Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում
Ուրբաթ-համերգ՝ «Ծովինար՝ Սանասարի, Բաղդասարի ծնունդը». 31.10.2025

Ծովինար՝ Սանասարի, Բաղդասարի ծնունդը
Օր՝ հոկտեմբերի 31
Ժամ՝ 15.15
Վայր՝ Մայր դպրոց
Իրականացումը՝ «Պարերգերի ուսուցում», «Պարատուն», «Համերգով ուսուցում», Սասնա ծռեր․ Սանասար և Բաղդասար նախագծերով ուրբաթ-համերգ՝ «Ծովինար՝ Սանասարի, Բաղդասարի ծնունդը»
Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց
Մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, նախագծային խմբեր, հյուրեր, այլք
Բովանդակության պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան, Սոֆյա Մամյան
Պարուսույց-խորհրդատու՝ Տիգրան Զոհրաբյան, Լաերտ Գրիգորյան, Մերի Գարեգինյան
Լուսաբանումը՝ Հյուսիսափայլ TV՝ Քրիստինե Շահբազյան և ընկերներ, Տաթև Աթոյան
Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Համագործակցություն՝ Կրթահամալիրի Քոլեջ՝ Լաերտ Գրիգորյան և ընկերներ, Տիգրան Զոհրաբյան և ընկերներ, «Նռանե» դաստիրակաների երգի և պարի համույթ, Միջին դպրոց՝ Մերի Գարեգինյան և ընկերներ
Ծրագիր
• Միասնական կատարում. «Անդաստան», խոսք Դ. Վարուժան, երժ. Մ. Խորենացի, մշ. Ա. Շահնազարյան
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
- Պարողջույն՝ Նարե, Նինարե-Լաերտ Գրիգորյան և ընկերներ
Քոլեջ, «Նռանե» դաստիարակների երգի, պարի համույթ
- Հովհ. Թումանյան՝ «Համերգ»
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
- Հոյ, Նար
Հոյ, Նար, ջանըմ նար,
Հոյ, Նար, ջանըմ նար:
1.Ամպեր էրաց, հով էրաց,
Հոյ, Նար, ջանըմ նար,
Անձրև էրաց, ծով էրաց.
Հոյ, Նար, ջանըմ նար,
2.Արև էրաց, լուս էրաց,
Հոյ, Նար, ջանըմ նար,
Բարև էրաց, շող էրաց,
Հոյ, Նար, ջանըմ նար:
Հոյ, Նար, ջանըմ նար,
Հոյ, Նար, ջանըմ նար:
- Հոյ, Նարե
Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:
Հո՜յ Նարե, ջաղացս՝ պատիկ — պատիկ,
Ջա՜ն Նարե, աչքերդ՝ նռան հատիկ,
Հո՜յ Նարե, ամեն քեզի տեսնելիս,
Ջա՜ն Նարե, հա՛մ Համբարձում, հա՛մ Զատիկ:
***
Հա՛յրիկ թագավոր,
Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝
էրթանք Հիլի, աղբրներու վերան զբոսանք.
Ման գանք չուր իրիկուն,
Իրիկուն դառնանք, էրթամ իմ տեղ:
- Հոյ նար, նարե նար
1.Ես ու յարս ջահել ենք,
Հոյ նար, նարե նար,
Պայման արե, կապել ենք:
Համ օսկի կուզեմ, յարո ջան,
Համ արծաթե քյամար:
2. Հենց որ կիտամ քեզ իմաց,
Հոյ նար, նարե նար,
Իրգուն էլի դուռը բաց:
Համ օսկի կըբերեմ, յար ջան,
Համ արծաթե քյամար:
3. Ես ու յարս էրինք ուխտ,
Հոյ նար, նարե նար,
Մոմ վառեցինք էրկու ջուխտ:
Համ օսկի կուզեմ, յարո ջան,
Համ արծաթե քյամար:
4. Իմ յարը մինուճար է,
Հոյ նար, նարե նար,
Ափսոս որ սիրտը քար է:
Համ օսկի կուզեմ, յարո ջան,
Համ արծաթե քյամար:
- Նարմ նանայ
Նարմ նանայ, սիրուն աղջիկ,
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
1.Գնա, գնա, հետ քեզի գամ
Նարմ նանայ, սիրուն աղջիկ,
Հետ քու ուլունքի ձենին գամ
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
Կրկ.
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
Նարմ նանայ, սիրուն աղջիկ,
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
2. Քեզի մեռնեմ, պստիկ լուսնակ
Նարմ նանայ, սիրուն աղջիկ,
Ուստից կուգաս մենակ-մենակ
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
Կրկ.
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
Նարմ նանայ, սիրուն աղջիկ,
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
3. Ծառ եմ տնկել, քեզ նմանակ
Նարմ նանայ, սիրուն աղջիկ:
Խաղող բռնենք սև ու սպիտակ
Կրկ.
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
Նարմ նանայ, սիրուն աղջիկ,
Նարմ նանայ, մարալ աղջիկ:
***
Գնացին, էլան սարի վերև,
Էնտեղ նստան բլրի վերա, կերխում արին,
Հետո ման էկան, տեսան Կապուտ ծով.
Գնացին ծովափ սեյր անելու:
- Պար՝ Թաշկինակներով-Միջին դպրոցի և Հյուսիսային դպրոցի նախագծային խմբեր
***
Իրիկուն որ տի դառնար, տուն գար
Ծովինար ասաց աղջիկներուն.
— Աղջի՛կներ, դուք գնացեք, ման էկեք,
Ես էրթամ, քիչ ջուր խմեմ:
- Ծովինար, հոյ նար
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան,
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան:
1.Ծովինար էլավ, կէրթեր հովին, Ծովինար ջան,
Լուսընակ զարկեց վըզի դողին, Ծովինար ջան,
Ես ղուրբան եմ քու ստեղծողին, Ծովինար ջան:
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան,
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան:
2.Ծովինար էլավ, կէրթեր մարագ, Ծովինար ջան,
Իր ուտելիք՝ մեղր ու կարագ, Ծովինար ջան,
Իր հագնելիք քեզ մումբարաք, Ծովինար ջան:
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան,
Ծովինար, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր, հո՛յ-նա՜ր,
Ծովինար ջան:
***
Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.
Նայեց, տեսավ ծովին ծեր չկա:
Շատ նեղացավ աղջիկն ման գալով,
Էնոր ծառա շատ ծարվեցավ,
Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.
- Նարե
1.Նարեն ելել է, սար սնձի կերթա,
Մազերն արձակել, շաղ տալեն կերթա:
Յարոջ աչքի դեմ կաքավի նման,
Սեր անելեն յար, էլել է կերթա:
Կրկ.Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:
2.Սարերի եղնիկ, դու չքնաղ Նարե,
Հազարներին յար, սիրտ կհմայե,
Կարոտած աչքի դու չքնաղ երազ,
Հմայված տեսքի, ախ սիրո մուրազ:
Կրկ. Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարը ախ մինուճար է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարը ախ մինուճար է,
Իմ սիրած յարը ախ մինուճար է:
***
— Էս ծովի ջուր շատ աղի է:
Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,
Ես խմեի, սրտիս պապակն անցներ:
— Աստված, դու մեկ աղբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի լուս ու ճար անես:
- Կոպալային ռիթմեր
***
Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,
Մի շատ համեղ ջուր դուրս էկավ:
- Հոպա զարկե ու քելե
1.Կուժն առա գացի աղբյուր
Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜
Լցրեցի կժով պաղ ջուր:
Հոպա զարկե՜ ու քելե՜:
2.Ջուր կուգա բարձր սարեն
Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜
Կթափվի մարմար քարեն
Հոպա զարկե՜ ու քելե՜:
3.Մատանուս կապուտ ակը,
Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜
Ցոլաց, ընկավ ձեր բակը:
Հոպա զարկե՜ ու քելե՜:
4.Մատանուդ կապուտ ակը,
Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜
Ի՞նչ գործ ունի մեր բակը:
Հոպա զարկե՜ ու քելե՜:
***
Մի բուռ լիք ջուր խմեց,
Մեկ էլ՝ մի բուռ կիսատ:
Աղբուրըն ցամաքավ:
Էդ էրկու բուռ ջրից հղացավ:
- Հոյ Նար, նար
1.Այ աղջիկ, գոտիկ չունեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Թուշըդ դեմ արա, պաչեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Արի, սելով սար տանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
2.Սար կը տանես, այ տըղա,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Հետըդ ինձ տուն կը տանես,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Մեր գեղի միջով տանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
***
Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
Ինը րոպե որ թամամավ,
Էնոր ժամանակ լրացավ,
Էրկու տղա բերեց:
***
Մելքիսեթ քահանան էկավ,
Թոնդրան վերա կնքեց.
Ջոջ տղի անուն դրեց Սանասար,
Պստիկին՝ դրեց Բաղդասար։
- Յարխուշտա-Տիգրան Զոհրաբյան և ընկերներ
- Կարնո քոչարի
Բնագիտության ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվարից մայիս)
1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։
Բնագիտությւոն 6
2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
արել եմ բայց հղումը չեմ կարողանում քոփի անել։
3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։
չեմ մասնակցել։
4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո, երբ մեկը աղբը քցի գետնին կասեմ տար քցի աղբամանը։
5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։
բոլորը։
6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում։
չեմ կարող։
7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
10/6
Մաթեմատիկա
1. Կատարել բաժանում․
ա) 45,2։10= 4.52
բ)521,36:100= 5.2136
գ)4,5:10= 0.45
դ)3126,77:1000= 3.12677
ե) 365,55:100= 3.6555
զ)7889,5:1000= 7.8895
է) 3:100= 0.03
ը)40:10000= 0.004
թ)1212,3:1000= 1.2123
ժ)2524 :100= 25.24
ի)324,6:10= 32.46
լ) 5,477:10= 0.5477
2. Կատարել բազմապատկում․
ա) 321,26 ⋅ 10= 3212.6
բ)45,112 ⋅ 10= 451.12
գ) 1,23451 ⋅ 1000= 1234.51
դ) 25,81 ⋅ 1000000= 25810000
ե) 12,789 ⋅ 100= 1278.9
զ)72,84⋅10000= 728400
է)2,4⋅1000= 2400
ը) 321⋅10= 3210
3. Տասանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9,4 սմ: Գտիր տասնանկյան պարագիծը: /Տասանկյունը պատկեր է, որն ունի 10 կողմ և 10 անկյուն։/
մեկ կողմը 9.4 սմ
Պատ. 9.4×10= 94
4. Կատարել բազմապատկում․
ա) 15,6 ⋅ 10= 156 բ)44,788 ⋅ 10= 447.88 գ) 0,451 ⋅ 10= 4.51 դ) 7,878 ⋅ 100= 787.8
ե) 19,19 ⋅ 100= 1919 զ)9500,7⋅100= 950070 է)741,785⋅1000= 741785 ը) 321,67⋅1000= 321670
5. Կատարել բաժանում․
ա) 15,8։10= 1.58
բ)152,96:100= 1.5296
գ)456,582:10= 45.6582
դ)10361,5:1000= 10.3615
ե) 528,9:100= 5.289
զ)1122,5:1000= 1.12225
է) 540,3:100= 5.403
ը)245:1000= 0.245
6. Հաշվիր հավասարակողմ տասանկյան պարագիծը, որի կողմը 12,6 սմ է։ Ընդ որում տասանկյունն ունի 10 կողմ, որի բոլոր կողմերը հավասար են (հավասարակողմ)։
մեկ կողմը 12.6
Պատ. 12.6×10= 126
մաթեմատիկայի 3֊րդ ուս.շրջանի ամփոփում
- Տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը։
մաթեմատիկա 6 - Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Այո-ոչ
համարյա այո - Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝
կատարում եմ ինքնուրույն
կատարում եմ ծնողներիս օգնությամբ
մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը - Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
Այո - Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ
Առաջին մակարդակ - 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
10/7 - Անպայման լրացրու բացթողումներդ:
Աշխարհի 7 հրաշալիքները
Եգիպտական բուրգեր

