February 27

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

 Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

      Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
      Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթը ստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

       Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.
Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
1Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:
  • Բալլադից դո՛ւրս գրիր բառամիջում ջ, ճ, չ ունեցող (ջ, ճ, չ-ի ուղղագրությանը պատկանող) բառեր։
February 26

Which is more foolish?

Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”

“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle.  I think a cow is more useful and the price is just the same.”

“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”

“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”

Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը:
Useful- Օգտակար
Foolish- Հիմարություն
Some- Նույն

Դուրս գրիր գոյականները և բայերը:

February 25

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի և Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսպասսատայինը և Հարավպասսատայինը՝   Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում  և այլն:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կլիմայի ձևավորման  գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

February 25

Գործնական քերականություն

  1. Դասարանական առաջադրանքներն ավարտի՛ր (կատարում են նաև բացակա սովորողները
  2. Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝  թռչել, թրջել, զեղչ, սայթաքել, ձագուկ, զվարթ, միջև, մինչև, չորրորդ, թռչուն, վայրէջք, թռչուն։
    Թռչունները թռնում են հեռու երկրներ։
    Իմ շորը թրջվեց։
    Սև ուրբաթի ժամանակ մեծ զեղչեր են լինում։
    Ես ձյան վրա սայթաքեցի ընկա։
    Արջը ունեցավ ձագուկ։
    Ես այսօր զվարթ եմ։
    Իմ ու քո միջև հեռավորություն կա։
    Ես կգամ դուր մինչև ժամը հինգը։
    Ես այս տարի դառցա չորրորդ դասարան։
    Ես այսօր վայրէջք կատարեցի Աթենքում։
    Ես այսօր տեսա թռչուն։

Դասարանական առաջադրանքներ

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դիմի՛ր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միչև, մինջև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

February 25

Արծիվն ու կաղնին

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:


  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:
February 22

Е. Шварца «Сказка о потерянном времени»

  1. Читаем Е. Шварца «Сказка о потерянном времени»
  2. Вставьте, где нужно, пропущенные буквы.

Наступил.. ранн.. весна. 2. Весен.. солнышко согрел.. землю. 3. Зимн..
бел… одеяло растаял.., и земля надел.. своё весеннее платье. 4. Из-под снега
выглянул.. подснежник. 5. Перелётн.. птицы прилетел.. из тёплых стран. Мальчики повесил.. на деревья скворечники. Девочка подарил.. маме подарок.

3. Запишите предложения в таком порядке, чтобы получился рассказ. 

Прилетел.. птицы. Люди стал.. чаще улыбаться. Природа проснулась и
ожил.. . С земли еще не сошёл.. снег. Сосульки на домах начал.. плакать. Зажурчал.. весел.. ручейки. На ясном небе засиял.. ослепительн.. солнце. На
газонах из-под снега уже проглянул.. земля. Растял.. тучи, и небо стал.. голу­бым. Пришл.. весна, долгожданная и всеми любимая! Весна пришл.. в город.

17.02-21.02

February 22

Գործնական քերականություն

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ: բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ: գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:
մկնիկ- մուկ-իկ
մայրիկ- մայր-իկ
շնիկ- շուն -իկ
փիսիկ- փիսո-իկ
փոքրիկ- փոքր-իկ
սիրունիկ- սիրուն-իկ
թիթեռնիկ- թիթեռ-իկ
ծիտիկ- ծիտ-իկ
քթիկ- քիթ-իկ
տոտիկ- տոտ-իկ
մատիկ- մատ-իկ
գնդակ- գունդ-ակ
գետակ- գետ-ակ
առվակ- առու-ակ
որդյակ- որդի-ակ
պատանյակ- պատանի-ակ
բլրակ- բլուր-ակ
գայլուկ- գայլ-ուկ
գառնուկ- գառ-ուկ
ձագուկ- ձագ-ուկ
ձիուկ- ձի-ուկ
մարդուկ- մարդ-ուկ
պոչուկ- պոչ-ուկ

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: —

1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը: Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար: Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ: Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ: Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

Փոքրիկ բլրակն (բլուր) էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը (ձուկ) ջրիմուռների տակ էր թաքնվել:
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում (տուն), ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ (առու) իջնում էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ (ձի):
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները (ամպ):

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):
թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սրտաճմլիկ, ճանճ քշիկ։

բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել),

բուռն(ն):
օրինակ, ճաշակ, ախորջակ, սահնակ, պահակ, ընդունակ, մոլորակ, գիտակ, պատվիրակ։

գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):
կտրուկ, դիպուկ, խուսափուկ։

February 21

Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝  Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
    Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
    Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:}
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ: