April 27

Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում,  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ քեզնից  ներողություն խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

—Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Միթե՞  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:



Հարցեր և առաջադրանքներ

Բացատրի՛ր զավեշտ, ընկղմվել, արահետ, ոռոգել բառերի իմաստները:
ոռոգել- սարքել
ընկղմվել- մտնել մեջը
զավեշտ- ծիծաղաշարժ
արահետ- կածան

Ինչո՞ւ էր կուժը ներողություն խնդրում ջրավաճառից։
Որովհետև նրա ճաքի պատճառով ջուրը ճանապարհին թափվում էր և ջրավաճառը իր փողի կեսն էր ստանում։

Ինչպե՞ս էր ջրավաճառը վերաբերվում կուժի «թերությանը»:
Դրական կողմով։

Մարդկային ո՞ր հատկանիշներն են խորհրդանշում երկու կուժերը:
Դրական և լավ։

Ի՞նչ կարևոր դաս քաղեցիր ստեղծագործությունից:
Որ միշտ ամեն ինչի դրականը տեսնեմ։

Բացատրի՛ր՝ ինչո՞ւ է հեղինակը ընտրել «Սիրել բաց աչքերով» վերնագիրը։
Որովհետև մարդը ամեն ինչի դրականներ տեսնում։

Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր ստեղծագործության համար:
Չգիտեմ։

Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն ջրավաճառն ու կուժը:
Դրական։

Կարո՞ղ ես բերել օրինակներ կյանքից, երբ որևէ ձախողում կամ թերություն հանգեցրել է գեղեցիկ արդյունքի:
Չունեմ այպիսի դեպք։


April 26

ԴԵՊԻ ԼՅԱՌԸ ՄԱՍԻՍ

Նա դուրս եկավ տնից առավոտվա ծեգին,
Իր ետևից կամաց դուռը փակեց,
Վերջին անգամ նայեց իր տնակին —
Եվ քայլերը ուղղեց դեպի բաղերը։—
5Ցուրտ էր։— Արևը դեռ հորիզոնից
Նոր էր փռել աղջամուղջը վաղընջական,
Եվ վաղ առավոտի ծիրանեգույն ֆոնին
Հեռվում երևում էր Մասիսը՝ կապույտ շղարշ հագած…
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
10․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Գիշերը չէր քնել։— Քրքրել էր թղթերը,
Երկար թերթել թերթերը բազմաթիվ.—
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից։
15Կյանքի նման իր բարդ, խառնիխուռը, լիքը,
Իր խոհերի նման բազմապիսի,
Խոհեր՝ ուղղած դեպի սերունդները գալիք,
Ծրագիրներ՝ կիսատ, կամ սկսված հազիվ,—
Ո՞ւմ էր թողնում բոլորը, ո՞ր սիրեցյալ սանին,
20Որպեսզի վաղը նա այդ թերթերից
Գուրգուրանքով հաներ իր խոսքը կենդանի
Եվ խնամքով հանձներ տպագրյալ գրին…
Եվ նամակնե՜ր ապա… Այդ թերթերը դեղին,
Ծածկած հաճախ գրով գոթական—
25Այդ չէ՞ր միթե հախուռն իր օրերի ուղին,
Իր խոհերի, գործի ու տքնաջան
Մաքառումի՝ ընդդեմ իր գոյության չարքաշ…
Օ՜, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում — ոգու հոգնություն ե՛ղկ,—
30Անտեսնելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ…

