April 13

Գրադարանում

Վիլյամ Սարոյան
(մաս առաջին)
Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային
գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր
լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները
պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային
ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ
դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ
էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում
էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի
մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս
հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը
հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին
գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝
գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր
եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին
ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

  • Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ
    կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
    Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և
    մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ
    հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ
    ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
  • Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
  • Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։
  • Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Բոլորը,- ասաց Լայոնելը։
  • Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։ – Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն
    չորս գիրք կարելի է վերցնել։
  • Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։
  • Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։
    12
  • Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի
    ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել.
    բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
  • Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։
  • Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։
  • Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։
  • Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
  • Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։
  • Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ
    ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

    Հարցեր և առաջադրանքներ
  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:
    Լռություն, հարգանք ընթերցողների հանդեպ:
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:
    Ուզում էին բոլոր գրքերի կազմերը նայել
  3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:
    Ծեր գրադարանավարուհին հարցասեր էր: Նա ուզում էր հասկանալ, թե երեխաներն ինչ էին ուզում։ Եվ խոսում էր բարձրաձայն, կարծես գրադարանում չգտնվեր:
  4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:
    Գրքերը կարդալու, նայելու, սովորելու, նկարներ զննելու համար են:
  5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:
    Որ ուղեղդ լցվի և խելոքանաս: Նոր հետաքրքիր բաներ իմանաս և գիտելիքովդ ուրախանաս և ուրախացնես:
  6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
    Մայրիս ինձ շատ գրքեր է կարդացել, բայց ինքնուրույն կարդացել եմ միայն «Ռոալդ Դալ. Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես»:
  7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:
    Աստրիդ Լինդգրրեն. Կալլե Բլյումքիստի արկածները,
    Արտավազդ Եղիազարյան. Վիշապարի գաղտնիքը,
    Աստրիդ Լինդգրեն. «Երկարագուլպա Պիպի»-ի բոլոր մասերը:

April 12

Բոլոր հրաշալի սխալները

Վիլյամ Սարոյան

(հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն

Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս

բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք

միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն

բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք

զգալու։

– Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ

հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

– Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ

Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

– Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե

հետո նա նորից սկսեց։ – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում, որովհետև ես հիմար եմ։ – Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։ – Ես

հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

– Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան

ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն

անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք

ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք

բարկանում են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են

ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ

րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք

անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ

արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։

Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ

խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ

կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ

ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

– Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա

ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ

նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

– Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։

Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը,

Լայոնելն ասաց.

– Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։

Երկու ընկերները տնից դուրս եկան։

Հարցեր և առաջադրանքներ

1. Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի

լավագույն ընկերները:

Որովհետև Յուլիսիը Լայոնելին չէր լքում, երբ նա սխալվում էր։

2. Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

Երբ վրադ ջղայնանում են, ուրեմն սխալ ես։ Սխալները լինում են թեթև, ծանր, անուղղելի, ուղղելի, վնասկար, անվնաս։

3. Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու

նեղացնող տղաները զղջան:

Սպասում էր, որ մի օր տղաները գան իր մոտ և ինքը նրանց անպայման օգնի։ Եվ նրանք զղջան։

4. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

Լայոնելը խմելիս այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց

համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Որովհետև հետագայում օղի, գինի, գարեջուր և այլ խմիչքներ են խմում։

5. Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Ալպեն գոլդ եմ հիմա կերել, տորթի փոխարեն։

April 5

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:

Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր

կարող եմ անել:

Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո

իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից

առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա

բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:

Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր

վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ

թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն

սպիտակել էին:

Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ:

Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի

գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր

կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը

հետաքրքիր բաներ:

Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:

Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

Սարքեց լուսին գնալու մեքենա։

Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ:

Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում:

2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ֆուտբոլի թիմ, անունը` “Բակի և դասարանի ընկերներ”։

3. Երազանքիդ մասին պատմի՛ր:

Որ ես դառնամ ֆուտբոլիստ։

4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Մեծ

Իսկական

Թանկ

5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛

ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր

(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ)

Հռչակավոր գիտնական

Հետաքրքիր փորձ

Անհետաքրքիր գիրք

Սև մեքենա

Երկար գնացք

Կարմիր կոշիկներ

April 4

Փաստեր Ղազարոս Աղայանի մասին

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններպատմվածքներառակներհեքիաթներ և այլն։

April 2

Իմ կարդացած գիրքը․ Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես

Հեղինակը՝ Ռոալդ Դալ

Ամենասիրածս արտահայտությունը՝

Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ ես։

Առանձացրու հերոսներին և բնութագրիր՝

Ընձուղտ- Ընձուղտը սիրալիր էր։

Կապիկ- Կապիկը ուրախ էր։

Պեղական- Պեղականը զվարթ էր։

Բիլլի- Բիլլին քաղցրակեր էր։

Դորս- Դորսը դղյակում էր ապրում ու բարի էր։

April 2

Թղթի և գրերի գյուտի մասին

Հայ գրերի գյուտհայերենի այբուբենի ստեղծում Տեղի է ունեցել 405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը (361440

Այբուբենները ստեղծվել են հին ժամանակներում կամ վաղ միջնադարում՝ հնագույն ժողովուրդների կողմից։ Հայոց գիրը, այդպիսով, ունենալով ավելի քան մեկուկես հազարամյակի կյանք, ամենաերիտասարդներից մեկն է։

Այբուբենի գյուտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել էր երկու հարևանների՝ Բյուզանդական կայսրության ու Սասանյան Պարսկաստանի միջև։ Դրա շնորհիվ ժողովրդի մեջ արմատացավ Քրիստոնեական հավատը, որը դեռ մեկ դար առաջ՝ 301 թվականին ընդունվել էր հայոց պետության պաշտոնական կրոն, և ազգի պահպանումը ավելի ամրապնդվեց։ Ծեսերը ու արարողությունները արվում էին ոչ թե օտար լեզուներով (հունարենարաբեերեն), այլ մայրենի՝ հայոց լեզվով։ Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝ Մաշտոցին «Աստծուց իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։

Աշխարհում  առաջին անգամ թուղթ պատրաստվել է Չինաստանում մեր թվարկության  երրորդ դարում: Չինացիներն անչափ գաղտնապահ էին: Նրանց գյուտերը հեշտությամբ չէին դուրս գալիս չինական սահմաններից: Այդ պատճառով էլ աշխարհը թղթի ստացման գաղտնիքը շատ ուշ իմացավ: Չինացիները թուղթ պատրաստում էին բամբուկից: Այս բույսի բարակ ու ճկուն ցողունը մաքրում էին տերևներից, թրջում  ջրում և մեծ դանակներով մանր-մանր կտրատում:

Այնուհետև բամբուկը եփում էին և երկար ժամանակ ծեծում հավանգով: Ծեծած զանգվածը լավ խառնում էին, ապա վրան ավելացնում ջուր և սոսինձ: Բամբուկի շիլայից թերթերը պատրաստվելու համար չինացիներն օգտվում էին շերեփ-կաղապարից: Այդ կաղապարով թղթե զանվածը հանում էին չանից: Ցանցի վրա մնում էր թղթի բարակ շերտ, իսկ ջուրը թափվում էր ցանցի տակից: Թղթի թերթը դնում էին սեղանին, նրա վրա երկրորդը, երրորդը: Երբ առաջանում էր մի քանի հարյուր թերթերի կույտ, այն սեղմում էին ծանր տախտակով, որպեսզի քամվեր մնացած ջուրը: Ապա չորացնում էին այդ թերթերը, և թուղթը պատրաստ էր: