November 13

Մաթեմատիկա. 10.11.2023

Բանավոր քննարկվող հարցեր (այս պահին քո համակարգչում բացում ես Paint ծրագիրը)

1․Ին՞չ է նշանակում «երկրաչափություն» բառը։

Ամեն ինչ չափող։

2․Ին՞չ է կետը։ 

Կետը այն երկրաչափական պատկերն է, որ ունի անվերջ մասնիկներ։

3․ Ին՞չ տառերով ենք նշանակում կետերը։

Անվերջ մասնիկներ։

4․ Ին՞չ է հատվածը։

Հատվածը այն է, որ ունի սկիզբ և ունի վերջ։

5․ Ին՞չ է ճառագայթը։ 

Ճառագայթը այն, որ ունի սկիզգ և չունի վերջ։

6․ Ին՞չ է ուղիղը։ 

Ուղիղը այն է, որ չունի սկիզբ և չունի վերջ։

7․ Որո՞նք են ուղիղի, հատվածի և ճառագայթի տարբերություները։

Ուղիղը այն է, որ չունի սկիզբ և չունի վերջ, Ճառագայթը այն, որ ունի սկիզգ և չունի վերջ, Կետը այն երկրաչափական պատկերն է, որ ունի անվերջ մասնիկներ, Հատվածը այն է, որ ունի սկիզբ և ունի վերջ։

8․ Ին՞չ է նշանակում հատվածի երկարություն։ 

Տարբեր երկարություններ։

9․ Ինչպե՞ս ենք չափում հատվածի երկարությունը։

Մետրով։

November 1

Մաթեմատիկա 11.01.2023

1. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9: Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են:Screenshot_2 Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:

(A) 5

(B) 6

(C) 7

(D) 9

(E) 10

2. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:

Screenshot_3

(A) 3

(B) 5

(C) 6

(D) 8

(E) 9

3. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

(A) 10

(B) 15

(C) 18

(D) 21

(E) 30

4. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է կարճը:

Screenshot_4

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5

5. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է, ինչպես ցույց է տրված նկարում:

Screenshot_5

Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:

Screenshot_6

(A)    (B)    (C)    (D)    (E)

6.  Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը):

Screenshot_7

Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

(A) 18

(B) 19

(C) 20

(D) 21

(E) 22

7. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:

(A) Երկուշաբթի

(B) Երեքշաբթի

(C) Չորեքշաբթի

(D) Հինգշաբթի

(E) Ուրբաթ

8. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված սալիկից:

Screenshot_8

Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել Բաբկենը:

Screenshot_9

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5

9. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ:

Screenshot_10

Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:

Screenshot_11

(A)    (B)    (C)    (D)    (E)

10. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1): Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը ստանալու համար:

Screenshot_12

(A) 5

(B) 6

(C) 7

(D) 8

(E) 9

11. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է սպիտակ, սպիտակը՝ սև:

Screenshot_13

Այնուհետև նա այդ պատկերը պտտում է: Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած նոր պատկերը:

Screenshot_14

(A)    (B)    (C)    (D)    (E)

12. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ և ճպուռներ: Մեկ ծաղկի վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան: Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:

(A) 2

(B) 3

(C) 4

(D) 5

(E) 6

13.  Երկու աղջիկ՝ Լիլիթն ու Մանեն, և երեք տղա՝ Արամը, Գուրգենն ու Երվանդը, խաղում են գնդակով: Երբ գնդակն աղջկա մոտ է, նա այն նետում է մյուս աղջկան կամ տղաներից մեկին: Երբ գնդակը տղայի մոտ է, նա այն նետում է մեկ այլ տղայի, բայց ոչ այն տղային, որից այդ պահին ստացել է գնդակը: Լիլիթը սկսում է խաղը՝ գնդակը նետելով Արամին: Ո՞վ հինգերորդը կնետի գնդակը:

(A) Արամը

(B) Լիլիթը

(C) Գուրգենը

(Դ) Մանեն

(E) Երվանդը

14.  Գրատախտակին գրված են 5, 2, 1, 4 թվերը: Միքայելը դրանցից ընտրում է 3 թիվ,
որոնց գումարը 8 է: Նարեկն այդ նույն թվերից ընտրում է 3 թիվ, որոնց գումարը 7 է:
Տղաների ընտրած թվերից քանի՞սն են ընդհանուր:

(A) ոչ մեկը

(B) մեկը

(C) երկուսը

(D) երեքը

(E) Հնարավոր չէ որոշել:

15. Մարիամի և նրա մոր տարիքների գումարը 36 է, իսկ Մարիամի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 81: Քանի՞ տարեկան էր Մարիամի տատիկը, երբ Մարիամը ծնվեց:

(A) 28

(B) 38

(C) 45

(D) 53

(E) 56

16. Բժիշկը հիվանդին նշանակեց 3 սրսկում հետևյալ կերպ, մեկական սրսկում 30 րոպե տարբերությամբ։ Քանի՞ ժամ կպահանջվի բոլոր սրսկումներն անելու համար։

1 ժամ

17.Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավիթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքը։

Հենրին

18. Ինչպե՞ս երկնժարանի կշեռքի միջոցով 24կգ մեխը բաժանել երկու մասերի, համապատասխանաբար 9կգ և 15կգ:

24 կգ կբաժանենք հավասար նժարների մեջ 24:2 և ամեն նժարում կստանանք 12 կգ։ Մեկ նժարը լցրեցինք զամբյուղի մեջ։ Մյուս նժարի 12-ը կբաժանենք 2- ի կլինի 6: Հետո մյուս 6 կգ- ը կլցնենք երկրորդ զամբյուղի մեջ։ 6:2= 3: Եվ մի 3- ը կլցնենք 12-ի վրա, մյուսը՝ 9-ի։

October 11

Մաթեմատիկա 10.11.2023

Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ

Դասարանական և տնային առաջադրանքներ․

1․ Երեք արկղում կա 127կգ խնձոր։ Առաջին արկղում կա 12կգ-ով ավելի, քան երրորդում։ Երկրորդում կա 8կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում։

2․ Երեք թվերի գումարը 5418 է։ Առաջին թիվը 333-ով մեծ է երրորդից։ Երկրորդ թիվը 444-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։

Լուծում` 5418-333+444= 5529

5529:3= 1843

1843+333= 2176

1843-444= 1399

Պատասխան՝ 2176, 1399, 1843

3․ Տատիկը գուլպաներ գործելու համար օգտագործեց 140մ թել՝ կապույտ, կարմիր և սպիտակ գույների։ Կապույտը 25մ-ով երկար էր կարմիրից։ Սպիտակը 14մ-ով կարճ էր կարմիրից։ Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր թել է օգտագործել տատիկը։

Լուծում՝ 140-25+14= 129

129:3= 43

43+25= 68

43-14= 29

Պատասխան՝ 43, 68, 29

4 Երեք թվերի գումարը 3456 է։ Առաջին թիվը 345-ով մեծ է երկրորդից, իսկ երկրորդը 612-ով փոքր է երրորդից։ Որո՞նք են այդ թվերը։

Լուծում՝ 3456- 345 + 612= 3723

3723:3= 1241

1241+345= 1586

1241-612= 629

Պատասխան՝ 1586, 629, 1241

5․ Երեք պարկերում կա 135կգ ցորեն։ Առաջինում կա 15կգ-ով ավելի, քան երկրորդում , իսկ երկրորդում՝ 12կգ-ով պակաս, քան երրորդում։ Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում։ 

135-15+12= 132

132:3= 44

44+15= 59

44-12= 32

Պատասխան՝ 44, 59, 32

6. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:

Լուծում՝ Մաթեմատիկա բառում կա 10 տառ։

Չորեքշաբթի+9= ուրբաթ

Պատասխան՝ ուրբաթ

7.  Մարթայի, Անուկայի, Էմիլիի տարիքների գումարը այժմ  12 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:

Լուծում՝ 12+3.3= 21

Պատասխան՝ 21 տարի

8. Միքայելը փոքր է Դանիելից, Անին փոքր է Միքայելից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Պատասխան՝ Դանիելը

ւ9. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Պատասխան՝ 5