Գիշերը երկար նա նստած
Քրքրել էր իր հին նամակները բազում.—
Մոռացության փոշին էր նրանց վրա նստած,
35Եվ թվում էր՝ հեռու մի երազում
Նա տեսնում է կրկին իր օրերը,
Հորձանուտը նրանց անօրինակ —
Այդ դեղնավուն թերթերը, այդ զանազան գրերը՝
Ի՜նչ ըղձերով արդյոք հորինած…
40Նամակների դեզում կային խստաբարո
Գրություններ՝ շեշտով խրատական,
Ինչ-որ ուրիշ կյանքի ընթացք բարբառող,—
Գրություններ կային, որոնք, սակայն,
Նշում էին նրան ուղի նվաստ,
45Գծում դժնի ընթացք ասիացու,
Եվ հորդորում էին քայլով զգաստ
Ընթանալ կամոքն աստուծո՝
Խոնարհությա՛ն շավղով, առաքինության,
Դարերով սրբագործյալ հեզության,
50Որ ժողովուրդը լինի, ինչպես հնում —
Չարքաշ, աստվածավախ ու արդար։—
Սակայն նամակների դեղին դեզերում,
Ծալքերում նրանց փոշաբույր
Հանկարծ աչքին ընկավ մի գրություն գերող՝
55Մի փոքրիկ թերթ կապույտ։—
Ինչպես ցողն է լինում ծաղիկների վրա՝
Թափանցիկ, վաղընջական ու գերող —
Այդ թերթիկը կապույտ ալեկոծեց նրան
Հուշերով՝ չճաշակած մի քաղցրություն բուրող…
60Հիշեց։— Ե՞րբ էր արդյոք։— Դեռ ինքը՝ երիտասարդ՝
Լցված երազներով ու հույզերով,
Երևանից մինչև այն եզերքը հասած՝
Բռընկվեց անկարելի մի սիրով…
Մռայլ հեռուներից եկած մի աբեղա,
65Ընտելացած խոհեմ երազի ու կյանքի —
Զգեցած սուրբ վարքի խստաբարո ուրար —
Դեմ հանդիման եկավ այդ տենչանքին անգին…
Եվ հանկարծ — այնքա՜ն պայծառ,
Կարծես այսօր լիներ, հենց հիմա —
70Պատկերացավ նրան այդ անցյալը
Մի տեսիլի նման։—
Կանգնեց իր դեմ աղջիկը․— ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր,—
75Ի՜նչ մեղսական ու հույլ տենչանքների համար
Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի…
Երիտասարդ էր, կուրծքը հեշտանքով լի,
Բարակ մատներն ինչպես սիրո տավիղ․—
Մորմոքում էր իր սիրտը անհուն ցավից,
80Երբ դիտում էր պատկերն այդ մեղսալի…
Այդ ե՞րբ էր. երե՞կ էր, թե տարինե՜ր,
Տասնամյակնե՜ր առաջ… Եվ ե՞րբ անցավ…
Ժամանակը հետո փոշոտ պատնեշ հինեց —
Եվ ինքը ամբո՛ղջը մոռացավ։—
85Եվ ի՞նչ մնաց։— Այս թերթը ոսկերիզ,
Այս թերթիկը կապույտ, ինչպես անուրջը,
Ուր գրում է նա իր հրաժեշտի խոսքերը,
Այն ոսկեծամ աղջիկը — Շարլոտտա Շույլցը։—
Մի բաց-կապույտ թերթիկ, վերևը զարդարած
90Սուվենիրով խրթին ու մանրանկար,
Եվ գոթական սուրսայր նշաններով գրած
Ոտանավոր մի խեղճ ու անքանքար…
Ահավասի՛կ ամբողջը։— Երկա՜ր, երկա՜ր նայեց
Սուվենիրին նա նուրբ ու գրերին,
95Ուզեց ճմլել այդ թերթը, ինչ-որ մի տեղ պահել,
Կամ պատառոտել նվերը,—
Սակայն թողեց. թաղեց թերթերում ա՛յլ,
Կամքի վերջին ճիգով քերեց խոհերից,
Եվ սկսեց թերթել զգաստությամբ մռայլ
100Մյուս թերթերը հին։—
Եվ հետո, արդեն լուսադեմին,
Երբ մոտենում էր տնից հեռանալու ժամը —
Նա գզրոցից հանեց տետրակ մի հին,
Որ նայի նրան մի անգա՛մ էլ։
105Երկա՜ր, երկա՜ր նայեց նա տետրակին,
Հիշեց հանկարծ իր հորը, Երևանի բերդը,
Մորը հիշեց՝ պարթև ու արխալուղ հագին,—
Եվ սկսեց թերթել…
Նախ թերթում էր այնպես, աննպատակ,
110Հետո աչքին ընկավ մի բայաթի,
Սկսեց կարդալ մի հատված,
Հետո խորասուզվեց — և մինչև առավոտի
Շողն առաջին ընկավ սենյակից ներս —
Նա կարդում էր, կարդում էր, մոռացած, որ պիտի
115Շուտով թողնի ամբողջը և ելնի վեր…
Երկա՜ր, երկա՜ր կարդաց։— Մի երկու տեղ
Նկատեց փոքրիկ վրիպումներ
Եվ մատիտով ուղղեց։— Հետո թեթև
Այլ ուղղումներ արավ,— սակայն անվերջ
120Գիտակցության տակից, իր էության
Մութ խորքերից, ուր միտքը վախում էր թափանցել —
Տագնապալից աճում էր ահանման մի բան՝
Կասկածի պես անորոշ ու անձև…
Արդեն մոտենում էր առավոտը, և նա պիտի գնար,
125Սակայն կարդում էր դեռ,— և հանկարծ
Տագնապալից այն միտքը անհնար
Բարձրացավ, ցցվեց ուղեղում՝ զարմանալի ուռուցիկ ու պայծառ։—
Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում․
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
130Եվ չի՞ արդյոք եղել իր ողջանուծ հեռուն
Մի թիարան վատթար,— և այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած —
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
135Սերունդների երթին ի վնաս…
Վաղո՜ւց են չարաշուք այդ խոհերը խոցել
Անօգնական իր սիրտը,— սակայն ամեն անգամ
Հենց որ հանել է գիրքը և կարդացել —
Ինչ-որ անհուն մի բան,
140Զարմանալի մի բան՝ կարոտի
Ու թովչության նման անհասկանալի —
Ողողել է իր սիրտը և կոկորդում
Իբրև արցունք՝ հորդել… Օ՜, անձկալի
Ժամեր միայնությա՛ն, ընդվզումի՛, խոհի՛,
145Ոգու ըմբոստության ու կորովի,—
Ստեղծագործ մտքի թռի՛չք ամեհի՝
Ճգնության պես անձուկ ու թովիչ…
Եվ հայրենի բարբառը՝ որոտաձայն, հախուռն,
Ոգու անեղծ հրով սրբագործած,—
150Եվ խորախոց խոհերը տարիներում անդուռ —
Միթե սո՞ւտ է բոլորը և փորձա՞նք…
Միթե մո՞ւխ է բոլորը, ոգու սայթաքո՞ւմ,—
Եվ ամենը, որ եղել է կյանքում
Իր երազանքը սուրբ, իր ըղձանքը թաքուն —
155Անիմա՞ստ է եղել, ինչպես հորձանքով,
Գոսն օրերի դժնի հորձանուտով տարված
Թղթե չնչին նավակ կամ տաշեղ,—
Եվ իր կյանքը ամբողջ եղել է սին մի հարց՝
Աննպատակ ուղղած և ամպաշեն…
160Բայց ո՛չ. ի՛նչ էլ լինի — այնուամենայնիվ
Հո չի՞ ստում կարկաչն այս բարբառի,
Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը,
Որ դիպչելով կյանքի հազարամյա քարին՝
Պիտի ճեղքե այդ քարը, այդ ժայռակուռ պարիսպը
165Պիտի բանա թեկուզ փոքրիկ կածան,
Որ դպրությունն անցնի ու հորդանա, ինչպես
Ջինջ առուն է անցնում ջրանցքներով բացած։—
Ո՛չ, չի՛ ստում բարբառը.— ահավասի՛կ գարնան
Հեղեղների նման որոտում է իր դեմ,—
170Եվ նա կարդում է հափշտակված, կարդում է բարձրաձայն
Իսկ դուրսը — առավոտ է արդեն։—
Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը
Եվ ստո՜ւմ է այս գիրքը…— Նա
Տագնապասիրտ՝ գրքի նախաբանը բացեց,
175Մի-երկու տող կարդաց — և գազազած
Պատրաստվում էր արդեն շպրտել գիրքը դեն,—
Երբ աչքերի հանդեպ ահասաստ
Հառնեց, կանգնեց հանկարծ մի բարի դեմք…
Այդ նա՛ էր — ուսուցի՛չը։— Դեմքով բարի,
180Ե՛վ հարազատ, և՛ սառը, խստաբարո,
Բարեկամի նման մտերիմ,
Ե՛վ անհողդողդ, և՛ մեղմ, և՛ անսահման ներող —
Նայեց նրան մի պահ, աչքերը սևեռեց
Նրա հոգու խորքը — և մարմարի պես նուրբ
185Ձեռքը եղբայրաբար գրքի վրա դրեց
Եվ մրմնջաց հանգիստ.— Թո՛ղ, Խաչատու՛ր։—
Այնքան քնքու՛շ էր ձայնը — և, միևնույն պահին,
Ահասաստ էր, ինչպես մահվան պատգամ,—
Եվ նա հիշեց հանկարծ.— այն ցուրտ ճանապարհին
190Դեպի լյառը Մասիս — մի անգամ
Այդ միևնույն ձայնով նա՝ ուսուցիչը՝
Զսպեց իրեն, երբ ինքը մի գյուղացու
Ուզում էր սառցապատ ճանապարհից գցել,
Որովհետև այդ բութ գյուղացին
195Համոզել էր, թե ինքը գիտե ճանապարհը,
Բայց հասցրել էր իրենց անդունդի,—
Եվ այժմ, նու՛յն ձայնով, նա հորդորում էր հար
Անդավաճան մնալ իր ուխտին։—
Եվ նա մնաց։— Հապճեպ մի շարժումով
200Գիրքը ծալեց, դրեց արկղում ավանդական,
Հետո հավաքեց նամակները ու մի
Դառն հայացքով — երկա՜ր, վերջի՛ն անգամ
Դիտեց թղթերը, արկղը, պատերը սենյակի,
Արկղը փակեց, հագավ վերարկուն,
205Գլխարկը դրեց կռնատակին —
Եվ ելավ դուրս։—
Առավոտ էր արդեն։— Այգիների վրա
Արդեն փռել էր իր լույսը ծիրանեգույն
Արարատյան արևը — և հուրհուրան
210Առավոտվա միգում
Հեռուն, հորիզոնի վաղընջական ծիրում
Արթնանում էր Մասիսը վեհափառ,
Որպես լուսե ցնորք, որպես հեռու
Բարեկամ անդավաճան, կամ եղբայր։
213Գիշերը չէր քնել։— Հոգնած էր, վաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ,—
Հոգնած էր ու տխուր,— երբ դուրս եկավ սակայն —
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՜ն թեթև,
220Եվ այնքա՜ն, այնքա՜ն թարմացած,
Որ ամե՛նը, ամե՛նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած —
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ —
225Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,
Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ։
Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում — Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
230Գեղեցկությամբ գերվել։— Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—
235Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…
April 25

