February 10

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր.

 Ապսպրել – պատվիրել

թախանձել – աղաչել

  • Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:
    Աղջիկը, անխելք մարդը, աստվածը, գայլը, ծառը, մարդը:
  • Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:
    Գայլը խելոք էր, ծառը խեղճ էր, աղջիկը տխուր էր:
  • Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:
    Գայլը, որովհետև իմ սիրած կենդանիներից է։
  • Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:
  • Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։
    Աստվա՛ծ, ինչպե՞ս իմացար, որ մարդը անխելք է:
  • Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:
Անխե՛լք մարդ, ամեն ինչից առաջ միշտ մտածիր, նոր կատարիր քո արարքները:

Այդպես որ անես, կտեսնես, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի:

February 9

Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբ

1.Ո՞ւմ «հյուր» չի գնացել պոչատ աղվեսը։
Նապաստակին

2. Ո՞ր բառի տառերով նոր բառ չես կազմի։
Սեղան

3. «Սուտասանը» հեքիաթում ըստ սուտասանի՝ ժամը քանիսի՞ն կուտակվեցին աստղերը երկնքում: Պատասխանը թաքնված է հարցի մեջ:

Վեցին

4. Ո՞ր շարքում  են բնակիչները  ճիշտ  դասավորված ըստ իրենց ապրելատեղերի՝ փեթակ, որջ, տուն, ջուր, բույն:

մեղու, արջ, մարդ, ձուկ, շուն

5. Հ. Թումանյանի ո՞ր հեքիաթի վերնագիրն է  տոնի անվանում:

Բարեկենդան

6. Ո՞ր ստեղծագործության հեղինակը Հ. Թումանյանը չէ:

Ճպուռն ու մրջյունը

7. Առածները խառնվել են, դասավորի՛ր:

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց. «Թթու է»:
Աղվեսի վկան իր պոչն է։

8. Գուշակի՛ր հեքիաթը:

Անխորագիր պատկեր
Բարեկենդանը

9. «Շունն ու Կատուն» ստեղծագործության կատվին մի խորհո՛ւրդ տուր:

Սուտ մի՛ խոսիր։

10.  Նոր ավարտ մտածի՛ր  «Շունն ու կատուն» ստեղծագործության համար:

Շունն ու կատուն վերջում գնում են իրար հետ խոսում են, իրար հասկանում են, և կատուն շան գլխարկը կարում, տալիս է իրեն:

February 8

Մանուկ ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով։

Մի թուխ մանուկ դուրս է վազել,

Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,

Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,

Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.

Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն առուն կերթամ զվարթ,

Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.

Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։

— Ես էն այգին կերթամ դալար,

Որ տերն է ժիր մեջն այգեպան։



Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր հետևյալ բառերի
    Ա. հոմանիշները
    մանուկ – երեխա
    դալար – կանաչ
  2. Բ. հականիշները
    ժիր – տխուր
    պաղ – տաք
  3. Որտեղի՞ց է հոսում առվակը: Նշի՛ր այն տողերը, որտեղ դա երևում է:
  4. Նկարի՛ր քո պատկերացրած առվակը:
February 6

Лиса и журавль

Лиса- кто? – слово девочка-какая? – хитрая

журавль- кто? – слово мальчик- какой? – смешной, серый

пир- что? – слово мальчик- какой? – веселый

тарелка- что? – слово девочка- она какая? – глубокая

каша- что? – слово девочка- какая? – вкусная

February 5

Гришкины книжки

  1. Как Гриша обращался с книгами?
  2. Что решили книги?
  3. Куда они направились?
  4. Как «вылечили» книги?
  5. Что случилось, когда Гришка пришел домой?
  6. Как книжки вернулись к Гришке?

Гриша плохо обращался с книгами. Он пошёл в школу. Когда пришёл домой, увидел, что книги убежали. Гришка пошёл в библиотеку и нашёл свои книги. Сказал, что больше не будет. И книги вернулись.

February 3

Չարի վերջը

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,

Աստված սիրես,
      Էս մինն ահա
      Տար քեզ ծառա,
      Միայն թե էդպես
      Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով,
      Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
      — Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
      Ո՞ր սև սարում,
      Ո՞ր անտառում,
      Ո՞ր թըփի տակ
      Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
      Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
      — Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,
      Աստված սիրես,
      Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
      Վերջինը գեթ
      Մընա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
      Ընչի՞ համար
      Եկա ես սար,
      Բուն շինեցի,
      Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
      Տարավ, կերավ,
      Երկու, երկու,
      Կուկու… կուկու…
      Լաց էր լինում մարիկ Կըկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:
      — Էդպես տխուր ու զարհուրիկ
      Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
      — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:
      Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է…
      Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
      — Ագռավն ասավ:
      — Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր

ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
      — Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
      Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
      Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
      — Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
      Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
      Զգույշ Աղվես,
      Փորձանքի մեջ
      Ընկնեմ էսպե՜ս…

      Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
      — Ինչքան էլ որ լինիս զգույշ,
      Չարի համար թե վաղ, թե ուշ,
      Էդ է պահված, Աղվես աղա,
      Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անծանոթ բառերը բացատրի՛ր, օգտվի՛ր առցանց բառարանից:

Չկա

2. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

3 ձագուկները, մարիկ կկուն, աղվեսը, շունը, ագռավը:

 3. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշներն ու հոմանիշները:

ուրախանաք- զվարճանաք- տխրեք

հիմար-անխելք-խելոք

փոքրիկ- պուճուրիկ- մեծ

անամոթ-ամոթ չունեցող- ամոթով

բերեմ-կրել-տանել

խնդրեց-աղաչեց-չխնդրեց

ներքև-ցած-վերև

թաքուն-գողեգող-ձայնով

տխուր-նեղված-ուրախ

սպառնա-վախեցնի-չսպառնա

վախենա- սարսափի-չվախենա

խաբեբա-սուտասան- ազնիվ

սուտ-կեղծիք-ճիշտ

բարկացած-ջղայնացած- ուրախ

ահագին-շատ-քիչ

ագահ-անկուշտ- համեստ

4. Նշի՛ր հեքիաթի ամենաուրախ հատվածը:

կարմրով

5. Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:

կապույտով

6. Ինչպիսի՞ մայրիկ էր կկուն:

Հիմար:

7. Ինչպիսի՞ն էր աղվեսը:

Խորամանկ

8. Աղվեսին նամակ գրի՛ր:

Աղվե՛ս, այդքան չար մի՛ եղիր։ Ձագուկները մեղք են։ Բա որ մի օր քո ձագերին ուտեն, դուրդ կգա՞:

 9. Կկվի անունից շանը նամակ գրի՛ր և շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Հազար շնորհակալություն, շու՛ն ախպեր, թող քո հետ կատարվի քո սիրած ամենալավ բանը:

10. Նոր ավարտ հորինի՛ր հեքիաթի համար:

Կկուն, ագռավը, աղվեսը բարիշում են իրար հետ, բայց սկզբում ագռավը ծեծում է աղվեսին։

February 2

Встреча с писателем

Я отдыхал летом в санатории. Меня попросили выступить в летнем
лагере.
— Ребята! — начал я. — Вы мои книги читали?
— Конечно, читали!
— Может быть, я что-нибудь не так написал, неясно, непонятно?
Скажите мне. Задайте мне вопрос, и я отвечу.
Но никто не задавал вопросов.
И вот наконец поднялась вверх одна рука.
Подошѐл к столу маленький мальчик и сказал решительно:
— Расскажите нам, как вы работаете.

Вот что я рассказал:
— Как я работаю? Встаю рано, когда роса ещѐ на траве. И когда
умываюсь, то кажется, что вместе со мной все умываются. Так вот,
дети, после того как я умылся, напился чаю, собрал свои бумаги и
карандаши, я отправляюсь в лес и зову своего друга.
— Рыжую собаку Ярика? — спрашивают дети.
— В природе всѐ может быть другом. Там,
в лесу, стоит зелѐная ѐлочка — тоже друг!
Там замечательный пень, под ним красный в белых крапинках
мухомор — тоже друг! А на верху пня, прямо на нѐм, небольшая
берѐзка. Вот сколько друзей у меня!

Ответь на вопросы:

О чѐм спросил детей писатель?

— Расскажите нам, как вы работаете.

Кто задал вопрос писателю?

Маленький мальчик.


О чѐм попросил рассказать?

— Расскажите нам, как вы работаете.

Когда встаѐт писатель?

Встает рано, когда роса ещѐ на траве.


Что он делает, прежде всего?

Умывается.


Что он делает после того, как умылся?

Пёт чай.

Кого он берѐт с собой в лес?

Своего друга.


Есть ли у писателя в лесу друзья?

Да


Почему писатель всех называет своими друзьями?

Потому-что он добрый.

Допиши слова-признаки

  • Роса (какая?) – красивая
  • Вопрос (какой?) – хорошоий
  • Мальчик (какой?) – добрый
  • Писатель (какой?) – известный
  • Книга (какая?) – интересная
  • Лес (какой?) – тёмный
  • Бумага (какая?) –белая
  • Собака (какая?) – коричневая
  • Друг (какой?) – хороший
  • Мухомор (какой?) – ядовитый

Выбери правильную форму слов-признаков:

  • голодный / голодная / голодное – волк голодный
  • красивый / красивая / красивое – девушка красивая
  • хороший / хорошая / хорошее – совет хороший
  • далёкий / далёкая / далёкое – путь далёкий
  • короткий / короткая / короткое – сказка короткая
  • прозрачный / прозрачная / прозрачное – стекло прозрачное
  • бедный / бедная / бедное – мужчина бедный
  • глупый / глупая / глупое – животное глупое