November 27

Քարտեզ, քարտեզագրում

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քարտեզ, քարտեզագրում

Дата: 1 ноября 2023Автор: flouradavtian60280 Комментарии

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ. թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության աշխարհագրական քարտեզ

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:

Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ։

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
    Երևան-Կոտայք-Արագածոտն-Շիրակ։ Ճանապարհը՝ 122 կմ, 66 րոպե։

2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Կոտայք-Գեղարքունիք-Վայոց ձոր, Սյունիք։ Ճանապարհը՝ 316 կմ, 152 րոպե։

3. Երևան-Արատեսի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Արատես ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։

Երևան-Արմավիր-Արարատ-Վայոց ձոր։ Ճանապարհը 148 կմ, 63 րոպե։

  1. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը։
    Արագածոտն-Երևան։ Ճանապարհը 22 կմ, 27 րոպե։
November 27

Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։

… Երազ-աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։

Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ՝
Գալիս են, գնում…

  1. Բանաստեղծության մեջ հականիշ բառերի զույգ կա: Գտի՛ր և դո՛ւրս գրիր:
    գալիս-գնում
  2. Գրի՛ր ուրախ բառի հոմանիշը, ապա հականիշը:
    ուրախ-զվարթ
  3. ուրախ- տխուր
  4. Իմացածդ ծառատեսակները թվարկի՛ր:
    Եղևնի, Սոճի, Բարդի, Ուռենի, Սեկվոյա, Բաոբաբ, Արմավենի, Պալմա։
  5. Ինչո՞ւ է հեղինակն այս բանաստեղծության համար ընտրել հենց ուռենին. մտովի պատկերացրո՛ւ և նկարագրի՛ր ուռենին:
    Ուռենին համարվում է լացող ծառ, որովհետև նրա տերևները ներքևն են։
  6. Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար։
    Խառը աշունը։
November 27

Ավստրալիա

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը Էմուն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:
Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

November 25

Մոլորված աշունը

Մի անգամ աշնան առաջին օրը մարդիկ դիմավորում էին աշունը։ Բայց հանկարծ նկատում են, որ աշունը մի քիչ տարօրինակ էր։ Բայց շարունակում են նշել աշնան առաջին օրը։ Բայց երբ եկավ սեպտեմբերի 26-ը, եկավ Աշնան հրեշը։ Հրեշը շատ վախենալու էր։ Մի անգամ հոկտեմբերի 8-ին մի երեխա ծնվեց։ Նրա անունը Հրահատ էր։ Այդ երեխան հենց առաջին գիշերը տեսավ վախենալու Աշնան հրեշին, որը հանեց նրա մեկ աչքը։ Եվ այդ երեխան այդ օրվանից մնաց առանց աչքի։ Այդ երեխան մեծացավ և կռվեց Աշնան հրեշի յոթ եղբայրների դեմ և հաղթեց նրանց անապատում։ Եվ փորձեց կռվել նաև Աշնան հրեշի դեմ։ Բայց պարտվեց և օվկիանոսն ընկավ։ Երբ դուրս եկավ օվկիանոսից, վերևից հարձակվեց Աշնան հրեշի վրա և թրով սպանեց։

November 24

Մաթեմատիկա. 24.11.2023

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։ 14
  2. Գտիր  6-ի  կրկնապատիկը։ 12
  3. Գտիր  6-ի  եռապատիկը։ 18
  4. Գտիր  11-ի  եռապատիկը։ 33
  5. Գտիր   8-ի  քառապատիկը։ 32
  6. Գտիր   9-ի  քառապատիկը։ 36
  7. Գտիր   10-ի  քառապատիկը։ 40
  8. Գտիր  10-ի  հնգապատիկը։ 50
  9. Գտիր  11-ի  հնգապատիկը։ 55
  10. Գտիր  12-ի  հնգապատիկը։ 60 
  11. Գտիր  13-ի  հնգապատիկը։ 65  
  12. Գտիր  4-ի  տասնապատիկը։ 40   
  13. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։


6, 4

  1. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
    6, 12
  2. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
    36, 18
  3. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
    16, 64
  4. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
    49, 63, 70
  5. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
    18, 81
  6. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
    50, 30
  7. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
    36, 60
  8. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
    26, 52
  9. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
    60
  10. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
    18
  11. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
    1000
  12. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:

4000

  • Սիրելի սովորող, այժմ ինքդ կազմիր նմանատիպ առաջադրանք։
    Որն է ամենափոքր վեցանիշ թվի կրկնապատիկը։
    200000
November 20

Անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:

Առաջադրանք 

Լրացնել բաց թողած բառերը

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով):
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Տեսանյութ՝ Անտրակտիդայի մասին:

November 20

English dialog

  1. Լսել երկխոսությունը:
  2. Կատարել առաջադրանքները:
  3. What’s your favourite restaurant? What food and drink do you like to have there? Բանավոր քննարկում սովորողների հետ:

    My favorite restaurant is in Rio. My favorite food is KFC and my favorite drink is Fanta.
  4. Դերախաղ դասընկերների հետ: Խաղում ենք գնորդ, սպասարկող:

Լրացուցիչ առաջադրանք՝

Բլոգում ներկայացնել երկխոսություն ձայնագրության օրինակով:

November 17

Фантазёры

Урок 2

Читаем Н. Носова «Фантазеры«

Николай Николаевич Носов родился в 1908 году в городе Киеве.  В школьные годы он увлекался музыкой, театром, шахматами, электротехникой, фотографией. После окончания института Николай Носов работал режиссёром, снимал мультфильмы. Он был отзывчивым, добрым, очень честным человеком.

Николай Носов не сразу стал писателем. Первые рассказы сочинял для своего сына. Носов писал для детей и о детях. В своих рассказах очень просто, доступно сообщает что-нибудь интересное и полезное, легко, с юмором рассказывает о человеческих достоинствах и недостатках.  

Вопросы к рассказу Н. Носова «Фантазеры»

  • Чем занимались мальчики на досуге?
    На досуге мальчики фантазировали и придумывали разные рассказы.
  • Как вы думаете, зачем они это делали?
    Потомучто он поддался своим желаниям։
  • Почему рассказ называется «Фантазеры», а не «Вруны?» Чем отличается врун от фантазера? 
    Врун обманивает другух а фантазёры фантазирует для себя.
  • Можно ли Игоря назвать фантазером? Как вы думаете, почему?
    Нет, потомучто он лжец.
  • Как объяснил автор, что Игорю никак не удается выдумать что-то небывалое, сказочное?
    Потомучто у него не было фантазии.
  • Какие  еще дурные черты характера вы заметили у Игоря?
    Кроме того, что он врун, другого не помню.
  • Почему Стасик считал, что врать не стыдно?
    Потомы 1то он ни понемал.
  • Какое доброе дело сделали Стасик и Мишутка? Как оно их характеризует?
    не когово доброго дела они не сделали.
  • Выберите из пословиц ту, в которой заключена главная мысль рассказа:
    Вторая пословитса.

1. Выдумку можно простить,  ложь —  никогда.

2. Кто сегодня обманет, тому завтра не поверят.

3. Маленькая ложь за собой большую ведёт.

  • Какие из слов и предложений характерны для фантазёров, а какие — для врунов.

Фантазёр

изобретать

выдумывать

фантазировать

Придумывать ради собственного удовольствия.

Сочинять интересную историю.

Врун

Врать

обманывать

лгать

клеветать

Обманывать кого-либо с выгодой для себя.

Обманывать, чтобы получить какую-то выгоду.

  • Какие герои рассказа вам понравились? Встречались ли вам в жизни ребята, похожие на этих героев?
November 17

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

  • Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը պատմել սովորի՛ր:
  • Մանրամասն նկարագրի՛ր, ապա նկարի՛ր խրճիթն ու տունը, որտեղ մեծացավ տղան:
  • Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    Որ մարդուն իր տնից չի կարելի տանել ուրիշ միջավայր։
  • Բլոգումդ գրի՛ր՝ ի՞նչ ընդհանուր բան կա «Երջանիկ խրճիթը»  և «Եղնիկը»  պատմվածքների միջև, ինչո՞վ են պատմվածքներն իրար նման:
    Երկուսն էլ նույն իմաստն ունեին, որ մարդուն իր տնից չի կարելի տանել ուրիշ միջավայր։
  • Գրի՛ր խրճիթ, մանուկ, շքեղ, նազելի, շնորհալի, լուսավոր  բառերի հականիշները:
    Խրճիթ- պալատ
    մանուկ- ծեր
    շքեղ- աղքատիկ
    նազելի- կոպիտ
    շնորհալի- անշնորհք
    լուսավոր- մութ