Առաջադրանքների փաթեթ

1. Թվերը դասավորե՛ք աճման կարգով. – 7, 21, 0, – 40, – 6, 28, 30, – 2
-40, -7, -6, -2, 0, 21, 28, 30:

2. Թվերը դասավորե՛ք նվազման կարգով. 50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18
88, 50, 29, -18, -33, -37, -67:

3. A կետից դեպի B կետն է ուղևորվել բեռնանավը, որի արագությունը 8 կմ/ժ է։ 8 ժ հետո նույն երթուղիով ուղևորվել է շոգենավը, որի արագությունը 24 կմ/ժ է։ Որքա՞ն է A և B կետերի հեռավորությունը, եթե շոգենավը B կետն է հասել բեռնանավից 16 ժ շուտ:

8x​−24x​=24
3x-x/24= 24
2x/24= 24
x/12= 24
x= 288կմ

4. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

 ա) * + 8 = –1
x= -1-8= -9

 դ) * + 7 = –11
x= -11-7
x= -18

 է) 5 + * = 3
x= 3-5
x= -2

բ) –3 + * = –6
x= -6+3
x= -3

 ե) * + 2 = –10
x= -10-2
x= -12

 ը) 25 + * = 20
x= 20-25
x= -5

գ) –8 + * = –10
x= -10+8
x= -2

զ) * + 20 = 9
x= 9-20
x= -11

թ) –5 + * = –11
x= -11+5
x=  -6

5. Կատարե՛ք հանում.

ա) 34–(–7)= 41

գ) 101 – (–8)= 109

 ե) 29 – (–11)= 40

 է) –70 – (–14)= -56

 բ) –48–(–25)= -23

 դ) –17 – (–34)= 17

 զ) –52 – (–2)= -50

 ը) 82 – (–3)= 85

6. Գտե՛ք գումարը.

ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)= -9

 գ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19= -36

 բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)= -18

7.Կատարե՛ք գումարում.

 ա) 3,82 + 41,705= 45, 545

 գ) 8,903 + 152,9=  5,721

ե) 5,51 + 6,36= 161, 803

 բ) 0,921 + 4,8= 1119, 6932

 դ) 0,0032 + 1119,69= 11, 87

8. Լուծե՛ք հավասարումը.

 ա) x – 0,99 = 0,01
x=0,01+0,99
x=1

 գ) x – 8,64 = 0

x= 8,64

ե) x – 0,3 = 1
x=1+0,3
x= 1,3

բ) 4,52 = x – 10,48
x= 4,52+10,48
x= 15

դ) 20,3 = x – 0,45
x= 20,3+ 0,45
x= 20,75

զ) 17,4 = x – 11,2
x=17,4+ 11,2
x= 28,6

9. Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։ Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։
x=y= 12
800x+500y= 6900
y=12-x
800x+500(12−x)=6900
800x+6000−500x=6900
300x+6000=6900
300x=900
x= 3
y= 12-3= 9

մեծ տուփ 3
փոքր տուփ 9

April 24

Visiting a Doctor

Doctor: Good morning. How can I help you today?
Patient: Good morning, doctor. I’ve been feeling unwell for the past few days.

Doctor: I’m sorry to hear that. What symptoms do you have?
Patient: I have a headache, a sore throat, and a slight fever.

Doctor: Do you have a cough or runny nose?
Patient: Yes, I have a dry cough, but no runny nose.

Doctor: I see. How long have you had these symptoms?
Patient: Since Monday. It started with a sore throat, and then the fever appeared.

Doctor: Have you taken any medicine?
Patient: Just some paracetamol, but it didn’t help much.

Doctor: Let me check your temperature… Yes, you still have a mild fever. It looks like a viral infection.

Patient: Is it serious?

Doctor: No, nothing serious. You just need to rest, drink plenty of fluids, and take this medication.

Patient: Should I stay at home?

Doctor: Yes, it’s better to stay at home for a few days and avoid cold drinks.

Patient: Thank you, doctor.

Doctor: You’re welcome. If you don’t feel better in a few days, come back again.

Present Simple vs Present Continuous

Choose the correct form:

I usually feel (feel / am feeling) tired in the mornings.

Today I am feeling (feel / am feeling) much worse than yesterday.

The doctor is checking (checks / is checking) my temperature now.

She often has (have / is having) headaches.

I am taking (take / am taking) medicine at the moment.

Modal Verbs (should / must / can)

You should drink more water.

You must stay in bed if you have a fever.

Should I take this medicine twice a day?

You should not eat cold food.

You can come back if you don’t feel better.

Put the verbs in the past simple:

I went (go) to the doctor yesterday.

She felt (feel) very sick last week.

The doctor gave (give) me some advice.

I took (take) the medicine in the morning.

We saw (see) the doctor at 5 p.m.

Rewrite the sentences:

I have a headache. → (yesterday)
 Yesterday I had a headache.

The doctor is checking me now. → (usually)
 The doctor usually checks me.

You should drink more water. → (negative)
You shouldn’t drink more water.

I visited the doctor. → (present perfect)
I have visited the doctor.

Find and correct the mistakes:

I am have a headache.
I am having a headache.

She don’t feel well.
She doesn’t feel well.

I have saw the doctor yesterday.
I’ve seen the doctor yesterday.

He is take medicine now.
He is taking medicine now.

You should to rest more.
You should rest more.

Complete the sentences (Past Continuous)

I was waiting (wait) in the waiting room when the doctor called me.

She was coughing (cough) all night.

The doctor was examining (examine) a patient at 10 a.m.

We were siting (sit) in the clinic for two hours.

He was feeling (feel) worse in the evening

Past Continuous vs Past Simple

I (was waiting / waited) when the nurse (called / was calling) my name.

She (was sleeping / slept) when the pain suddenly (started / was starting).

While the doctor (was talking / talked), I (was listening / listened) carefully.

They (were walking / walked) to the hospital when it (started / was starting) to rain.

I (was taking / took) medicine when you (called / were calling) me

Make negative sentences

I was feeling well.
 I wasn’t feeling well.

