March 30

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: _ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում: Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի: _ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անհասկանալի բառ չկար:

2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Հերիք է գնաս դուրս, ամեն օր նույն տեսարանն ենք տեսնում, իսկ ես նրանց չեմ լսում: Արդեն աչքերիս ուղարկելու եմ թոշակի, նոր աչքեր բերեմ:

3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Իբրահիմովիչի մկրատաձև գոլը:

4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Զարթնեցի, կերա, գնացի դուրս, ֆուտբոլ խաղացի, հեռախոս խաղացի, հեծանիվ քշեցի, եկա տուն, քնեցի:

March 25

Էդիտ Պրինտ

Մենք գնացինք Էդիտ Պրինտ և տեսանք մոտավորապես միլիոն հատ թուղթ։ Հետո գնացինք գրքի պատյան սարքելու տեղը, որտեղ գրքի պատյանը դնում էին սարքի մեջ, և նա ամրացնում էր: Հետո գնացինք այնպիսի տեղ, որ գրքի ավելորդ մասերը սարքի դանակով կտրում էին:

March 22

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում. _ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում,

որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

թոթվում – ուսերը թափ տալ

զանազան – պես-պես

խրճիթ – խղճուկ տուն

2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Որովհետև գուլպաները թարս էր հագնում;

3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Երբ գնում եմ հյուր ու մեծերը նստում են սեղան, երեխա չկա ու խաղալիք չկա։

4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

– Որովհետև դարակները փոքր են, իսկ սեղանները՝ մեծ։

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

– Որ լավ լողա։

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Որովհետև իրենց դրել են ուժեղի տեղ։

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

Որովհետև կենդանի չեն։

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որ աճի։

5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն – հարցուփորձ, սիրահարված։

Պատառաքաղ – պատառոտել, ծաղկաքաղ։

Նամականիշ – նամականի, նշատետր։

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

թարս, զարմանալի, ճիշտ

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

դանակ- սուր դանակ

պատառաքաղ- սպիտակ պատառաքաղ

հարց- հետաքրքիր հարց

March 20

Թարս հարցեր

Ինչու՞ էկրանը ունի համակարգիչ:

Ինչու՞ է ելակը մարդ ուտում։

Ինչու՞ է ձուն հավ տալիս:

Ինչու՞ է բուրդը գառ տալիս:

Ինչու՞ է կաթը կով տալիս:

Ինչու՞ դասարանը դպրոց ունի:

Ինչու՞ տառը բառ ունի:

Ինչու՞ բառը բառակապակցություն ունի:

Ինչու՞ բառակապակցությունը նախադասություն ունի:

Ինչու՞ նախադասությունը պատմություն ունի:

Ինչու՞ պատմությունը գիրք ունի:

Ինչու՞ դուռը դասարան ունի:

Ինչու՞ պայուսակը մարդ ունի:

Ինչու՞ թուղթը գիրք ունի:

Ինչու՞ ծիրանը ծիրանենի ունի:

Ինչու՞ ճյուղը ծառ ունի:

Ինչու՞ աչքը մարդ ունի:

Ինչու՞ քիթը մարդ ունի:

Ինչու՞ ականջը մարդ ունի:

Ինչու՞ ձեռքը մարդ ունի:

March 19

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

 1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Բույն էր շինում;

 2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ուրախ ու խաղաղ

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Սարսափ տարին

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

4. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

շինել- սարքել

ավերակ- քանդած

սնուցել- կերակրել

հափշտակել- գողանալ

կրկին- նորից

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
 բույն կպցնել
 շյուղ սնուցել
 ձագ կարկատել
 թշնամի երգել
 տարի հիշել

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Դանդաղ ծիծեռնակ

Կար-չկար մի սիրուն ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում գործ անել: Մի անգամ նա որոշեց նոր մոլորակ ստեղծել և գնաց տիեզերք իր մոլորակը ստեղծելու։ Նա երազում էր, որ իր մոլորակում մենակ ինքը լինի։ Եվ նա չկարողացավ ստեղծել իր մոլորակը և գնաց նորից իր բույնը։ Ու սկսեց սովորական կյանք:

March 17

Ձնծաղիկ Հակոբ Աղաբաբ

Սառը ձյունի

Սառը գրկում

Մի ծաղիկ է

Ծլում-ծաղկում:

Թերը քնքուշ,

Թերն սպիտակ,

Աչիկները Բաց-կապուտակ:

Ձյուն ու ծաղի՞կ…

Ա~յ քեզ զարմանք,

Ձյուն ու ծաղիկ

Ունեն մի կյանք:

Դա ձմեռվան

Մի ծաղիկ է,

Ձյունից ծնված

Ձնծաղիկ է:

March 16

March 16

Tall- բարձրահասակ

short- կարճ

long- երկար

straight- ուղիղ

blonde – խարտյաշ

Wavy- ալիքավոր

curly- խուճուճ

dark- մուգ

fat- գեր

strong- ուճեղ

slim- նիհար

Category: English | LEAVE A COMMENT