11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցերի են պատասխանում ) ու գրիր:
Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:
Ա խմբի բառերը գոյական են։
Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Իսկ Բ խմբի բառերը բայ։
12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:
Համեմատիր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են. Թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է. վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:
դաժան, վայրենի, գիտակ, թշվառ, խեղճ, կեղծավոր։
13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):
Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:
Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:
Ծառերը ու թփերը գունավոր էին, կենդանիներնել էին գունավոր, քաղաքը գունավոր էր, այդ քաղաքը դարձել էր այդպիսին ծնված օրվանից, մարդիկ եվս գունավոր էին և զբաղվում էին գունավոր ներեկր տանել բերելով։ Մեզ շատ լավ ընդունեցին, այնտեղ մենք ծանոթացանք գունավոր թանգարանին։
14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):
Զարմացա- եզակի: Տեսանք- հոգնակի: Փնտրում ես- եզակի: Վազում եք- հոգնակի: Կտա- եզակի: Կհասնեն- հոգնակի:
15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:
Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղկավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:
պարզ բառեր
ծաղիկ
ջինջ
մեծ
ջուր
ուրախ
սար
մարդ
երեխա
մաքուր
օձ
ճկուն
սև
պայծառ
գարուն
սպտակ
թիթեռ
գաղտնի
Ածանցավոր բառեր
վազել
թրթռալ
թիավարել
ջրել
գնալ
լողալ
վազվզել
սողալ
իջնել
բացվել
չխկչխկալ
գոռգոռալ
բարձրանալ
ոսկեզօծել
հրաշալի
ջրոտ
նավաստի
առվակ
պահակ
նավակ
հատիկ
երկաթյա
Բարդ բառեր
բուրավետ
ժամացույց
ծաղկավետ
ինքնաթիռ
ոսկեզոծ
16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:
Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:
միշտ- երբեք
անարատ- արատավոր
բացահայտ- գաղտնի
թույլ- ամուր
վերջին- առաջին
համաձայնել- հրաժարվել
հանգստանալ- աշխատել
գտնել- կորցնել
հավաքել- վատնել
աջ- ձախ
արթուն- քնած
ստեղծել- ոչնչացնել
17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:
Ա Բ
գոռոզ — գոռոզանալ
ուղիղ — ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ — կանաչել
Ա խմբի բառերը ածական են, իսկ Բ խմբի բառերը բայ։
18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ: – Ես։
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել: – Դու։
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: – Նա։
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: – Մենք։
Հետաքրքիր բան եք մտածել: – Դուք։
Մեզ ամեն տարի այցելում են:- Նրանք։
19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:
Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:
Բարի սիրտ ունեցող- բարեսիրտ, խիղճ չունեցող- անխիղճ, բարձր ձայնով- բարձրաձայն, միշտ ժպտուն- ժպտերես, գանձը պահելու տեղ- գանձարան, կապույտ աչքերով-կապտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր- Հունաստամ, փոքր էշ- էշուկ, ծաղիկներով զարդարված- ծաղկազարդ:
20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ- պայուսակում է, գրադարակ- գրադարակում է, պահարան- պահարանում է, սեղան- սեղանին է, ձեռք- ձեռքում է:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:
21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:
Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:
Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:
հարդ-մարդ-վարդ- զարդ- սարդ-սարք- վարք- վերք- բերք։
22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.
Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:
աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ։
Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:
գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, որդյակ։
Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):
խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսնիկ։
23. Նախադասություններն ավարտի՛ր:
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց չստացվեց։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև չեր ստացվում։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը ջղայնացած էր։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին չեր սիրում։
Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից վախենում էր։
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև քաղցած էր։
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ ջղայնացած էր։
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ ստացվի։
Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, չնայած չէր թողնում։
24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:
Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):
Տեղափոխվել ենք նոր դասարան, աշակերտները նույնն են մնացել։
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):
Անցնում ենք պատմություն, ֆիզիկա, հետքրքիր են։
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Նույնն են մնացել։
Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Չէ, չկա։
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
Շատ լավ։
25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):
Գետնի վրայով ջրառատ գետեր, կայտառ ու ուրախ առվակներ են, հոսում, գետնի տակից ուժեղ ու տաք աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն քաղցրահամ լճեր կան: Երկրագնդի ամենաբարձր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես մութ մշուշի վրա են կախված: Ձգվում է ամենաբարձր լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը քաղցրահամ ու մաքուր ջուր ունի: Պարզ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Ածականները խոսքում ցույց են տալիս առարկայի հատկանիշը, ինչպիսին լինելը։