She was taking medicine.
She wasn’t taking medicine

They were waiting outside.
They weren’t waiting outside

Make questions

you / sleep / well last night?

 Did you sleep well last night.

the doctor / examine / you?
Did the doctor examine you.

she / take / the medicine?
Did she take the medicine.

Complete with “while” or “when”

While I was waiting, the doctor was examining another patient.

The pain started when I was walking home.

While she was resting, her phone rang.

He was coughing when he was talking.

Error correction/Ուղղիր սխալները

I was wait in the hospital.
I was waiting in the hospital.

She were feeling sick.
She was feeling sick.

They was sitting in the waiting room.
They were sitting in the waiting room.

He was took medicine.
He was taking medicine.

We were not understood the doctor.
We didn’t understand the doctor.

April 17

Հին անտիկ աշխարհի հավատալիքներ

Անտիկ բառը թարգմանաբար նշանակում է հին, հնագույն: Հին աշխարհի հավատալիքների անտիկ շրջանը սերտորեն կապված են հունա-հռոմեական մշակույթի հետ։ Հույները կարծում էին, որ կյանքում ամեն մի երևույթ կախված է աստվածների կամքից։ Շատ տաճարներում կային գուշակներ, որոնց կարելի էր հարցնել անցյալում տեղի ունեցած և ապագայում կատարվելիք իրադարձությունների մասին։ Նշանավոր էին Զևսի և Ապոլլոն աստծու տաճարների գուշակները։ Այստեղ էին գալիս մարդիկ ոչ միայն Հունաստանից,այլև Հռոմից և Արևելքի երկրներից։
Հին հույների նման հռոմեացիներն էլ հեթանոսներ էին և պաշտում էին բազմաթիվ աստվածների։ Հռոմեական կրոնը ձևավոևվեց տարբեր կրոնների ազդեցության ներքո։ Հին Իտալիայում հռոմեացիներից բացի ապրում էին նաև բազմաթիվ այլ ժողովուրդներ։Հատկապես ուժեղ էր Իտալիայի հնագույն ժողովուրդներից էտրուսկների դիցարանի դերը։ Էտրուսկներից հռոմեացիները վերցրին մի քանի աստվածների պաշտամունքը, սակայն հռոմեական աստվածների մեծ մասը նույնացվում էր հունական համապատասխան աստվածների հետ, այսպես՝ Յուպիտերը՝ Զևսը, Մարսը՝ Արեսի,
Վեներան՝ Ափրոդիտեն և այլն։

Հունա-հռոմեական աստվածներԻ՞նչ են հովանավորում
Յուպիտեր /Զևս/գերագույն աստված, լույսի, որոտի
հովանավոր
Մարսը/Արեսի/պատերազմի աստված
Վեներան/ Ափրոդիտեն
սիրո և գեղեցկության աստվածուհի

Հունական աստվածներին հիշեցնող հռոմեական աստվածությունների հետ մեկտեղ հռոմեական դիցաբանության մեջ հանդիպում էին նաև այնպիսի աստվածներ, որոնք շատ ավելի մոտ էին այսեղի ժողովրդին։ Մարդիկ իրենց տան մեջ հատուկ անկյուն էին ունենում, որտեղ աղոթում ու իրենց հարգանքի ու սիրո տուրքն էին մատուցում վերջիններին։ Նման աստվածությունների շարքին էր պատկանում, օրինակ, Վեստան, որն օջախի աստվածուհին էր։
Սատուրնի ու բերքի աստվածուհի Օտտայի դուստրը Վեստան օջախի աստվածուհին էր անմահության կրակի խնամողը։ Ի տարբերություն իր երկու քույրերի Յունոյի ու Սերեսի, Վեստան չէր ուզում ամուսնանալ և նախընտրում էր կույս մնալ։ Մի անգամ գեղեցկուհի Վեստան գալիս է խնջույքի և այստեղ քուն է մտնում։ Պտղաբերության Աստվածը՝ հիանալով Վեստայի գեղեցկությամբ մոտենում է Վեստային, սակայն ավանակի ձայնը արթնացնում է նրան։ Այդ դեպքից հետո, ամեն անգամ աստվածուհու պատվին տոնակատարության ժամանակ ավանակներին զարդարում են ծաղիկներով։
Կրոնը հռոմեացիների կյանքում կարևորագույն նշանակություն ուներ։ Յուրաքանչյուր հռոմեացի ուներ իր անձնական հովանավոր ոգին, որը կոչվում էր գենիուս։ Այն հայտնվում էր մարդու ծննդյան պահից և անհետանում նրա մահվան հետ միաժամանակ։ Ընտանիքի մահացած անդամները վերածվում էին ոգիների և ապրում էին այնտեղ, որտեղ նրանց թաղել էին։ Այդոգիների համար մշտապես ուտելիք և ծաղիկներ էիին տանում։
Հեթանոս հայերն իրենց աստվածներին չեն առանձնացրել օտար աստվածներից և հավասար նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։
Հունա-հռոմեական պատմագրության դերը հին Հայաստանի տնտեսամշակութային կյանքի և պատմության լուսաբանման գործում չափազանց մեծ է:Առավելապես կարևոր են Հերոդոտոսի, Քսենոփոնի և Ստրաբոնի հաղորդումները, որոնք մոտիկից ծանոթ են եղել Հայաստանին:


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ է նշանակում անտիկ։
Անտիկ նշանակում է հին-հնագույն։

2․Նշե՛ք հունական և հռոմեական աստվածների անուններ։
Զևս, Ապոլլոն, Յուպիտեր, Մարս։

3․Ի՞նչ նշանակություն ուներ կրոնը հռոմեացիների կյանքում։
Կրոնը հռոմեացիների կյանքում կարևորագույն նշանակություն ուներ։ Յուրաքանչյուր հռոմեացի ուներ իր անձնական հովանավոր ոգին, որը կոչվում էր գենիուս։ Այն հայտնվում էր մարդու ծննդյան պահից և անհետանում նրա մահվան հետ միաժամանակ։ Ընտանիքի մահացած անդամները վերածվում էին ոգիների և ապրում էին այնտեղ, որտեղ նրանց թաղել էին։ Այդոգիների համար մշտապես ուտելիք և ծաղիկներ էիին տանում։

4․Հունա-հռոմեական մշակույթը ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։

Հունա-հռոմեական պատմագրության դերը հին Հայաստանի տնտեսամշակութային կյանքի և պատմության լուսաբանման գործում չափազանց մեծ է:Առավելապես կարևոր են Հերոդոտոսի, Քսենոփոնի և Ստրաբոնի հաղորդումները, որոնք մոտիկից ծանոթ են եղել Հայաստանին:

April 13

Verb + ing / infinitive (like / want / would like)

Բացատրություն

1. Like + verb + ing

Օգտագործում ենք, երբ խոսում ենք այն բաների մասին, որոնք սիրում ենք ընդհանուր առմամբ։

Կառուցվածք
like + verb + ing

Օրինակներ

  • I like reading. (Ես սիրում եմ կարդալ)
  • She likes playing football.
  • They like watching TV.

Հիշիր՝ բայը ստանում է -ing վերջավորություն

2. Want + to + verb (infinitive)

Օգտագործում ենք, երբ ուզում ենք ասել, թե ինչ ենք ուզում անել։

Կառուցվածք
want + to + verb

Օրինակներ

  • I want to eat.
  • He wants to go home.
  • We want to learn English.

Հիշիր՝ այստեղ օգտագործվում է to + բայ (infinitive)

3. Would like + to + verb

Սա ավելի քաղաքավարի ձև է “want”-ի փոխարեն։

Կառուցվածք
would like + to + verb

Օրինակներ

  • I would like to drink juice.
  • She would like to visit London.
  • Would you like to come with me?

Շատ հաճախ օգտագործվում է հարցերում
Would you like…? (Կուզեի՞ք…)

Վարժություն 1 – Ընտրիր ճիշտ ձևը և բացատրիր ինչու

  1. I like (to read / reading) before sleep.
  2. She likes (to dance / dancing), but today she wants (to rest / resting).
  3. We would like (visiting / to visit) that museum.
  4. He likes (to play / playing) chess, but he doesn’t like (to lose / losing).
  5. They want (to go / going) to the cinema, but I would like (to stay / staying) home

Վարժություն 2 – Գտիր և ուղղիր սխալը

  1. I like to playing football.
    I like playing football
  2. She wants buying a new dress.
    She wants to buy a new dress
  3. We would like going to the zoo.
    We would like to go to the zoo.
  4. He likes to eats pizza.
    He likes eating pizza.
  5. They want go to school.
    They want to go to school.

Վարժություն 3 – Լրացրու ճիշտ ձևով (ing կամ to + verb)

  1. I like swiming (swim) in summer.
  2. She wants to learn (learn) French.
  3. We would like to have (have) a party.
  4. He likes watching (watch) films in the evening.
  5. They want to travel (travel) to Spain.
  6. I don’t like waking up (wake up) early.
  7. Would you like to drink (drink) some tea?

Վարժություն 4 – Նախադասությունը վերագրիր (օգտագործելով would like)

Օրինակ՝
I want to eat. → I would like to eat.

  1. I want to go home.
    I would like to go home
  2. She wants to drink coffee.
    She would like to drink coffee
  3. We want to visit that place.
    We would want to visit that place
  4. They want to play outside.
    They would like to play outside
  5. He wants to watch a film.
    He would like to watch a film

Վարժություն 5 – Կազմիր նախադասություններ (երկու տարբերակով)

Օգտագործիր բառերը՝
մեկ նախադասություն like + ing,
մեկ նախադասություն want / would like + to

Օրինակ՝
play football →
I like playing football.
I want to play football.

  1. read books
  2. watch TV
  3. eat pizza
  4. go to the park
  5. learn English

Վարժություն 6 – Թարգմանիր անգլերեն

  1. Ես չեմ սիրում շուտ արթնանալ։
  2. Նա ուզում է գնել նոր հեռախոս։
  3. Կուզեի՞ք գալ մեզ հետ։
  4. Մենք սիրում ենք ֆիլմեր դիտել երեկոյան։
  5. Նրանք չեն ուզում գնալ դպրոց։
April 13

4.Մեր Լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

April 9

Տասնորդական կոտորակներ

. Համեմատում (1-12)

Տեղադրեք համապատասխան նշանը (<, >, =)

  • 3.5   >   3.49
  • 0.8     =   0.800
  • 15.02   <  15.2
  • 0.009    <  0.09
  • 124.1    <   124.099
  • 7.6     <     7.61
  • 0.44   =    0.440
  • 2.34     <    2.43
  • 10.01     <   10.10
  • 0.056     =    0.0560
  • 1.001    =   1.01
  • 9.99   <    10.0

●      


●      Բ. Գումարում և հանում (13-30)

  • Հաշվեք արտահայտության արժեքը
  • 4.5 + 2.3= 6.8
  • 11.7 + 0.14= 11.84
  • 0.06 + 2.004= 2.10
  • 35.8 + 4.2= 40
  • 6.25 + 3.75= 10
  • 8.9 – 3.4= 5.5
  • 14.3 – 1.12= 13.18
  • 2.0 – 0.08= 1.02
  • 25.5 – 12.25= 13.25
  • 4.57 – 0.5= 4.07
  • 10.2 + 3.45 + 0.1= 13.48
  • 200 – 0.02= 199.08
  • 0.35 + 0.65 – 0.2= 0.92
  • 7.81 – 2.4 + 1.1= 6.51
  • 1.001 + 0.999= 2
  • 5.6 – 0.006= 5.66
  • 18.45 + 1.55= 20
  • 0.78 – 0.08 – 0.7= 0.63

●      


●      Գ. Բազմապատկում 10, 100, 1000, 10000-ով (31-45)

  • Ստորակետը տեղափոխվում է դեպի աջ
  • 0.6 x 10= 6
  • 2.35 x 10= 23.5
  • 0.005 x 100= 0.5
  • 4.1234 x 100= 412.34
  • 0.08 x 1000= 80
  • 15.7 x1000= 15700
  • 0.00067x 10000= 6.7
  • 8.2 x 10000= 82000
  • 0.2x 100= 20
  • 45.678 x 10= 456.78
  • 0.002 x 1000= 2
  • 0.09 x 10000= 900
  • 1.8 x 100= 180
  • 0.0001 x 1000= 0.1
  • 12.34 x 100= 1234

Դ. Բաժանում 10, 100, 1000, 10000-ի վրա (46-60)

Ստորակետը տեղափոխվում է դեպի ձախ

  • 6.7 : 10= 0.67
  • 234.5 : 10= 23.45
  • 56.0 : 100= 0.56
  • 0.8 : 100= 0.008
  • 2340.6 : 1000= 2.3406
  • 9.0 : 1000= 0.009
  • 74500 : 10000= 7.45
  • 15.2: 10000= 0.00152
  • 0.04 : 10= 0.004
  • 456: 100= 4.56
  • 2.2 : 1000= 0.0022
  • 10 : 10000= 0.001
  • 0.1: 100= 0.5005
  • 500.5 : 1000= 0.0008
April 7

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

1

Շարմաղ բիբին, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

— Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։

Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց և ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա և խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը։

Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած, զարմացած իրար նայեցին։ Ահ կար նրանց աչքերում։ Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում։

— Է՜ հե՜ հե՜ յ,— ալիք, ալիք դիզվեց ձայնը,— ժողովուրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ…

Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետև գզիրը ուրիշ կտուր բարձրացավ և երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց։ Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին և ուր կորան նրանց վերջին թավ ելևէջները։ Դուռը դժգոհ վրա դրեց և դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց շան նման։

— Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր…

Երբ Շարմաղ բիբին եկավ տեղը նստեց, և երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.

