November 29

Ինքնաստուգում

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: … Նրա տունը մի խեղ.  խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մար.ու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղ.այր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղ.այր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համ.ուրեցեք ձեր նոր եղ.որը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համ.ուրեց, հետո երեխաները եկան և եղ.որ պես համ.ուրեցին նրան: Երեխան ուրախու.յունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվար.  մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կող.ին, երեխան շա՜տ հո.նած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:

2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր): Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր …  Արևամուտ, լուսավոր, դուռ, կապիկ, անուշիկ, քաղաքապետ, ուրախություն,  հայրենագիտություն, ծիրանենի, ձմեռ։

Արևամուտ- արև+ա+մուտ -բարդ բառ
լուսավոր- լույս+ավոր -ածանցավոր
դուռ- պարզ
կապիկ- պարզ
անուշիկ- անուշ+իկ ածանցավոր
քաղաքապետ- քաղաք+ա+պետ բարդ
ուարխություն- ուրախ+ություն ածանցավոր
հայրենագիտություն- հայրեն+ա+գիտ+ություն-բարդածանցավոր
ձմեռ- պարզ
ծիրանենի- ծիրան+ենի -ածանցավոր

3. Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  Լուն ուղտ շինել գլխի ընկնել ականջ դնել անուշ անել, բաժին հանել, սիրտը դող ընկնել։

Լուն ուղտ շինել- չափազանցնել
Գլխի ընկնել- հասկանալ
Ականջ դնել- լսել
Անուշ անել- համով ուտել
Բաժին հանել- բաժանել, մասնատել
Սիրտը դող ընկնել- վախենալ

4. Տրված նույնանուններից (համանուններից) յուրաքանչյուրով  կազմի՛ր երկուական նախադասություն (այնպես, որ նախադասություններում դրանք տարբեր իմաստներ ունենան): … Բութ-բութ, կետ-կետ, մարտ-մարտ, անտառ-անտառ, հոր-հոր։

Ես ունեմ բութ մատ։
Ես նախադասության մեջ մոռացա դնել բութ կետադրական նշանը բառերը թվարկելուց առաջ:

Ես օվկիանոսում տեսա կետ:

Նախադասության վերջում դրեցի երեք կետ…

Մեզ մոտ մարտ սկսվեց:
Հաջորդ ամիսը մարտն է։

Վրացիների այբուբենը անտառ է:
Ես գնացի անտառ։

Ես գնացի հորս մոտ:
Կենդանին չնկատեց հորն ու ընկավ մեջը:


  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը(3 միավոր):

 Նրա տունը մի խեղճ  խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվարթ մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:

2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր) (3 միավոր): Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր

արևամուտ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ բարդ

լուսավոր- լույս(արմատ)+ ավոր(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

դուռ- պարզ բառ

 կապիկ- պարզ բառ

 անուշիկ- անուշ(արմատ)+իկ(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

 քաղաքապետ- արև(արմատ)+ ա(հոդակապ)+ մուտ(արմատ)- բաղադրյալ բառ, բարդ ուրախություն- ուրախ(արմատ) +ություն(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

,  հայրենագիտություն-հայրեն(իք) (արմատ) + ա(հոդակապ)+ գիտ(արմատ)+ ություն(ածանց)- բաղադրյալ բառ, բարդ ածանցավոր

 ծիրանենի- ծիրան(արմատ)+ենի(ածանց)- բաղադրյալ բառ, ածանցավոր

 ձմեռ- պարզ բառ

3.Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր(2 միավոր):

Լուն ուղտ շինել-փոքր բանը մեծ պատմություն շինել

 գլխի ընկնել-կռահել

 ականջ դնել-լսել

 անուշ անել-ուտել

 բաժին հանել-հատկացնել

սիրտը դող ընկնել-վախենալ

4. Տրված նույնանուններից (համանուններից) յուրաքանչյուրով կազմի՛ր երկուական նախադասություն (այնպես, որ նախադասություններում դրանք տարբեր իմաստներ ունենան) : 2 միավոր 

Բութ(մատ)-բութ(ոչ սուր, չկտրող),

Կետ(ջրային հսկա կենդանի)-կետ (մի կետ, նշան)

Մարտ(կռիվ)-մարտ(ամիս)

 անտառ(սաղարթախիտ վայր)-անտառ(առանց տառ)

հոր(փոս)-հոր(հայր-հոր)

8 միավոր

November 28

Մեսրոպ Մաշտոց. Հայոց գրերի գյուտը

Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ չգերագնահատել։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին,Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։

Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։

4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։

Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։

ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը, մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։

Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.

