May 24

Ութոտնուկ նապաստակը

– Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի

կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ

ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական

ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ

էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ)

բառերը:

Զարմանալի – սովորական

Արտասովոր – սովոր

Վազել – քայլել

Հավատարիմ – անպատասխանատու

Ընկնել – կանգնել

2. Առանձնացրո՛ւ ամենազարմանալի հատվածը:

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

3. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտի՛ր, թող միայն ո՞վ, ի՞նչ

արեց հարցերին պատասխանող բառերը:

Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Նա ուներ։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Ես վազում էի։

4. Հորինի՛ր։

«Ալարկոտ նապաստակը»


Posted May 24, 2023 by trdatterabrahamyan in category մայիս ամիս, մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*