— Էսօր Մինասի տղան էր պատմում… Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ…

— Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում,— Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը։

— Եսի՞մ,– ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան… Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում։ Ժողովուրդ տո՛ւր… Թագավորի հրաման ա։

— Փո՛ւ, փո՛ւ…

Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե” պաղեցնում էր տաք ապուրը։ Մայրր սկսեց նրան կերակրել և ահը սրտում ամուսնուն հարցրեց.

— Մեր Ցոլակը չափումը կգա՞,— բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը։ Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։

Եվ ասում էին, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։

— Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա,— ասել էր նա և ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը։ Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին։

— Հակառակի պես հայվանն էլ ջանով ա,— ասաց Սիմոնը և սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով,— տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞։ Հալբաթ էսպես պիտի լիներ…

Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարևաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն։

Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել և ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը և փնտրում սուսամբարի տերև։ Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը և մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին։

Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի և չար վրդովանքով կանչեց…

— Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո… Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան։ Ձին մեղմ վրնջաց և վիզը մեկնեց դեպի խուրձը։

— Հը՞, բոյը կարճ չի՞, նանի… Չափումը թե չգա,— դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:

— Եսի՞մ, այ որդի…

— Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի… Չէ , չեն տանի,— հուսադրեց իրեն Սիմոնը և քայլեց փողոցով։

Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչև նա հալվեց մթնում և կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    Անծանոթ բառ չկար։
  2. Ինչպե՞ս է հեղինակը նկարագրում Շարմաղ բիբու և եկեղեցու զանգերի կապը։ Ի՞նչ էր խորհրդանշում այդ կապը նրա համար։
    Որ նա աստծու հետ կապվում էր այդ զանգով։
  3. Ինչո՞ւ է հեղինակը Շարմաղ բիբու հավատը անվանում «ռամիկ» կամ «միամիտ»։
    Որովհետը աղոթք չգիտի եկեղեցի չի գնում, բայց սրտանց հավատում է այդ զանգերին աստծուն։
  4. Ի՞նչ է տեղի ունենում, երբ հնչում է գզիրի «ահարկու ձայնը»։ Ինչպե՞ս է փոխվում տան դռան «երգը»։

    Երբ հնչում է գզիրի ահարկու ձայնը, գյուղի խաղաղ երեկոն միանգամից խախտվում է։ Տան մեջ բոլորը վախենում են, շփոթվում, նույնիսկ երեխաները զգում են վտանգը։ Պարզվում է, որ թագավորի հրամանով պետք է ձիեր տանեն, ինչը մեծ անհանգստություն է առաջացնում ընտանիքում։ Մինչ այդ դուռը «երգում էր»՝ երկար, մեղմ ու տխուր ձայնով, ինչպես մի հանգիստ երգ։ Բայց գզիրի ձայնից հետո դուռը այլևս չի երգում, այլ դժգոհ, կոպիտ ու կարճ ձայն է հանում, նույնիսկ համեմատվում է շան վնգստոցի հետ։

2

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ։ Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց և ներս մտավ գոմը։ Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ։ Սիմոնը խուրձը մսուրը դրեց և երբ ձին մռութը կոխեց մեջը,— ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը։

Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը: Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։ Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին և ոչ էլ այծերին։ Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց և դուռը դրեց։ Երեխաները քնել էին։ Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ։ Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը։

Խրճիթի հին դուռը ճռճռաց, պառավը ասեղը թողնելով՝ անհանգիստ հարցրեց.

— Հաստա՞տ ա…

— Բա հո սուտ չի՞ …

— Ի՞նչ են ասում։

— Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն…— և դարձավ մորը.— նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու։

Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու։

Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը։ Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչև վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ։ Դուրսը աստղալույս գիշեր էր։ Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները և կրակների հետ լռում էին ձայները։ Ներքևը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը։ Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին։ Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը։ Իսկ ա՞յժմ… Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին։

Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն։

— Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի,— նորից հիշեց Սիմոնը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր հատվածից անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
    չվան – պարան
  2. Դո՛ւրս գրիր Ցոլակին նկարագրող հատվածը։
    «Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել… Սիմոնը ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը»
  3. Ի՞նչ նշանակություն ուներ ձին Սիմոնի ընտանիքի համար։
    Ձին շատ կարևոր էր, որովհետև աշխատում էին նրա օգնությամբընտանիքի հիմնական օգնությունն էր առանց ձիու դժվար էին ապրելու։
  4. Ինչո՞ւ էր Սիմոնը սիրտ տալիս իրեն (քաջալերում), թե ձիուն չեն տանի։
    Որովհետև փորձում էր իրեն հանգստացնել։ Մտածում էր գուցե ձին չափերին չհամապատասխանի կամ չվերցնեն։
  5. Ի՞նչն էր անհանգստացնում Սիմոնին, երբ նա նայում էր ձիու «ջանով» լինելուն։
    Նրան անհանգստացնում էր, որ ձին շատ առողջ ու ուժեղ («ջանով») էր,
    իսկ դա նշանակում էր, որ մեծ հավանականությամբ կտանեն

3

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց (թամբել, թամքել) ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ անսել էր (լսել)մոր խոսքը և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց.

— Ջա՜ն,— ու սրբեց արցունքը։

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լիսի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

— Սիմոն, բա չպրծա՞ր…

— Եկա՛, եկա՛…

Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։ Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.

— Ապի՜, ապի՛…

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի հետևը։

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:

4

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին։ Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ։

Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը։ Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և հասել էր մինչև ձիու գավակը։ Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց.

— Ես աստծու քոռ հավատն անիծեմ… Ի՛մ աչքս էսպես արեց։ Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի։

Մի քանիսը ծիծաղեցին։ Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա.

— Անդա՛րդ հեյվան…

— Հրեն Հիբանի ձիուն տեսեք,— շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը,— կասես ղազախի ձի լինի։ Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի…

— Ի՞նչ պակաս կավալեր ա,— ձայն տվավ մեկը։— էն օրը քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած։

— Մի տեսեք է՜… Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել։ Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության,— խոսքը փոխեց դարբնի տղան։

— Ա, քիչ յավա-յավա խոսիր, է՜յ… — կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար.— տերտերը հիվանդ տեղով կարո՞ղ ա ձի նստի։

— Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜,— կծու հեգնեց մի ուրիշը։

Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան և մասնակի զրույցներ։

Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի և նրա արհավիրքների մասին։

— Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից… Լավ չի գրում, ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Մինչև անգամ չոլ դուրս գալն ա երկյուղալի…

— Իմ հորեղբայր Սիմոնն էլ ա գրել։ Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ։ Մի տեսակ անուն են ասում… էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ։ Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա։

— Նրա ի՞նչն ա որ…

— Ոտիցն ա կպել։ Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա։

— Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա,— դարձավ նրան դարբնի տղան։ Շատերը ծիծաղեցին, որովհետև Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից գավառակային ավանից այն կողմը չէր եղել։

Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.