«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը»։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի անց հազարապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։

Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի, որպես ազգի պահպանությունն էր։

Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը»։

Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։

Առաջադրանք

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
    Հայ ազգի մշակույթը և լեզուն փրկեց:
  • Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։
    Օշականում։
  • Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։
    Մեսրոպ Մաշտոցի Մատենադարան, Մաշտոցի պողոտա։
November 27

Բնական թվի բաժանարարներն ու բազմապատիկները

1 4366 թվի բաժանարա՞ր է արդյոք 37 թիվը։ Իսկ 4549-ի՞։
37-ը բաժանվում է 4366-ի, բայց չի բաժանվում 4549-ի։

2 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները․

10= 1, 2, 5

15= 1, 3, 5

18= 1, 2, 3, 6, 9

3 5, 9, 18, 15, 20 թվերից որո՞նք են 90-ի բաժանարար։
5, 9, 18, 15

4 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ․

1= 2, 3, 4, 5, 6

2= 4, 6, 8, 10, 12

1200= 2400, 3600, 4800, 6000, 7200

5 Ստուգե՛ք, թե արդյոք 136, 1496, 7480, 634304 թվերը 17-ի բազմապատիկներ են։
այո։

6․ Շքերթին մասնակցում է 90 զինվորներից կազմված վաշտը։ Կարո՞ղ են արդյոք նրանք հինգ միանման շարք կազմել։ Իսկ վե՞ց շարք։
90:5=18
90:6= 15
Պատ. այո

7․ Կփոխվի՞  արդյոք ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը (18սմ) 3 անգամ փոքրացնենք, իսկ փոքր կողմը (5սմ) մեծացնենք 10սմ-ով։
S1=18*5=90
18:3=6
5+10=15
S2=6*15=90
Պատ. ոչ

8․ Քանի՞ անգամ կփոքրանա 20սմ և 30սմ կողմերով ուղղանկյան մակերեսը, եթե նրա փոքր կողմը փոքրացնենք 5սմ-ով, իսկ մեծը՝ 10սմ-ով։
S1=20*30=600
30-10=20
20-5= 15
S2=15*20=300
600:300=2

Պատ. Կփոքրանա 2 անգամ։

9․ Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթե նրա երկու կողմերի երկարությունների գումարը 3 անգամ մեծ է երրորդ կողմի երկարությունից, որը 5սմ է։
5*3= 15
P= 15+5= 20
Պատ. 20 P

Տնային առաջադրանքներ

1 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները․

20= 1, 2, 4, 5, 10

24= 1, 2, 3, 4, 6, 8, 12

27= 1, 3, 9

31= 1

32= 1, 2, 4, 8, 16

40= 1, 2, 4, 5, 8, 10, 20

56= 1, 2, 4, 7, 8, 14, 28

2 140, 39, 82, 35, 24 թվերից որո՞նց բաժանարարն է 5-ը։
140, 35

3․ Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ հինգ թիվ․

5= 10, 15, 20, 25, 30

11= 22, 33, 44, 55, 77

36= 72, 108, 144, 180, 216

57= 114, 171, 228, 285, 342

121= 242, 363, 484, 605, 726

572= 1144, 1716, 2288, 2860, 3432

901= 1802, 2703, 3604, 4505, 5406

4․ Պետք է 18 փուչիկը հավասար բաժանել երեխաներին։ Երեխաների ի՞նչ քանակներ են հնարավոր դրա համար։
1, 2, 3, 6, 9

5․ Գտե՛ք առաջին յոթ բնական թվերը, որոնք 3-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ։
5

6․ Ուղղանկյան մեծ կողմը 6սմ է, փոքր կողմը՝ 5սմ։ Քանի՞ քառակուսի միլիմետրով կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա մեծ կողմը մեծացնենք 3մմ-ով, իսկ փոքր կողմը՝ 18մմ-ով։
S1=60*50 = 3000mm
6cm+3mm=6cm 3mm=63mm
5cm+18mm=6cm 8mm=68mm
S2=63mm * 68mm=4284mm
4284-3000= 1284

