September 11

Իմ աշխարհը

Իմ աշխարհում կա ամեն ինչ, նույնիսկ սարք, որ թռնում է տիեզերք ու նկարում է տարբեր մոլորակներ, օրինակ՝ Նեպտունը, Պլուտոնը, Ուրանը։

Իմ աշխարհում ես ապրում եմ Քեմբրում, գնում եմ Օրդովիկ ու հեծնում մեծ թունավոր կարիճը, իսկ Քարածուխում ապրում եմ դիմետրոդոնի հետ։ Իմ աշխարհում մարդիկ ու դինոզավրերն ապրում են միասին։

Իմ աշխարհում ես թռնում եմ Սեդնա ու արևը համարյա չեմ տեսնում։

Իմ աշխարհում ես աշխարհի ամենալավ դարպասապահն եմ ու «կարիճ» եմ անում Իգիտայի պես։

Իմ աշխարհում ես ամենից շատ սիրում եմ շոկոլադ ու Հրահատին։

Ու քշում եմ ՄակԼարեն։


Posted September 11, 2022 by trdatterabrahamyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*