— Անհամ անհամի տղա…

Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին։

— Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով…

— Երկու բեռ գարի…

— Էդ էլ չես առնի։

— Դե գոնե գինը տային։

— Տային էլ, որտեղի՞ց ես ձի առնում։ Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու…

— Այ տղա, էս հո կարգին զորք ենք,— և դարբնի տղան բարձր կանչեց.

— Սլուշա՜՚յ… Ափիցեր Աքել Շուղունցով…

— Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն։

— Աքել ամիս նեղանալ չի… Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել,— ասաց Իվանը և ձին ճանապարհից հանեց։

— Թամամ հաշիվ… Աբրահամի ձին չկա՝ էն ա բաղարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին…

— Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը… Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամբքի և Կաթնաղբյուր մեզ կհասնի։ Նա հո քո հավասարը չի՞ — ասաց Գիլանց Մուքին։

— Մի հաշիվ չի՞… էս գլխից հենց նրա ձին են տանելու,— ասաց Սիմոնը և տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով։

— Ոնց չէ,— առարկեց Ւվանը,— քո Ցոլակը առաջին նոմերը կհանի, նրանը չէ… Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի,— ձայնը տխուր մեղմացրեց Իվանը։

Սիմոնը վրդովվեց։

— Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են… նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել։ Ես ի՞նչ եմ տվել…

— Էս է, սև ու սպիտակ էնտեղ կջոկվի,— ասաց դարբնի տղան և խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրև գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ և ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա…

5

Արևը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր և Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու։ Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքև ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ և բաց արին ճանապարհի պաշարը։

Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե և այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից և օրվա չարիքներից,— այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ և սովորական առօրյայի հունով։

Կարծես հունձի ժամանակն էր և ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը։

Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը։

Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից և լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը։ Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել։ Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին։

Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը։

— Բարի լույս բացվի մեզ վրա և մեզ նման չարքաշ մշակների վրա… Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից։ Ողջություն լինի և արդար լիություն։ Դու մեր սրտովն անես,— և ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից, մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց։

Սիմոնը լուռ էր։

Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ և դանդաղ կրծում։ Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից։

Գյուղի ձիերի հետ արածում էր և Ցոլակը։

Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ և տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը։

Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում։ Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզը կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն։ Ցոլակին կտանեն, և հնձած արտում խուրձերը անձրևից կսևանան…

— Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ… Թե չէ՝ նրանից կարճը չկա…

— Սիմոն, հրե՜ն,— հանկարծ կանչեց դարբնի տղան և Սիմոնը ցնցվեց։

Նա գլուխը ետ դարձրեց։

Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։

Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։

Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։ Ձիավորը ձիու հետ միաձույլ էր և թվում էր, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ և արշավում էր որպես չքնաղ տեսիլք։

Գյուղացիների զրույցը դադարեց։ Բոլորը նայում էին նրա կողմը։ Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները և հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն։

Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:

— Այ ձի… Հազար մանեթ գին ունի։

— Տերն էլ պակաս փող չունի։

— Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի— ասաց դարբնի տղան։

— Նրա վրա ամենաքիչը գեներալ կնստի…

— Վրան նստողն էլ գեներալ է։

Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց և հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը։ Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա։ Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում։

— Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա,— շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը։

— Սհաթին չեմ նայել… Մինչև դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ։ Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…

Դարբնի տղան կամաց վրա բերեց.

— Տուր ինձ, ես կպահեմ։

Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց, սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ և տիրոջ խոսքը մնաց կիսատ։

Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը։ Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետևը։

— Հրեղեն ձի սրան կասե՜ն…

Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան։

6

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով և դժվար արահետներով գնում էին մարդկանց և ձիերի անընդմեջ շարքերը։

Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը։ Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար։

Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա և թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բաղերը գիշերում են նրա մռայլ խորաններում։

Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները,— ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքև, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց և ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը։

Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն և երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը և ամայի գոմերին։ Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչուն, և բարձրանում էր հետևի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը և չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով։

Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սևացել էին ձիերի հազարավոր խմբերից։

Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ։ Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից։ Կային և իրար կապած ձիերի խմբեր։ Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից և անսովոր միջավայրից։ Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր և հազար սմբակի տրորած խոտը։

Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում։ Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակն իր մորն էր կորցրել և բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի։ Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը և ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում և արնոտում բաշ ու ազդրերը։

Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը։ Հայ, թուրք իրար էին խառնվել: Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ և մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունր քշել քաղաք։

Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները։

Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի և գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով և պղնձյա ծանր մեդալներով։ Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր։

Եվ բոլորի աչքերն ուղղված էխն սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետև նրանք էին որոշում ձիու և ձիատիրոջ բախտը։

Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը։ Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում։ Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում։

Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ։

Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին և արագ հեռանում։ Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության և տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում և բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր։ Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա և ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ։ Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը։ Ապա տանուտերը կանչում էր նրան և շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը,— և այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը և նրա նախկին տիրոշ ազգանունը։

Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու։ Գիլանց Մուքին և Աքելը առաջ ընկան ամբոխի մեջ գտնելու հարևան գյուղերի մարդկանց։ Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.

— Հը՛ շա՞տ են տանում…

— Էլ մի ասեք, զուլում ա…

Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին և նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում։

— Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի… Թե չէ՝ բոյը հաշիվ չի…

Սիմոնի ոտները թուլացան։

Մինչև այդ խոսակցությունը նա դեռ աղոտ մի հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր։ Այժմ այդ էլ ցնդեց։ Նա հուսահատ մոտեցավ ձիուն։

— Ցոլա՛կ,— և ձին վրնջաց այդ ծանոթ կանչից։ Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը։ Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը։

— Ցոլակ… Գնում ես էլի…

Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ։ Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար։ Եվ հուզված, հևացող շնչով ասաց գյուղացիներին.

— Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք…

Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց։

— Էդ ո՞ւր, Սիմոն,— ձայն տվավ Սաքու տղան։

— Տանեմ գետը… Կաթնաղբյուրից ջուր չխմեց։

Այդպես փախչում են սարսափից։ Այդպես փախում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին։ Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը։

Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն։ Կարծես նրա հետևից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները և նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը։ Ահա հասավ գետափի խուլ փողոցը։ Այնտեղ էլ ձիեր կային. Նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած և ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող։

Նրանք տեսան փախչող ձիավորին և ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը։

Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով։

Ահա ետ մնաց վերջին տունը և բացվեց կարտոֆիլի դաշտը։ Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը և շունչ քաշեց։ Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց։ Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին։

Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով։ Ձին զգաց գետի սառնությունը և առանց մտրակի արագացրեց քայլերը։

Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց և տեսավ, որ ամայություն է։ Միայն ներքևը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը։ Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից և սկսեց հետևի ոտքերը կապոտել։

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց։

Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։

Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։

Մի քանի րոպեից մաշկը պլոկվեց և արնոտեց քարը։ Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեջքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

Ձին այլևս չդիմացավ, շրջվեց կողքի վրա և մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ։ Ցավից և անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգներով, վիզն ու գլուխը քսում գետափին և փորձում ոտքի կանգնել։ Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը և սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին։

