March 21

Ինքնաստուգում

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  • լեռներում
  • անտառներում
  • անապատներում
  • լեռնային անտառներում


2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ
  • 1 տոննա
  • 250 կգ
  • 300 կգ

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրո։մ են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Գորտերով, մկներով և մորեխներովլ

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Որ Վագրերը սիրում են ջուրը, մեկ էլ, որ որս անելիս էլ են մտնում ջուրը։

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Արագ- դանդաղ

Երկար- կարճ

Քիչ- շատ

Հիվանդ- առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:  երեք երեք հարյուր

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։ Խորամանկ Ուժեղ

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  • թիվ
  • առարկա
  • գործողություն
  • հատկանիշ



    10 միավոր
March 20

Русский.03.20.2024

  1. Однажды Эрик с папой пошли в океанариум. …

Эрик задаёт вопросы отцу. Эрик пальцем показывает на Жёлтую рыбу. Они смотрят на разноцветные рыбы.

2. Одним тёплым весенним днём друзья собрались во дворе. …

Игорь принёс шахматы, Саша гладил собаку, Иван хочет играть в футбол, Оля принесла скакалку, Влад читает книгу.

3. В шесть тридцать вечера семья собралась за обеденным столом. …

Мама кушает, мальчик разговаривает, отец слушает, девочка пёт, дедушка смотрит на бабушку, бабушка разговаривает.

March 19

The frog Prince. Part 2

The frog said to Nadia, “I must sit next to you. Put me on this chair.” Nadia did so. Then the frog said, “Now put a golden plate near me. I must eat out of it.” The frog ate the food and said again, “Now I am tired. Take me to your room. I want to sleep.” Nadia shivered when she touched the frog, but she took the frog to her room and put it on her snow-white pillow. Soon the frog fell asleep. It woke up early in the morning, hopped off pillow and went out of the palace. Nadia didn’t sleep all night. Now she was happy. “I shall not be troubled by it again,” she thought. But when the night came the princess heard the same noise on the stairs and the same tap at the door. The same voice said, “Open the door, you must keep your promise! ”When Nadia opened the door the frog hopped into the room. Again it sat next to Nadia, again it ate out of a golden plate and again it slept on her snow-white pillow. Early in the morning the frog hopped out of the palace. On the third night the frog came once more. The next morning when Nadia looked at her pillow she didn’t see the ugly cold frog. There was a most handsome prince there! The prince said “A cruel fairy changed me into a frog and I could only become a prince again when a princess let me eat from a golden plate and sleep on her pillow for three days. Dear princess, you were so kind to me. You let me eat with you and sleep on your pillow, and I want to marry you and to take you to my father’s palace.” And he did so and they were happy all their life.


Answer the questions.

What was the first thing the frog asked for?
“I must sit next to you, Put me on this chair.

What was the second thing it asked for?
“Now put a golden plate near me, I must eat out of it.

What was the third thing the frog asked the princess to do?
“Now I am tired, Take me to your room, I want to sleep.

Where did the frog sleep?
The frog slept in princess’ room, on her snow-white pillow.

What happened early in the morning?
It woke up early in the morning, hopped off pillow and went out of the palace.

How many times did the frog come to the palace?
tree times.

What did Nadia find after the third visit?
She found the most handsome prince there.

Complete the sentences.

The frog said to Nadia, “I must sit next to you.”

Nadia shivered when she touched the frog.

The frog slept on Nadia’s pillow

Nadia didn’t sleep all night. She thought “I shall not be troubled by it again.”

Early in the morning, the frog hopped out of the palace.

The prince told Nadia, “A cruel fairy changed me into a frog.”

Choose the correct word.

The frog said “I must sit next to you.” (in front of, next to)

Nadia shivered when she touched the frog. (touched, looked at)

In the morning the frog hopped off the pillow and went out of the palace. (the
table, the pillow)

Nadia thought “I shall not be troubled by it again. (shall be, shall not be)

On the third morning Nadia saw a handsome prince on her pillow. (an ugly frog, a
handsome prince)

A cruel fairy changed the prince into a frog. (kind, cruel)

Write sentences using the words below.
(Don’t forget to begin your sentences with capital letters.)

next, sit, must, I, you, to.
I must sit next to you.

touched, Nadia, frog, when, shivered, she, the.
Nadia shivered when she touched the frog.

slept, frog, on, pillow, Nadia’s, the.
The frog slept on Nadia’s pillow.

changed, into, cruel, fairy, frog, a, him, a.
A cruel fairy changed him into a frog.

March 19

Խնայե՛նք բնական պաշարները

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.
պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:
Վերականգնվող պաշարներ 
Ձուկ, Հացահատիկ, բամբակ, կաթ, ձու, ձեթ, կաուչուկ, բուրդ, միս, բանջարեղեն, մրգեր, փայտ։
                              Չվերականգնվող  պաշարներ
Պղինձ, նավթ, կավիճ, աղ, մարմար, քարածուղ, երկաթ, տուֆ, արծաթ։

2․ Կատարի՛ր քո ցանկությամբ ջրի հետ կապված մի փորձ։

March 18

Վանի թագավորություն

Վանի թագավորություն[11][12][13][14][15], պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[16], երբեմն՝ «Նաիրի»[17]ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու»[18][19], իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»[20] անուններով։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել ԱսորեստանիՍալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։


March 18

Արգիշտի Առաջին. Էրեբունի քաղաք

Առաջին. Էրեբունի քաղաք

Ուրարտու, Վանի թագավորություն

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում։
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երևանի ծննդյան տարեթիվը։
    Մ.թ.ա 782 թիվ։
  • Ո՞վ է Երևան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։
    Արգիշտի առաջինը։
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։
    Արարատյան դաշտում։
  • Որքա՞ն հին է Երևանը։
    2806 տարեկան։
  • Համացանցից դուրս գրիր տեղեկություններ Վանի թագավորության մասին և հրապարակիր բլոգում։
    Վանի թագավորություն[11][12][13][14][15], պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 96-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[16], երբեմն՝ «Նաիրի»[17]ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու»[18][19], իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»[20] անուններով։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, ԷրիմենանՌուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։