Պատ. 1284 մմ-ով

7․ Ուղիղ անկյունը բաժանված է երկու անկյունների այնպես, որ դրանցից մեկը 5 անգամ մեծ է մյուսից։ Ի՞նչ մեծություններ ունեն ստացված անկյունները։
5մաս+1մաս= 90
6 մաս= 90
մաս= 90:6= 15
5*15= 75
Պատ. մի անկյունը 15 աստիճան է, իսկ մյուսը 75:

8․ Ծաղկեփնջում 50 կարմիր ու սպիտակ վարդեր կան, ընդ որում կարմիր վարդերը 4 անգամ շատ են սպիտակ վարդերից։ Քանի՞ կարմիր և քանի՞ սպիտակ վարդ կա ծաղկեփնջում։
4+1=5
50:5=10
10*4= 40
Պատ. 10 հատ սպիտակ վարդ և 40 հատ կարմիր վարդ:

9․ Տասնհինգարկանի հյուրանոցն ունի 1200 համար՝ մեկտեղանոց և  երկտեղանոց։ Ամեն հարկում միևնույն քանակով համարներ կան, ընդ որում երկտեղանոցների քանակը 3 անգամ ավելի է մեկտեղանոցների քանակից։ Ամենաշատը քանի՞ կենվոր կարող է իջևանլ հյուրանոցի ամեն մի հարկում։
1200:15= 80
3+1= 4
80:4= 20
20*3= 60
60*2+20= 140
Պատ. 140 կենվոր

November 27

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խոր անդունդներ և այլն: Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:  Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:   Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը: Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների ընթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորաբար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերը (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի  և այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:
 հարթավայրերն ու լեռները։
3.Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:
4.Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:  Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:   Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը: Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:
5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորաբար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։

November 27

Հրաբուխ

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:

Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում, բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:
Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:
Քնած, Գործող։
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:
Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:
Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

