October 9

My day

  1. Դիտել տեսանյութը:
  2. Բլոգում գրել նոր սովորած բառերը: Բոլորը գիտեի։
  3. Պատմիր քո օրվա մասին:

I get up. I have breakfast. I play outside. I go home. I have dinner. I take a shower. I go to bed.

Լրացուցիչ առաջադրանքներ:

Fill in: he, she, it, we or they.
1. Maria is she

4 you and I are we.

7 woman is she.
2 hat is it.

5 boy is he.

8 Tom and I are we.
3 buses are they.

6 Carmen and Pedro are they.

9 frog is it.

Now write sentences about what you can and can’t do.
1. I can read books.
2 I can swim.
3 I can play.
4 I can`’t ride a bike.
5 I can play football.
6 I can run.
7 I can climb.
8 I can’t fly.

Category: English | LEAVE A COMMENT
October 9

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,

Թե պատահմամբ,

Մի մեծ ագռավ

Մի գունդ պանիր

Դաշտում գտավ,

Կտուցն առավ,

Ծառին թռավ։

– Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

Բայց դեռ չառած համը իսկի,

Աղվեսն անցավ ծառի մոտով,

Գերվեց, էրվեց պանրի հոտով։

Վազեց գնաց բերնի ջուրը,

Եվ թուլացան կուռն ու ճուռը,

Էն ժամանակ իրա ձևին,

Ծառի տակից, աչքն ագռավին,

– Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,

Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։

Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

Ես քո գերին

Քո էդ սևիկ

Վառ աչքերին,

Նուրբ ծալքերով

Զույգ թևերին։

Մի դու մտիկ,

Էդպես քթիկ,

Էդպես ճտիկ,

Մախմուր ագին,

Խաս ու ղումաշ,

Ատլասն հագին։

– Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի

Ձայնն էլ կըլի հրեշտակի։

Երգի, քուրիկ, մի ամաչի,

Իմ ուզածը մի մեծ բան չի։

Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ

Երգելում էլ եղար վարպետ,

– Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,

Թռչունների մայր թագուհի։

Ագռավ ազին իրեն տված

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային

Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մեղուշ – դուրեկան

Ղումաշ- բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ

Կուռն ու ճուռը- թև և ոտք

Մախմուր- թեթև հարբած

Խաս- ընտիր

Ատլաս – բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ

ըռխել – վերցնել

2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

Աղվեսը խորամանկ էր, ագռավը՝ միամիտ։

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվեսը շատ սոված էր։

5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Ագռավը պանիր գտավ, աղվեսը շողոքորթելով խլեց։

October 4

Արև

Արև (տեղեկատվական)

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:

Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի: Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

15 Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Գրի՛ր հոմանիշ բառեր.

 Արեգակ – արև

Ջերմություն – տաքություն

 Խավար – մութ

3. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում; Ես գիշերը երկնքում տեսնում եմ աստղեր, լուսին։

 4. Լուսինը երկնքում ի՞նչ է անում: զարթնում է։

5. Աստղերը երկնքում ի՞նչ են անում: Փայլում են։

6. Շարունակի՛ր. Իրականում մեր երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ։ Եթե Արեգակը չլինի, երկրի վրա կյանք չի լինի։ Երբ մեզ մոտ մութ է, հակառակ կողմում լույս է։

October 4

Վայր ընկնող աստղերը

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Վիթխարիշատ մեծ, հսկա

  1. Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ աստղեր են հայտնվում։

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան արևը։

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում։

  • Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել- լուսանալ

շատ- քիչ

մեծ- փոքր

տաք- սառը

հեռու- մոտիկ

մութ- լույս

թույլ- ուժեղ

  • Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
  • Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան սյունակում.
Ի՞նչԻնչե՞րԻնչպիսի՞
 արևաստղեր վիթխարի
 երկինք գնդեր պայծառ
 լույս  անթիվ-անհամար
   տաք
   մեծ
հրեղեն
October 3

Կաքավներ

Մոխրագույն կաքավ. էգը և արուն
Քարակաքավ

Կաքավները հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ են: Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում:Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված: Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ: Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ: Արտաքինից նման է լորի: Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն: Փորին կա սևավուն բիծ: Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում: Դնում են 10-20 ձու: Թխսակալում է էգը 24-25 օր: Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում: Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ: Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված: Մեծ քանակով պահպանված է Եղեգնաձորում և Վայքում: Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ: Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս:Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ: Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով:Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ: Դնում է 8-20 ձու: Թխսակալում է էգը՝ 28-30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր: Հանդիպում են փոքր երամներով:Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով: Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն:Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի:

  • Հին և միջնադարյան Հայաստանում հմուտ մենապարողներին անվանում էին կաքավողներ, իսկ պարահրապարակները` կաքավարաններ: Հայկական մի շարք բնակավայրերի ու շինությունների անուններ նույնպես կապված են կաքավի անվան հետ` Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ և այլն: Կաքավի մասին հյուսվել են շատ բանաստեղծություններ ու երգեր:
October 3

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
  • Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը. արևը
  • Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը. արևը
  • Շարունակի՛ր.

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը։

Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։

Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր։

Լուսինն իր լույսը չունի այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

October 2

My family

  1. Կարդալ հատվածը:

I am Ann. I am from London. My family is big: Father, Mother, my sister and brother, my grandmother and grandfather. My father’s name is Mike. He is 35. He is an actor. My mother’s name is Kate. She is 33. She is a doctor. My brother’s name is Bob, he is 12 and my sister’s name is Jane, she is 15. They are pupils. My grandfather is 64 and my grandmother is 50.

2. Պատմիր քո ընտանիքի մասին:

3. Ներկայացրու ուսումնական բլոգում քո ընտանիքը փոքրիկ պատումի տեսքով, օգտվիր օրինակից:

Hello, my name is Trdat. My family is small. I have father, mother, brother. My father’s name is Hrant. He is 46. He is a historian. My mother’s name is Gayane. She is 38. She is a sociologist. My brother’s name is Hrahat. He is 11 months old.

Լրացուցիչ առաջադրանքներ:

4. Նկարիր ընտանիքդ և կցիր նկարը բլոգում հրապարակված պատումին:

5. Դասավորել նախադասություններն այնպես, որ ստացվեն նախադասություններ:

Ann/Mom/has/a/Dad/and. Ann has a mom and dad.

Twelve/is/brother/my. My brother is twelve.

Grandpa/65/my/is. My grandpa is 65.

Have/I/family/big. I have big family.

6. Տեղադրիր համապատասխան a կամ an.

__a___ball, __an__apple, _a___cat, _an____egg, ___a___dog, __a___frog, ___an___umbrella, ___a____box, ___a___yo-yo, __a___queen, ___an____onion,____a__glass, __a__man, __a___kite, __a___pen.

Category: English | LEAVE A COMMENT