March 22

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում. _ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում,

որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

թոթվում – ուսերը թափ տալ

զանազան – պես-պես

խրճիթ – խղճուկ տուն

2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Որովհետև գուլպաները թարս էր հագնում;

3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Երբ գնում եմ հյուր ու մեծերը նստում են սեղան, երեխա չկա ու խաղալիք չկա։

4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

– Որովհետև դարակները փոքր են, իսկ սեղանները՝ մեծ։

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

– Որ լավ լողա։

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Որովհետև իրենց դրել են ուժեղի տեղ։

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

Որովհետև կենդանի չեն։

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որ աճի։

5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն – հարցուփորձ, սիրահարված։

Պատառաքաղ – պատառոտել, ծաղկաքաղ։

Նամականիշ – նամականի, նշատետր։

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

թարս, զարմանալի, ճիշտ

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

դանակ- սուր դանակ

պատառաքաղ- սպիտակ պատառաքաղ

հարց- հետաքրքիր հարց


Posted March 22, 2023 by trdatterabrahamyan in category մայրենի, մարտ ամիս

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*