May 30

Կես ձին

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա և թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը և, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր և ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի և զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետևի մասը կտրված է և ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետևից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետևիս մի մեծ լիճ էր գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ և հանելուկը պարզեց:

Երբ ես հետևելիս եմ եղել թշնամիներին և բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են և ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետևի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

-Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետևից և նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետև թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին և մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անծանոթ բառ չկա։

2. Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:

Ինձ կիսեցին։ Հետո ես գնացի ջուր խմելու, բայց չէի կշտանում, որովհետև ետևս չկար։ Վերջում իմ ետևը կարեցին ինձ։

3. Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

Փաստ 1. Ձիերը կարող են քայլել և վազել ծնվելուց ընդամենը մի քանի ժամ հետո։

Փաստ 2. Տնային ձիերը սովորաբար ապրում են մոտ 25 տարի:

Փաստ 3. Այնուամենայնիվ, ամենատարեց տնային ձին Older Բիլլին էր, որը մահացավ 62 տարեկան հասակում:

Փաստ 4. Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:

Փաստ 5. Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, և, բացի դրանից, լավ են տեսնում մթության մեջ:

4. Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.

Օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել, սեր-սիրել, գործ-գործել, միտք-մտածել։

5. Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝

ընդարձակ:

Բայց հանկարծ իմ հետևից ջրի արտասովոր ձայն լսեցի։

Ձայն լսեցի։

Ես ապշեցի։

Ես ապշեցի, երբ տեսա, որ գայլը խոսում է։

Արածում է։

Այծը հանգիստ արածում է սիրուն, կանաչ դաշտում։

Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր։

Նա արածում էր։

6. Տրված բառակապակցությունները գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձև անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ – երամակ

Որս անող մարդ – որսորդ

Բույսով կերակրվող – բուսակեր

Ձիու ձագ – քուռակ

Հրաման տալ – հրամայել

Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ


Posted May 30, 2023 by trdatterabrahamyan in category մայիս ամիս, մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*