September 26

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն էլ լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է։ Նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

 

Դո՛ւրս  գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.

Արեգակ- արև

ջերմություն- տաքություն

խավար- մութ

  • Գիշերը երկնքում  ի՞նչ ես տեսնում. սև, աստղեր, լուսին, մոլորակներ։
  • Լուսինը երկնքում  ի՞նչ  է անում. լուսավորում
  • Աստղերը երկնքում  ի՞նչ են անում. վառվում, պայթում, ծնվում
  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջ։

Եթե Արեգակը  չլինի, ոչ մի բան չի լինի։

Երբ մեզ մոտ  մութ է, մյուս կողմում լույս է։


Posted September 26, 2022 by trdatterabrahamyan in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*