November 27

Վախթանգ Անանյանի Հավատարիմ ընկերս

Հրացանը ձեռքիս պատրաստ բռնած իջնում եմ բլրի քարքարոտ լանջով։
Ներքևում փռված է կապուտակ ու ծիծաղուն Այղր լիճը։
Եղեգնուտում բադեր երևացին։ Սկսեցի զգուշությամբ առաջ գնալ, բայց Զանգին՝ իմ
որսի շունը՝ ինձ մատնեց. բադերն իսկույն հասկացան, որ ես որսկան եմ։ Հենց որ
հրացանս մեկնեցի՝ ճղճղոցով թռան։ Բայց ո՜ւր պիտի փախչեն. կոտորակը հասավ
նրանց ետևից և բադերից մէկը մնաց ջրի երեսին ու թևերը թափահարելով սկսեց
տարուբերվել։
Զանգին թեև շատ փոքր էր ու դեռ կարգին լողալ չգիտեր, բայց ուրախության կլանչներ
արձակեց և ջուրը նետվեց։
— Զա՛նգի, Զա՛նգի…
Բայց նա ուշադրություն չդարձրեց ու սկսեց լողալ, դունչը ջրից վեր ցցած։ Ափին մի
նավակ կար, նստեցի ու թիավարեցի։
— Զա՛նգի, դե՛սը, Զա՛նգի,— կանչում եմ ես։ Ուզում եմ հասկացնել, որ դեպի իմ կողմը
լողա։ Բայց նա ջրի հետ կռվելով դեպի բադն է շարժվում։
Երբ ես մոտեցա, շունն արդեն վերջին ուժերն սպառած՝ սուզվեց ջրի տակ… Բադը
փռված էր երկու-երեք քայլաչափ նրանից հեռու։ Ափսոսացի կորուստիս համար և
գլխիկոր նստեցի նավակի հատակին։ Հենց այդ վայրկյանին Զանգին երևաց ջրի
երեսին, ղլղլացրեց, վերջին անգամ թույլ-թույլ շարժեց ոտներն ու հասնելով բադին,
բերանով բռնեց նրա ոտներից։ Բադն իր թեթև փետուրներով իմ թեթև շանը կարող էր
մի պահ լճի երեսին պահել, բայց ջուրն սկսեց լցվել նրա բաց բերանը։ Նա խեղդվելով
սկսեց ցած իջնել և բադն էլ հետը ջրի խորքը քաշել։
Ես այնպես ուժեղ թիավարեցի, որ նավակը ոստնեց և ջուրն արագ պատռելով շանը
հասավ այն ժամանակ, երբ միայն բադի գլուխն էր երևում։ Բռնեցի թռչնի կտուցից ու
կամաց վեր քաշեցի։ Զանգին բերանից օդի պղպջակներ արձակելով, դեռ ամուր
կախված էր բադի ոտներից։
Երբ իմ որսը ջրից հանեցի, դուրս եկավ նաև Զանգիի գլուխը։ Լոշտակ ականջներից
վեր քաշեցի ու պառկեցրի նավակի հատակին։ Նա աչքերը խփած արագ-արագ շնչում
էր։
Էլեկտրական ջրհանում աշխատող բանվորները աղմուկով դէպքի վայրը հասան,
Զանգիին ափ հանեցին, կախեցին գլխի վրա, ջուրը քչքչալով սկսեց փորից դուրս
թափվել։
— Փրկվե՛ց, էլ բան չկա,— հուսադրեց ինձ ջրհան կայանի վարպետ Սամսոնը։
Շունն սկսեց դողալ, ծնոտները կափկափում էին։ Ես նույնպես ամբողջովին թրջված
էի։
— Տղե՛րք, մի թեժ կրակ արեք,— կարգադրեց վարպետ Սամսոնն ու բադը վերցնելով,
հարցրեց.
— Հը՞, բմբուլը քամուն չտա՞նք…
— Խնդրեմ,— պատասխանեցի ես ու սկսեցի շորերս մզել։
Թեժ կրակի մոտ նստած ես չորացնում էի շորերս ու մտածում, թե ի՜նչ համառ որսորդ
է այս կենդանին, կյանքը կտա, բայց որսը ձեռքից բաց չի թողնի…
Բայց հաջորդ օրը պարզվեց, որ Զանգին ոչ միայն լավ որսորդ է, այլև լավ ընկեր։
2
Լույսը նոր էր բացվել, երբ վարպետ Սամսոնը ձայն տվեց.
— Քաղաքացի ախպեր, ճաշ դառավ, վեր կաց…
— Էնիկ օրդկները երազում կփրթի,— ծաղրեց գյումրեցի մի բանվոր։
Վեր թռա, հագնվեցի ու Զանգիի հետ դուրս եկանք բարաքից։ Տաք աղբյուրների
ակունքներում, գետի ափերին, վայրի բադերը եռանդուն ետ էին տալիս տիղմը,
քրքրում էին մամուռներն ու կեր ճարում։
Ձկնկուլը երբեմն թափով խփում էր ջրին, վայրկենապէս դուրս բերում ձկնիկն ու
փայլեցնում արեգակի առաջին շողերի տակ։
Եղեգնուտներում վայրի թռչունները ճղճղոց էին բարձրացրել:
