March 14

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կեն.անաբանական այգու կապիկները որոշեցին ճամ.որդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամ.ա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձու.տի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կես.րին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տար.րինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամ.որդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձու.տի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամ.որդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
    Կենդանաբանական
    Ճամփորդել
    Ճամփա
    Ընձուղտ
    Կեսօր
    Տարօրինակ
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
    Պարզ
    Աշխարհ

    Բարդ
    Կեսօր – Կես+օր
    Արևամուտ – արև+ա+մուտ

    Ածանցավոր
    Ձանձրալի – ձանձր + ալի
    Ճանապարհորդ – Ճանապարհ+որդ

3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի – պարտեզ
Ճանապարհ – ուղի
Արևամուտ – մայրամուտ

  4. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Տարօրինակ – հասարակ
Գիշեր – ցերեկ
Նույն – ուրիշ, այլ
Դուրս գալ – ներս գալ

   5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Մեծ, տարօրինակ, ձանձրալի

   6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Այո, ես համաձայն եմ կապիկների հետ, քանի որ ես նույնպես ուր գնում եմ, նույն բանն եմ տեսնում։ Իսկ իմ աշխարհը ֆուտբոլն է։


Posted March 14, 2024 by trdatterabrahamyan in category մայրենի, մարտ ամիս, փետրվար ամիս

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*