September 29

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում: Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ. – Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք: Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց. – Կաքավին ասեք՝ թող էլ չերգի: Կաքավը լռեց: Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին. Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա: Արծիվն ասաց՝ թող երգի՛: Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում. – Կըղա՜, կըղա՜: Մի երկու բառ էլ արտերն էին հիշում. – Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ – ճաշակ չունեցող։

գանգատ անել – բողոքել

երգի հետ գլուխ չունենալ – երգ չսիրել, երգի հավես չունենալ

խնդիրքի գնալ – խնդրելու գնալ

2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը սիրում էր երգել և լավ էր երգում։ Նա բարի էր։ Բայց իր երգը մոռացավ, որովհետև թագավորն ասաց՝ էլ մի երգի։ Բայց գյուղացիները ու արտերը բողոքեցին, որ երգի։ Թագավորն ասաց՝ թող երգի։ Բայց կաքավն արդեն էլ չէր հիշում իր երգը։


Posted September 29, 2022 by trdatterabrahamyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*