Քրդական խրճիթների արանքով մոտենում եմ գետին։
Պատանի հովիվը, որ շվշվացնելով, չարաճճի այծերին հայհոյելով, ֆերմայի հոտը
դուրս էր անում գոմից, ինձ նկատեց ու զարմացած նայեց։
— Ինչ ես կուչ-կուչ անում, տո՛,— հարցրեց նա քրդերեն։
Ձեռքով նշան արի. լռեց ու սկսեց հետաքրքրությամբ նայել։
Հասա մի քարի, կուչ եկա նրա հետևում և հարմար առիթի էի սպասում կրակելու։
Խելացի շունը փորսող տալով առաջ եկավ, թաք կացավ ոտներիս մոտ և սկսեց
անհամբերությամբ մեկ բադերին, մեկ ինձ նայել։
Հրացանը մեկնեցի ու հենց ուզում էի կրակել, մէկ էլ հետևիցս դղրդյուն լսվեց.
դինամիտով ժայռ պայթեցրին։ Աղբյուրներից, եղեգնուտներից ու գետի կղզյակներից
բադերը սարսափահար թռան և օդը լցրին աղմուկով։
Կրակեցի։
Երկու բադ ցած ընկան, մեկը՝ եղեգնուտը, մյուսը՝ ուղղակի գետի մեջ։
Զանգին վազեց եղեգնուտի կողմը։ Երևի գետի միջինը արդեն մերն էր համարում, չէր
ուզում մյուսը ձեռքից բաց թողնել։
Բադը շատ մոտ էր ափից. կռացա. հրացանս մեկնեցի՝ չհասավ։
Քիչ էլ առաջ գնացի, կանգնեցի մի փոքրիկ քարի, հրացանիս ծայրը հասցրի բադին և
հենց իրանս մի քիչ առաջ մեկնեցի, քարը խրվեց ցեխի մէջ, և ես, կորցնելով
հավասարակշռությունս՝ ջուրն ընկա։
Էլ չիմացա ինչ եղավ։ Հիշում եմ, որ բերանս լցվեց ջրով ու սկսեցի ղլղլացնելով արագ
իջնել խոր հատակն ու հեռանալ ափից։
Զգացի, որ մեկն ուսիցս բռնեց ու վեր քաշեց։ Ձեռքերս ու ոտքերս ուժեղ շարժեցի,
դուրս եկա ջրի երեսը. Զանգին է, ատամները խրել է շորերիս մեջ ու դեպի ափ է
քաշում ինձ։
Խեղճը փոքր էր, շուտ հոգնեց, բայց մի քայլաչափ մոտեցրեց ափին։
Լողալ չգիտեի, շորերս թրջվել ու խիստ ծանրացել էին։ Նորից իջա ջրի տակ և ինձ
հետ ցած տարա իմ խեղճ Զանգիին։ Նա սկսեց խեղդվել, բայց ինձ բաց չթողեց, իսկ ես
նրան ցած էի տանում իմ ահագին ծանրությամբ։ Խեղդվում եմ, բայց հրացանը պինդ
պահել եմ ձեռքիս։
Մէկ էլ զգացի, որ շունը ինձ բաց թողեց ու բարձրացավ ջրի երեսը։ Հետո իմացա, որ
բռնել է հրացանի փոկից ու սկսել է լողալ դեպի ափ։
Նա արդեն ամուր հողի վրա կանգնած, ինչքան ուժ ուներ, քաշում էր փոկից։ Ոտներով
մի անգամ էլ խփեցի ջրին և հասնելով ափ, ուժասպառ ընկա տիղմի վրա։ Շունը
վազեց դեպի մոտակա տունը և դռան առաջ սկսեց հաչել։
Չանցած մի քանի րոպե, Զանգին վազելով վերադարձավ, իսկ նրա ետևից՝ հովիվ
պատանին, որն ինձ տեսնելով սկսեց գոչել.
— Մստո՜, կո՜ւռո որե՜, կուռո որե՜…
Մստոն նրա ընկերներից էր։ Նրանք ինձ տարան ֆերմայի հովիվներին հատկացված
բնակարանը։ Զանգին վազեց գետափ ու բերեց սպանված բադը։
Հավաքվեցին ֆերմայի աշխատողները, մեկը կրակ վառեց, մյուսը՝ թաղիք փռեց
գետնին։
Ինձ պառկեցրին թաղիքի վրա, ապա փորս տնտղելուց հետո մի հասակավոր քուրդ
գոչեց.
— Տղան տկճոր է դարձել, գլխի վրա կախեցեք։
Կախեցին՝ ինչպես երեկ Զանգիին էինք կախել, և փորիս ջուրը դատարկվեց։
Երբ մի քիչ ուշքի եկա, գրկեցի իմ հավատարիմ ընկերոջ գլուխը։ Նա հասկացավ,
ձեռքերս լիզում էր և մտերմաբար շարժում պոչը։
Եկավ և վարպետ Սամսոնը, թավ բեղերի տակ ժպտաց ու նկատեց.
— Հը՛, մեր տղա, քեֆդ լավ չի երևում։
Ապա շոյեց շանս գլուխն ու մտախոհ՝ ասաց. — Մարդ սրա նման հավատարիմ ընկեր
ունենա՝ էլ ինչ դարդ կունենա աշխարհում…
Անճանոթ բառեր
ակունք- սկիզբ

November 26

Հայաստանի պատմության հետքերով

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։

2. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։

Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության հրապարակում։

3. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։

Անցնում ենք Զարավար Անդրանիկի, Առնո Բաբաջանյանի փողոցներով։

4. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։

Անցնում ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հանրապետության հրապարակի մոտով։

5.Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ

Գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը։

6. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։

Ես կարծում եմ, որ մենք կծանոթանանք Հայաստանի հետաքրքիր պատմություններին։

This entry was posted in Հայրենագիտությունաշուն on November 21, 2024.

November 24

Բաժանելիության հայտանիշներ

1 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 101, 204, 340, 535, 821 թվերը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդները։

101-1
204-4
340-0
535-5
821-1

2 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 73, 241, 189, 700, 384, 445 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները։
73-3
241-1
189-4
700-0
384-4
445-0

3 3, 87, 26, 839, 1000, 562, 98443, 380064, 235, 566678 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։
Զույգ թվեր- 26, 1000, 562, 380064, 566678
Կենտ թվեր- 3, 87, 839, 98443, 235

4․ Երկու հնգանիշ թվերից մեկի գրառման մեջ նվազման կարգով մեկը մյուսին են հաջորդում բոլոր զույգ թվեր նշանակող թվանշանները, մյուսի գրառման մեջ՝ կենտ թվեր նշանակողները։ Այդ թվերից ո՞րն է ավելի մեծ։
86420
97531
Պատ. Կենտը։

5 Ուղղանկյունն ունի քառակուսու կողմին հավասար լայնություն։ Ուղղանկյան լայնությունից քանի՞ անգամ մեծ պիտի լինի նրա երկարությունը, որպեսզի նրա պարագիծը քառակուսու պարագծից մեծ լինի 2 անգամ։

Pu= 2*P

2*4*k=8*k
8k-2k=6k
6k:2=3k
Պատ. Կողմը պետք է 3 անգամ մեծ լինի քառակուսու կողմից։

6 Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։
1+3+5+7+9+11+13+15+17+19+21+23+25+27+29+31+33+35+37+39+41+43+45+47+49+51+53+55+57+59+61+63+65+67+69+71+73+75+77+79+81+83+85+87+89+91+93+95+97+99= 2500
2+4+6+8+10+12+14+16+18+20+22+24+26+28+30+32+34+36+38+40+42+44+46+48+50+52+54=56+58+60+62+64=66+68+70+72=74+76+78+80+82+84+86+88+90+92+94+96+98+100=2600
2600-2500=100
Պատ. Զույգ թվերը կենտ թվերի գումարից մեծ է 100-ով։

7 30, 634, 200, 555, 625, 730, 1020, 85 թվերից առանձնացրե՛ք այն թվերը, որոնց բաժանարարներն են միաժամանակ 2-ը, 5-ը, 10-ը։
30, 200, 730, 1020

8Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 18-ի, և՛ 96-ի բաժանարար են։
288, 576

9․ Թիվը 34-ի բաժանելիս ստացված թվերի քանորդը 17 է, իսկ մնացորդը՝ 3։ Գտե՛ք այդ թիվը։
581:34=17 (3)

10․ Էյֆելյան աշտարակն ունի երեք դիտահարթակ, որոնցից առաջինը գետնից 57մ բարձրություն ունի, երկրորդը նրանից 58մ-ով բարձր է, իսկ երրորդը գետնից բարձր է 276մ։ Ինչքա՞ն ժամանակում վերելակը երկրորդ դիտահարթակից կհասնի մինչև երրորդը, եթե 1 վայրկյանում բարձրանա 3մ 22սմ։
D1=57m
D2=57+58=115m
D3=276m
276-115=161m=16100cm
16100cm:322cm=50վայրկյան

Պատ. 50 վայրկյանում

Տնային առաջադրանքներ

1 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 601, 508, 260, 325, 913 թվերը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդները։

601-1
508-8
260-0
325-5
913-3

2 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 67, 351, 289, 600, 748, 935 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները։
67-2
351-1
289-4
600-0
748-3
935-0

3 2, 9, 124, 1680, 3333, 7, 249640, 249650, 65, 647113 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։
Զույգ թվեր-2, 124, 1680, 249640, 249650,
Կենտ թվեր-9, 7, 65, 3333, 647113

4 Գրե՛ք 3-ից մեծ որևէ հինգ զույգ թվեր և դրանք ներկայացրե՛ք՝

ա․երկու հավասար գումարելիների գումարի տեսքով,

բ․երկու անհավասար գումարելիների գումարի տեսքով

5․ Զբոսաշրջիկները շրջագայության են դուրս եկել երեք միատեսակ ավտոբուսներով։ Առաջինում կա 48 զբոսաշրջիկ, երկրորդում՝ 39, իսկ երրորդում՝ 33։ Կարելի՞ է արդյոք բոլոր զբոսաշրջիկներին հավասար քանակներով տեղավորել այդ ավտոբուսներում։  
48+39+33= 120
120:3= 40

Պատ. Այո

6․ Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը.
45,30,18,9,6,3,0

7Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 125-ի, և՛ 35-ի բաժանարար են։
5, 1

8․ Թիվը 48-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 11 է, իսկ մնացորդը՝ 5։ Գտե՛ք այդ թիվը։
528+5=533
Պատ. 533

9․ Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ։ Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է։
12:2=6
Պատ. 6 ժամում

10․ Նարեկը պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։
3*2=6
Պատ. 4

November 24

Բաժանելիության հայտանիշներ։ Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի

1 83, 12, 129, 6534, 5355 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
12, 129, 6534, 5355

2 Որոշե՛ք, թե 91917, 56574, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։
91917, 56574, 828

3    230, 1200, 5250, 324, 535160, 73489138  թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
1200, 324, 535160

4 Կբաժանվի՞ արդյոք 3-ի այն թիվը, որը բաժանվում է 9-ի։ 
Այո

5. Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են 3-ի, բայց չեն բաժանվում 9-ի։
6, 12, 15, 21, 24

6 Գործածելով 4, 6, 8 թվանշանները՝ գրե՛ք հինգ եռանիշ թիվ, որոնք բաժանվում են 9-ի։
468, 864, 648, 684, 486

7 ABC եռանկյան AB և BC կողմերի երկարությունների գումարը 23սմ է,  AC և BC կողմերի երկարությունների գումարը՝ 20սմ, AB և AC կողմերի երկարությունների գումարը՝ 25սմ։ Գտե՛ք   ABC եռանկյան պարագիծը։
Լուծում՝

AB+BC=23    AB=23-BC
AC+BC=20    AC=20-BC
AB+AC= 25
23-BC+AC=25
23-BC+20-BC= 25

43-2*BC=25

43-25=2*BC

18=2*BC

BC=9

AB=23-9=14

AC=20-9=11

P=11+14+9=34

Պատ. P=34սմ

8 Երեք տարբեր օղակաձև երթուղիներով Երևանից միաժամանակ մեկնել են երեք ավտոբուսներ։ Նրանցից մեկը Երևան է վերադառնում յուրաքանչյուր 4 ժամը մեկ, երկրորդը՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ, երրորդը՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Երևանից մեկնելուց քանի՞ ժամ այդ ավտոբուսները նորից կհանդիպեն Երևանում։

4*6=24
8*3=24
Պատ. 24 ժամ հետո

Տնային առաջադրանքներ

1 65, 1025, 8371, 893 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
Ոչ մեկը չի բաժանվում։

2 Որոշե՛ք, թե 65382, 63, 567 թվերից որոնք են բաժանվում 9-ի։
63, 567

3 15, 32, 100, 124, 266, 348, 5000, 301 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
32, 100, 124, 348, 500

4 Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 9-ի։
18, 27, 36,  45, 54

5․ Գտե՛ք 3-ի բաժանվող երկնիշ թվերի և 9-ի բաժանվող երկնիշ թվերի քանակները։ Քանի՞ անգամ է ստացված քանակներից առաջինը երկրորդից մեծ։
3 – 30
9 – 10
30:10=3
Պատ. 3-ի բաժանվողները 3 անգամ ավելի շատ էին։
6․ Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանշանը։ Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի, և նրա գրառումն ավարտվում է 9 թվանշանով։
909

7․ Թվե՛ք միանիշ թվերի այն բոլոր զույգերը, որոնցից յուրաքանչյուրի կազմող թվերի գումարը երկնիշ թիվ է։
1+9
2+8
2+9
3+7
3+8
3+9
4+6
4+7
4+8
4+9
5+5
5+6
5+7
5+8
5+9
6+6
6+7
6+8
6+9
7+7
7+8
7+9
8+9
8+8
9+9

8․ Երկու զամբյուղներում կա 120 ձու։ Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 ձու, ապա երկու զամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն։ Քանի՞ ձու կա զամբյուղներից յուրաքանչյուրում։
120:2=60
15-5=10
60+10= 70
60-10=50
Պատ. առաջինում կա 70, իսկ երկրորդում կա 50: