November 5

Ճամփորդություն Բջնի

Մենք սկզբում գնացինք Բջնիի դպրոց։ Այնտեղ մենք նրանց դասարանների համար արտասանեցինք և նրանք էլ մեզ համար արտասանեցին։ Հետո մենք գնացինք Բջնիի եկեղեցի, այնտեղ կերանք ու մտանք եկեղեցի։ Հետո մենք գնացինք Բջնիի բերդ, այնտեղ մենք տեսանք ցորենի ամբարները և մտանք Բջնիի բերդ։ Եվ գնացինք դպրոց։

October 31

Փաստեր Բջնիի մասին

Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես՝ 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։

Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։

September 7

Ճամփորդություն Գառնի

Ես գնացի Գառնի։ Այնտեղ ես մտա Հառնիի տաճար։ Հետո մենք իչանք Գառնիի ձոր։ Ինձ այնտեղ դուր եկավ, որովհետև քարերը կախված սառույցների պես էին։ Հետո ես այնտեղ տեսա Գառնիի նկարով կոպեկ։ հետո մենք գնացինք Գառնիից։ Ինձ դուր եկավ Գառնիում։

May 25

«Համբարձման ծեսը Անտառուտի միջնակարգ դպրոցի հետ»

Մենք գնացինք Անտառուտ և այնտեղ նշեցինք համբարձման ծեսը։ Մենք սկզբում աղբյուրից յոթ բուռ ջուր հավաքեցինք, հետո մեջը յոթ քար գցեցինք։ Հետո գովացինք ընտանիքի փոքրերին։ Հետո մենք գնացինք ուտելու։ Ուտելուց հետո մենք խաղացինք պախկվոցի։ Հետո երգեցինք։ Եվ գնացինք եկեղեցի։ Այդ եկեղեցում Սամսոնի պապիկի դասընկերը քահանա էր աշխատում նրա անունն էր Տեր Վարդան։ Հետո մենք նկարվեցինք ու գնացինք դպրոց։ Ինձ ճամփորդությունը շատ դուր եկավ։

May 8

Ժողովրդական արվեստի թանգարան. Ուսումնական ճամփորդապատում

Մայիսի 5-ին մենք գնացել էինք Ժողովրդական Արվեստի թանգարան։ Այնտեղմենք իմացանք, որ հին ժամանակներում մարդկանց ամեն մի ընտանիք ուներ իր գաթայի կաղապարը ու ամեն մեկինը տարբեր կաղապարներ էին՝ տարբեր զարդանախծերով։ Մենք վերջին սրահում տեսանք կարպետներ և գորգեր, տեսանք աղավնու տեսքով նավ, որի մեջ աղ էին լցնում, տեսանք կշեռքներ, ժանյակե աշխատանքներ։ Մենք ամենավերջին սրահում նստեցինք երազանքի աթոռին և մեր երազանքը ուղարկեցինք տիեզերք։

March 25

Էդիտ Պրինտ

Մենք գնացինք Էդիտ Պրինտ և տեսանք մոտավորապես միլիոն հատ թուղթ։ Հետո գնացինք գրքի պատյան սարքելու տեղը, որտեղ գրքի պատյանը դնում էին սարքի մեջ, և նա ամրացնում էր: Հետո գնացինք այնպիսի տեղ, որ գրքի ավելորդ մասերը սարքի դանակով կտրում էին:

January 11

Բրեմենյան երաժիշտները

Ինձ ամենից շատ դուր եկավ կատուն, համ էլ ներկայացումը հնդանրապես լավն էր։ Ինձ թագավորը դուր չեկավ, որովհետև հիմար էր։ Կատվից բացի, ինձ դուր եկավ աքլորը ։ Իսկ հետո էշը, որովհետև կառքը ինքն էր տանում։ ԵՎ ամենա վերջինը շունը։ Բայց մուլտֆիլմը ինձ ավելի դուր եկավ։