Հրաշալիքների առաջին ցանկը Ք. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։
Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում Ք. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։
Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը Ք. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանըտեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։
Հռոդոսի կոթող

Ք. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն եգիպտացիների դեմ տարած հաղթանակի, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի եւ կործանվել է Ք. ա. 222 թ.-ին՝ երկրաշարժից։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:
Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ Ք. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6 հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և պարտեզ էր գցված։ Ք. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։
Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, Ք. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։
Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը սկսել է կառուցվել Ք. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսի
ֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Ք. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։
Աշխարհի նոր 7 հրաշալիքները
2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։
Պետրա

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ ժայռերի մեջ։ Ք. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել էիր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ,դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։
Չինական մեծ պարիսպ

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ)
ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են Ք. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից
(Ք. ա. 221 թվական) հետո կանգնեցվել
է պաշտպանական հոծ պատը։
Կոլիզեում

Կոլիզեումը հին հռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50 հզ տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Այն ուներ արևից պաշտպանող շարժական առագաստ։Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։
Չիչեն-Իցա

Չիչեն-Իցա քաղաքը Մեքսիկայի Յուկատան թերակղզում է, եղել է մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնը։
Հիմնադրվել է հավանաբար 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178թվականին ավերել է։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։
Մաչու-Պիկչու

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդքաղաքը մոռացված էր։ 1911 թվակա
նին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։
Թաջ Մահալ

Թաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ)Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան
շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայիմոտ։ 74 մ բարձրությամբ հինգ գմբեթանի շենք է՝ կից պարտեզով։
Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75տարում 2 անգամ նորոգվել է։
Հարցեր և առաջադրանքներ
1.Թվարկե՛ք աշխարհի հին 7 հրաշալիքները։
2․Թվարկե՛ք աշխարհի նոր 7 հրաշալիքները։
3․Դրանցից որո՞նք քեզ դուր եկան և ինչու՞։
Խաչատուր Աբովյանի դիմանկարի պատմությունը
Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի մշակութային հազվագյուտ նմուշներից է Խաչատուր Աբովյանի 20.5×27.5 սմ չափսի յուղաներկ դիմանկարը, որը թանգարան են բերել Աբովյանի թոռները 1938 թվականին:

Իր գոյության առաջին 50 տարվա ընթացքում նկարը մեծ փորձությունների է ենթարկվել: Աբովյանի անհետացումից հետո նախ կորել է: Աբովյանի որդին՝ Վարդանը,Կովկաս վերադառնալով և երկար որոնումներից հետո գտել է անխնամ վիճակում, մաշված, տեղ-տեղ ներկը թափված: Նրա խնդրանքով նկարը վերականգնել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, կտրատել է մաշված եզրերը, կպցրել թղթի վրա, բաց տեղերը լրացրել համապատսախան ներկերով: Ե՞րբ է ստեղծվել նկարը, ո՞վ է հեղինակը: Այս հարցերի ստույգ պատասխանը վերջապես տվել է Աբովյանի կյանքի և ստեղծագործության հետազոտող Պիոն Հակոբյանը:
Նկարի հեղինակն է դորպատյան նկարիչ Լյուդվիգ Ֆոն Մայդելը: Նա Աբովյանին նկարել է մոտավորապես 1830 թ. աշնանը, երբ Աբովյանը նոր էր ժամանել Դորպատ և 20-21 տարեկան էր։
Դասարանական աշխատանք
1․ Հաշվիր
ա) +38 ։ (-19) = -2
բ) -60 : (-30) = +30
գ) – 72 : (+8) = -9
դ) -55 : (-5) = +11
ե) -300 : (+3) = -100
զ) +837 : (-1) = -837
է) 0 : (-14) = 0
ը) -121 : (-11) = -11
թ) +39 : (-13) = -3
2. Գրիր այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն․
ա) -3 • (7) = 21
բ) 6 • (-6) = -36
գ) -10 • (0) = 0
դ) (-3) • (-3) = 9
3. Կատարիր բազմապատկում
ա) (-4) • (+8) = -32
բ) (+9) • (-12) = -108
գ) (-4) • (-20) = 80
դ) (+15) • (-4) = -60
ե) (-5) • (-12) = 60
զ) (+21) • (-4) = -84
5․ +30 թիվը ներկայացրու՝
ա) տարբեր նշաններ ունեցող երեք արտադրիչների արտադրյալի տեսքով
-2x-5×3
բ) չորս արտադրիչների արտադրյալի տեսքով
-2x-5x3x1
6․ Ի՞նչ թիվ կարող է լինել x-ի փոխարեն
|x| : (−21) = 24 – 31
|x:-21= -7
x= -7x-21
x=147
Պատասխան՝ x1 = -147 x2 = 147
7․ Ընտրիր սխալ պնդումը.
ա) Երկու բացասական թվերի քանորդը դրական թիվ է:
բ) Բացասական թիվը դրական թվի վրա բաժանելիս ստացվում է դրական թիվ:
Հիշեցում։ Ամբողջ թվերը իրարից հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:
8. Կատարիր գործողությունը․
ա) 4 – (-3) = +7
բ) -2 – (-2) = +4
գ) -5 + (-15) = -20
դ) -26 + 6 = -20
ե) -11 – 19 = -30
զ) -14 – (-24) = +14
է) -5 – (-5) = -10
ը) 32 – 52 = -20
9. Որոշիր նշանը
ա) (+) : (-) : (-) : (+) = +
բ) (-) : (-) : (+) : (+) = +
գ) (+) : (+) : (+) : (-) = –
դ) (+) : (-) : (-) : (-) = –
ե) (-) : (-) : (-) : (-) = +
զ) (-) : (+) : (+) : (-) = –
10. Գրիր երեք իրարից տարբեր ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար է 0-ի։
2+3-5= 0
2+2-4= 0
2+1-3= 0
Ծաղկավոր բույսերի մասին
1. Ո՞րն է ծաղկավոր բույսերի ընդհանուր թիվը մոտավորապես
ա) 320000
բ) 280000
գ) 150000
դ) 500000
2. Ինչպե՞ս են կոչվում ծաղիկ ունեցող բույսերը
ա) Սերմնավոր
բ) Ծածկասերմ
գ) Մերկասերմ
դ) Ջրիմուռ
3. Ո՞րն է վեգետատիվ օրգան
ա) Ծաղիկ
բ) Պտուղ
գ) Արմատ
դ) Սերմ
4. Ո՞ր օրգանն է ապահովում բույսի սեռական բազմացումը
ա) Արմատ
բ) Ցողուն
գ) Ծաղիկ
դ) Տերև
5. Արմատի հիմնական գործառույթներից չէ
ա) Ջրի կլանում
բ) Բույսի ամրացում
գ) Լուսասինթեզ
դ) Նյութերի կլանում
6. Գլխավոր արմատը զարգանում է՝
ա) Ցողունից
բ) Տերևից
գ) Սաղմնային արմատիկից
դ) Ծաղկից
7. Հավելյալ արմատները առաջանում են՝
ա) Միայն գլխավոր արմատից
բ) Այլ օրգաններից
գ) Միայն սերմից
դ) Միայն տերևից
8. Ո՞ր բույսն ունի առանցքային արմատային համակարգ
ա) Ցորեն
բ) Սոխ
գ) Գազար
դ) Եգիպտացորեն
9. Փնջաձև արմատային համակարգ ունեցող բույս է՝
ա) Լոբի
բ) Արևածաղիկ
գ) Ցորեն
դ) Գազար
10. Արմատային համակարգը դա՝
ա) Միայն գլխավոր արմատն է
բ) Բոլոր արմատների ամբողջությունն է
գ) Միայն կողքային արմատներն են
դ) Բույսի վերին մասն է