— Չլինի՞ տամար տրաքեց…

Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, և թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել է երկնքից։ Հաճելի էր ջրի մեջ և բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի և ջրային խոտերի մահիճում։ Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից։ Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը և գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն։ Ցոլակը դողում էր։

Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր։

Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

Ձին հազիվ էր քայլերը փոխում։

Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։ Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…

7

Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից: Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի և պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը։ Ոմանք բարձրացել էին ձիերի վրա։ Ոտքի էին և կենտրոնում սեղանի շուրջը բոլորած մարդիկ։

Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թևերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց։ Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով և փախուստի ելք փնտրում։ Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը և ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ։

Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։

Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետևը,— մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվանները շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլևս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը։

Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում։ Զինվորները վազեցին փշալարի կողմը։ Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սև ալիքները, երբ երևում է մութ անդունդը, ապա նորից կլանեց ամեն ինչ։

Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով և ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը և վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա և մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…

Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից։ Բժիշկն արձանագրություն կազմեց և վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը։

Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ։ Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են։ Եվ բազմությունը հրելով, ձին հետևից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը և մյուսները։ Գրագիրը կարդում էր անունները։

— Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն։ Ասացինք հրես կգա։

Ամենից առաջ Շուղունց Ալեքին կանչեցին։ Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ ետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան։

Մոտեցան և զննեցին նրա ձիուն։ Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին և շպրտեցին Աքելի կողմը։ Ձեռքը վերևից հայտնեց վճիռը։ Զինվորները քաշեցին ձին։ Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետևից և անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը։

Դարբնի տղան սրախոսեց.

— Ափիցեր Աքել Շուղունցով,— բայց ոչ ոք չծիծաղեց։ Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց և դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք։

Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան։ Գնաց և տերտերի ձին։ ժամհարը գլուխր կախ եկավ։

— Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու…

Չորրորդ հերթը Կոստանդինն էր։ Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունր, որովհետև Կոստանդը նրանց մեջ չկար։ Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ։ Հրապարակի մյուս կողմից երևաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետևից։ Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը և ձեռքը վերևից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից։ Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է։ Նրանք մնացել էին ապշած։ Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ ետ տարավ ձին և անհայտացավ։

Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.

— Տեսա՞ր, որ ասում էի…

Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը և մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժ էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա։

— Չտարան,— անցավ Սիմոնի մտքով։ Բայց մարդը բարկացավ և մատը թափ տվեց Սիմոնի վրա։ Նա հայհոյում էր։ Սիմոնը վախից դողաց, գունատվեց և նստեց համետի վրա: Զինվորները Ցոլակին տարան։ Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին։ Եվ իսկույն աչքին այնպես երևաց, ասես Ցոլակը մեծացավ և դարձավ ղազախի ձի։

Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա։ Նա սթափվեց և բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ։

8

Արևն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն։ Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները։ Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները։ Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեգանց ձիու երկու կողոսկրը չկար,— ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ։

Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ։ Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետև ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու։ Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչև մութ երկինքը։ Մայրամուտի արևը աջ կողմից նրանց ոսկեվորել էր։ Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետևից, ինչպես կռունկի երամ և թվում էր, թե բեռների տակ կքած սև ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչև մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց։

Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց։

Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը։

Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը։

Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։

Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թաթախեցին սառը ջրում։ Մութն ընկնում էր և ճանապարհ դեռ շատ կար։

Սիմոնը նայեց ներքև… Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը, նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը։ Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ։ Ու ետ նայեց Սիմոնը։ Այնտեղ, ներքևը, խավար էր, խավարի մեջ քաղաքը և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը։

Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև, քարերի վրա, զրնգացին ծանր պայտերը։ Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը։

Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ. — Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…

Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքացավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա։

9

Կեսգիշեր էր, երբ տուն հասան։

Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։

— Ապի՛, բա Ցոլա՞կը։

Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։

Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։

Պառավը լալիս էր…

Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

April 6

A Door to Another World

Reading is like opening a secret door. When you open a book, you can go anywhere. You can travel to a far country, meet interesting people, or even talk to heroes and animals. Books let you live many lives in one life.

Reading is more than words on paper. It is an adventure for your mind. When you read, you imagine colors, sounds, and feelings. You think in new ways and see the world differently. A small story can make you laugh, cry, or dream.

Books are friends. They are always there when you need them. They never judge you and always teach you something new. Even a few pages a day can make your world bigger and brighter.

Reading is not just for school. It is a key to freedom. A person with a book in hand can escape boredom, fear, or sadness. With reading, the mind travels, and the heart grows.

So, open a book today. Step through the secret door. Let your imagination fly, and discover new worlds waiting for you.

Exercise 1 – Match the words with their meanings

Համապատասխանեցրու բառերը բացատրություններին.

  1. adventure-b
  2. imagine-d
  3. freedom- e
  4. secret- c
  5. discover- a

a. to find something new
b. something exciting or unusual
c. something not known by many people
d. to think of pictures in your mind
e. being free, not controlled

Exercise 2 – Fill in the blanks

Լրացրու նախադասությունները ճիշտ բառերով.

(books, imagine, world, friends, adventure)

  1. Reading is an adventure for your mind.
  2. Books are like friends.
  3. When you read, you imagine many things.
  4. Books can make your world bigger.
  5. Reading helps you travel without leaving your home.

Exercise 3 – Choose the correct word

Ընտրիր ճիշտ տարբերակը.

  1. Books let you (run / live / eat) many lives.
  2. Reading is more than (food / words / games) on paper.
  3. Books can help you escape (joy / boredom / fun).
  4. A small story can make you (sleep / laugh / jump).
  5. Reading is a key to (freedom / school / homework).

Exercise 4 – Find synonyms

Գտիր տեքստից բառեր, որոնք ունեն նույն իմաստը.

  1. trip → journey
  2. people → friends
  3. think → imagine
  4. large → big
  5. start → open

Exercise 5 – Make your own sentences

Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով.

  1. imagine- I imagine a magical world when I read.
  2. book- This book is very interesting.
  3. adventure- The story is full of adventure.
  4. freedom- Reading gives me freedom.
  5. discover- I want to discover new places.

Կարդա բացատրությունը և գուշակի՛ր բառը.

  1. Something exciting → adventure
  2. To see pictures in your mind → imagine
  3. To find something new → discover
  4. A person in a story → character
  5. A place far away → country

Exercise 1 – Թարգմանիր անգլերեն

  1. Կարդալը նման է գաղտնի դուռ բացելուն։
  2. Գրքերը մեր ընկերներն են։
  3. Դու կարող ես ճանապարհորդել հեռավոր երկրներ։
  4. Ընթերցանությունը զարգացնում է միտքը։
  5. Գրքերը քեզ սովորեցնում են նոր բաներ։

Exercise 2 – Թարգմանիր հայերեն

  1. Books let you live many lives.
  2. Reading is an adventure for your mind.
  3. A small story can make you laugh.
  4. Books never judge you.
  5. Open a book and discover new worlds.