September 29

Աշնան անտառապահը

Անտառապահը մի օր արթնացավ և իր դիմաց տեսավ կարմիր, դեղին և մանուշակագույն գույները։ Եվ անտառապահը վազեց դուրս ու տեսավ մեկ ծառը կրակ էր դառել, մյուսը արև էր դարձել, մյուսը թագավոր էր դառել, իսկ մյուսը մնացել էր նույնը։ Եվ անտառապահը դրանցից օգտվեց։ Կրակ վառեց, թագավոր դարձավ և արևից լույս ստացավ։ Անտառապահը ուրախ ապրում էր։ Ով որ անցնում էր այդ տեղով, ինքն իրեն միշտ ասում էր. «Աշունը ի՞նչ լավն է»։

September 27

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Մաս 1

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Մաս 2

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:  Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի  մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Հարցեր՝

Համացանցից օգտվեք և գրեք (նկարեք, նկարը տեղադրեք) հետևյալ բույսերի տեսակները

  • Ջերմասեր, լուսասեր
    Արմավենի, ֆիկուս, կոկոս։
  • Խոնավասեր
    Ուռենի։
  • Չորադիմացկուն
    Կակտուս, փշատ
  • Ստվերասեր
    Մամուռ։
  • Ջրային
    Ջրաշուշան, բամբուկ

Բերեք հետևյալ կենդանիների օրինակներ

  • Անապատային կենդանիներ
    Ուղտ, օձ, մողես։
  • Խիստ ցուրտ պայմաններում ապրող կենդանիներ
    Պինգվին, սպիտակ արջ, փոկ։
  • Ջրային կենդանիներ
    Կետ, շնաձուկ, դելֆին։

September 25

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը, Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
    Հայրենի տունն այն է, որը կառուցում ես քո երկրում։ Իմ հայրենի տունն Աշտարակում է։ Ես սիրում եմ իմ հայրենի տունը։ Բայց ես տուն եմ առնելու Անգլիայում, որ գնամ Մանչեսթեր Յունայթեդում խաղալու։ Ու մեկ էլ Իսպանիայում եմ տուն առնելու, որ Ռեալում խաղամ։ Ու մեկ էլ Իտալիայում եմ տուն առնելու, որ Յուվենթուսում ու Ինտեր Միլանում խաղամ։ Իսկ վերջում գալու եմ Հայաստան ու առնելու եմ սեփական տուն:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
    Ըստ ավանդության՝ մեր երկրի անվանումն առաջացել է Հայկ նահապետի անունից։
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
    Թուրքիա – Անկարա
    Ադրբեջան – Բաքու
    Վրաստան – Թբիլիսի
    Իրան – Թեհրան
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
    Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է։ Հիմնադրել է Արգիշտի առաջինը
September 25

Կոմիտաս Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան:

3․ Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

Շաղալեն- Օրորվել

Ծովի ծոցին- Ծովի վրա

Հերկելով- Արտը վարել

Երան-երան- մեղմ քամի

4.  Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ- Փաթիլ

Ալ- Կարմիր

Հողմեր- ուժեղ քամի

September 25

Մաթեմատիկա. 25.09.2023

Հանում։ Հանման ստուգումը գումարումով

Եթե տարբերությանը գումարենք հանելին ու  ստանանք նվազելին, ապա   այն ճիշտ է  կատարված, իսկ եթե ոչ, ապա սխալ է։

Նվազելիհանելի=տարբերություն
45673569=998

Դասարանական առաջադրանքներ.

1 Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

Օրինակ՝ 4567-3569=998

7 Ստուգում՝+3569   
 3569    998   
  998   4567   
               

785-385

  785 Ստուգում՝+ 400   
   385    385   
   400    785   

672-660

  672 Ստուգում՝+  12   
   660    660   
    12    672   

45844-8158

 45844 Ստուգում՝+37686  
   8158    8158  
  37686   45844  

90126-9008

 90126 Ստուգում՝+81118   
   9008    9008   
  81118   90126   

2. Գումարումով ստուգի՛ր ճի՞շտ է արդյոք կատարվել հանումը։

Օրինակ՝ 5555-99=5456 — ճիշտ է

Ստուգում՝+ 5456 
     99 
   5555 

25252-7897=17355

Ստուգում՝+25252 
   7897 
  33149 

Սխալ է

90000-7777=82223

Ստուգում՝+90000 
   7777 
  97777 

71587-42786=28801

Ստուգում՝+71587 
  42786 
 133373 

Սխալ է

3․  350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ։ Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից։ Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում։

Լուծում՝ 350-46= 304

304:2= 152

152+46= 198

Պատասխան՝ 152, 198

Տնային առաջադրանքներ.

1 Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

2509-1598

 2509 Ստուգում՝+1911   
  1598   1598   
  1911   3509   

  10456-5987

10456 Ստուգում՝+5469   
  5987   5987   
  5469  10456   

1456-999

1456  Ստուգում՝+ 457   
  999     999   
  457    1456   

2. Ըստ օրինաչափության, տրված թվերից հետո գրի՛ր ևս երեք թիվ։

8, 7, 15, 22, 37, 59, 96, 155

5, 7, 12, 19, 31, 50, 81, 131

September 24

История с азбукой (часть вторая)

11․09․2023

Серёжа не стал нас слушать. Он сполз со скамейки и, низко опустив голову, пошёл со школьного двора.
— Я выучила букву «А». Она пишется шалашиком! — крикнула девочка.
Но он даже не оглянулся.


Тогда я догнал его.
— Слушай, — сказал я, — ну чем она виновата? Наука — сложное дело.
— Я весь день письмо на память маме сочинял, — грустно проговорил Серёжа.
У него было такое печальное лицо, и я подумал, что зря родители не взяли его, раз он так скучает.
Мне стало жаль его, и я крикнул ему вслед:
— Я сегодня приду к вам после обеда и всё напишу под твою диктовку!
— Вот так хорошо! — сказала девочка. — Мы живём в этом доме, за железным забором.
Я видел, как они вошли во двор. Я услышал громкий мальчишеский голос:
— Серёжа, ну что, выучила твоя сестра все буквы?
Я видел, что Серёжа остановился, а его сестра вбежала в подъезд.
— Выучить азбуку очень трудно. Надо учиться целый год, — ответил Серёжа.
— Значит, вы не сможете написать письмо. Вы обманули! — крикнул мальчик.
— Нет, ко мне придёт мой друг из четвёртого класса и напишет моё письмо.
— А как его зовут?
Тут Серёжа задумался…
— Обманули, обманули! — кричал мальчишка.
Я не мог больше молчать. Это было не в моём характере. Я громко крикнул:
— Меня Юркой зовут! И я напишу это письмо!
У мальчишки от неожиданности открылся рот.
А Серёжа ничего не сказал.
А я пошёл домой, и настроение у меня было отличное. Даже петь хотелось!

Словарь

  • сползти – սղալով իջնել
  • шалашик, шалаш – խրճիթ
  • оглянуться – հետ նայել
  • догнать – հասնել
  • сочинять = придумывать
  • под диктовку – թելադրանքով
  • не в моём характере – ինձ բնորոշ չէ

Ответьте на вопросы в своём блоге:

  1. Что делал Серёжа целый день?
    Серёжа целый день ждал свою сестру.
  2. Почему главный герой решил написать письмо под диктовку?
    Потому-что ему понравился девочка.
  3. Почему Юра возвращался домой в отличном настроении?
    Потому-что решил помочь детям.
  4. Как бы вы поступили на месте Юры?
    Я бы сделал то же самое

Перескажите текст по плану (устно на уроке):

  • Встреча с девочкой.
  • Разговор во дворе школы.
  • Встреча во дворе дома.

Соедините слова-предметы с их определениями. Запишите пары слов в своём блоге.

маленькаяизгородь
громкийнастроение
отличноемальчишки
целыйдевочка
железнаядвор
печальноегод
злыелицо
непростоеголос
четвёртыйдело
школьныйкласс
Маленькая девочка.

Громкий голос.

Отличное настроение.

Целый год.

Железная изгородь.

Печальное лицо.

Злые мальчишки.

Непростое дело.

Четвёртый класс.

Школьный двор.

Вставьте пропущенные буквы.

  • дома — дом
  • сад — сады
  • мороз — морозы
  • глаз — глаза
  • город — города
  • стул — стулья
  • котёнок — котята
  • мармелад — мармеладный
  • шоколад — шоколадный
September 22

Կոմիտաս. Ծառեր, թփեր, լեցուն միրգ

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
    Սաղարթ- Տերև
    Դարսել- Իրար վրա դնել
    Տարաջ- Փոթորիկ
    Սարսել- ցնցել
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ։
    Աշուն։
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
    Աշնան փորձություններ
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
    Առաջին տուն. Աշնան ծնունդը
    Երկրորդ տուն. Աշնան աճը
    Երրորդ տուն. Աշնան մահը
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
    Ինձ ամեաշատը դուր եկավ առաջին տունը, որովհետև աշուն նոր ծնունդ էր առնում։
  1. Անգիր սովորիր բանաստեղծությունը:
September 21

English 09.21.2023

  1. Կարդալ տեքստը: / Read the text

Once upon a time there was a little girl. Her name was Goldilocks. She
had golden hair.
One day Goldilocks was walking in the forest. She saw a house and
knocked on the door. She went inside. Nobody was there.
Goldilocks saw three bowls on the table. She was hungry.
‘This porridge is too hot! This porridge is too cold! This porridge is just right!’ Goldilocks ate all the porridge.
Goldilocks was tired now. ‘This chair is too big! This chair is too big, too! This chair is just right!’ But the chair broke!
Goldilocks was very tired. She went upstairs. ‘This bed is too hard! This bed is too soft! This bed is just right!’
Soon, the bears came home.
‘Someone’s been eating my porridge!’ said Daddy Bear.
‘Someone’s been eating my porridge!’ said Mummy Bear.
‘Someone’s been eating my porridge — and it’s all gone!’ said Baby Bear.
‘Someone’s been sitting on my chair!’ said Daddy Bear.
‘Someone’s been sitting on my chair!’ said Mummy Bear.
‘Someone’s been sitting on my chair — and it’s broken!’ said Baby Bear.
‘Someone’s been sleeping in my bed!’ said Daddy Bear.
‘Someone’s been sleeping in my bed!’ said Mummy Bear.
‘Someone’s been sleeping in my bed — and she’s still there!’ said Baby Bear.
Goldilocks woke up and saw the three bears. ‘Help!’ She ran downstairs and into the forest. She never came back again.

2. Դիտել հեքիաթի աուդիո տարբերակը: / Watch the audio version of the story.

 այստեղ

3. Դասարանում տեսանյութը դիտելուց հետո փորձել համառոտ պատմել բովանդակությունը: / After watching the video in class. try to summarize the content.

Լրացուցիչ առաջադրանքներ

4.Circle the correct answer./ Նշիր ճիշտ տարբերակը

a. Daddy Bear’s porridge is . too hot / too cold / just right

b. Mummy Bear’s porridge is . too hot / too cold / just right

c. Baby Bear’s porridge is . too hot / too cold / just right

d. Daddy Bear’s chair is . too big / just right

e. Mummy Bear’s chair is . too big / just right

f. Baby Bear’s chair is . too big / just right

g. Daddy Bear’s bed is . too hard / too soft / just right

h. Mummy Bear’s bed is . too hard / too soft / just right

i. Baby Bear’s bed is . too hard / too soft / just right

5.Watch the story and put the sentences in order./ Դիտիր տեսանյութը ևս մեկ անգամ և դասավորիր նախադասությունները ճիշտ հերթականությամբ:

_1__ One day Goldilocks saw a house in the forest. She went inside.
____Goldilocks was tired. She sat on Baby Bear’s chair.

_____Goldilocks was hungry. She ate all Baby Bear’s porridge.

_____Goldilocks was very tired. She slept in Baby Bear’s bed.

____‘Someone’s been eating my porridge!’ said the bears.
____‘Someone’s been sitting on my chair!’ said the bears.

_____‘Someone’s been sleeping in my bed!’ said the bears.
____-Goldilocks woke up and saw the bears. She ran into the forest and never came back.

September 20

Ինչպես է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մաս 1

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնց հետևանքները վտանգավոր են մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:

Մաս 2

Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, քանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
Որպեսզի սարքի առարկաներ, օրինակ՝ թուղթ, երկաթ և այլն։ Նաև որպեսզի նոր բնակավայրեր ստեղծի։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:
Նավթ, քարածուխ, ոսկի, աղ, արծաթ, պղինձ, քարեր, օրինակ՝ ադամանդ, գրանիտ, տուֆ և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձիր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:
Օրինակ թուղթը պատրաստում են ծառից և դրա համար պետք է փայտահատ, ինչպես նաև կացին, ամբարձիչ, հաստոցներ և այլն։

Սեղանը պատրաստում է դարփինը փայտից։

Սառնարանը պատրաստում են երկաթից ու պլաստմասայից, և դրա համար պետք է լավ իմանալ ֆիզիկա և քիմիա։

Մեքենան պատրաստում են երկաթից, պլաստմասայից, ռեզինից և այլն։ Պետք է լինել ինժեներ։

Զարդերը սարքում են ոսկուց, արծաթից, բազալտից և տարբեր քարերից։ Պետք է լինել ոսկերիչ։

Սպասքը սարքում են ապակուց, կավից, պլաստմասաից, երկաթից և այլն։ Պետք է լինել կավագործ կամ ապակեգործ

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար: Ես ծառեմ տնկում, ծաղիկ եմ տնկում, ծառեմ ջրում, Ես խանութ եմ գնում կտորե պայուսակով

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը