May 23

Պինգվինները

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները նրանց դասում են թռչունների շարքում, պինգվինները բոլորովին չեն կարողանում թռչել։ Դրա փոխարեն, նրանք հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բոլորովին չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձմռանը, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։

Նրանց փետուրները մարմնի վրա ըստ գույների են դասավորված՝ մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 120 սանտիմետրի: Մյուս պինգվիններինը՝ 40–70 սմ է: Նրանք կարող են լինել 3–45 կիլոգրամ: Պինգվինների ոտքերը կարճ են և հաստ: Կրծքի մկանները լավ են զարգացած: Թևերը դարձել են լողաթաթեր, որոնց օգնությամբ պինգվինները լողալիս և սուզվելիս թիավարում են:

Պինգվինները ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ցատկելով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Պինգվինները հիմնականում ապրում են մեծ խմբերով, որտեղ նրանց քանակը երբեմն հասնում է մեկ միլիոնի: Բայց կան որոշ տեսակներ, որոնք ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Պինգվինները բույն են դնում  ափին մոտ: Բույնը դնում են ժայռերի, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, հայ պինգվինը դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի  ծալքով:

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, որի պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Այդ ժամանակ  ձագերին կերակրում են ծնողները: 

Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են,մեծ պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»: 

Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա: Սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:

Առաջադրանքներ

1. Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո՛ւրս գրիր դա հաստատող մեկ փաստ։
Որովհետև պինգվինները կտուց ունեն և նման են թռչունի։

2. Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը.

  • Անտարկտիդա մայրցամաքում,
  • հարավային մասում,
  • խիտ անտառներում,
  • Ամերիկա մայրցամաքում:

3. Որո՞նք են ամենախոշոր պինգվինները, և որքա՞ն է նրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը հասնում է մինչև 120 սանտիմետրի:

4. Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։
Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Պինգվինները ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ցատկելով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

5. Որտե՞ղ են բույն դնում  պինգվինները։ Ընդգծի՛ր սխալ պատասխանը.

  • ժայռերի մեջ,
  • ափին մոտ,
  • սառույցի վրա,
  • ջրի տակ,
  • ծառի արմատների տակ,
  • քարերի մեջ:

6.  Տեքստից դո՛ւրս գրիր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։
Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, որի պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Այդ ժամանակ  ձագերին կերակրում են ծնողները: 

7. Ընտրի´ր ճիշտ պատասխանը:

  • Պինգվինները կռվարար են:
  • Պինգվինները հարձակվում են մարդկանց վրա:
  • Պինգվինները խաղաղասեր են:
  • Պինգվինները հարձակվում են այլ կենդանիների վրա:

8. Գրի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

Հաստ- բարակ
Կարճ- երկար
Փոքր- մեծ
Լավ-վատ

9.   Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
ժայռեր, քարեր
։

10.  Տեքստից դո՛ւրս գրիր պինգվիններին բնութագրող երկու բառ։
զարմանալի, պաշտպանվա
ծ։

11.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

12. Գտի´ր միակ բարդ բառը:

Անչափ, խաղաղասեր, ձագ, ձուկ, քնքուշ:


Posted May 23, 2024 by trdatterabrahamyan in category մայիս ամիս, մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*