National Day.
family gatheringընտանեկան հավաքFamily gatherings are important on holidays.

B. Useful phrases / Օգտակար արտահայտություններ

  • We celebrate [holiday] by … / Մենք տոնում ենք [տոն]՝ …
  • People usually … on holidays / Տոների օրերին մարդիկ սովորաբար …
  • It is a tradition to … / Ավանդույթ է …
  • [Holiday] is celebrated all over the world. / [Տոն]ը տոնվում է ամբողջ աշխարհում։

C. Grammar structures / Կառուցվածքներ

  • Present Simple for routines:
    • We celebrate New Year on January 1st.
    • People give presents on Christmas.
  • Modal verbs for suggestions:
    • You should visit a festival.
    • Families can gather for special meals.

D. Exercises / Վարժություններ

Exercise 1 – Match the words with the definitions

  1. Parade, e) People marching in the street for a celebration.
  2. Tradition, d) A long-standing custom.
  3. Fireworks, b) Colorful lights in the sky during celebrations.
  4. Birthday, c) A person’s special day of birth.
  5. International holiday, a) A special day celebrated around the world.

a) A special day celebrated around the world.
b) Colorful lights in the sky during celebrations.
c) A person’s special day of birth.
d) A long-standing custom.
e) People marching in the street for a celebration.

Exercise 2 – Complete the sentences

  1. On Christmas, people usually celebrate.
  2. My favorite holiday is new year because the next year is coming.
  3. We celebrate Independence Day by honor.
  4. It is a tradition to coloring the eggs on Easter.

Exercise 3 – Speaking / Writing

  • Talk about your favorite holiday. Use these words: celebration, tradition, family, holiday, festival.

    My favorite holiday is New Year. It is a big celebration all around the world. in my family we have dinner together, watch fireworks, and welcome the new year with happiness. New Year feels like a festival because everyone is joyful, hopeful, and excited for a fresh start.
  • Write 4–5 sentences about how people celebrate holidays in your country.