April 23

Կախարդական մատանի

Կար-չկար մի տղա կար: Նա մի օր իր ծիտիկի բնից գտավ կախարդական մատանի։ Գնաց տուն ու դրեց մատին։ Պարզվեց, որ ով այդ մատանին հագնում էր, դառնում էր անտեսանելի։ Տղան շատ ուրախացավ, և ամեն օր կախարդական մատանին դնում էր մատին, մեկ-մեկ էլ հանում։ Մի օր էլ մի գող նրա մատանին գողացավ: Տղան գնաց գողին գտնելու, բայց գողն արդեն ուրիշ երկրում էր։

Տղան գնաց տարբեր երկրներ՝ Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա, Ամերիկա և վերջապես նրան գտավ Ավստրալիայում։ Տղան իր հետ վերցրել էր նաև իր ծիտիկին։ Ծիտիկը գնաց և գողին այնքան կտցահարեց, որ գողը մատանին տվեց տղային։

Տղան տուն գնաց և նորից իր կախարդական մատանու օգնությամբ հաղթեց շատ ուրիշ չարերի։ Եվ տղան ապրեց ուրախ և երջանիկ։

Խորհուրդ բոլոր կարդացողներին. փորձեք դուք էլ գտնել կախարդական առարկաներ…



Posted April 23, 2024 by trdatterabrahamyan in category ապրիլ ամիս, մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*